Դեբեդում 4-ամյա երեխայի խեղդվելուց հետո փակված մանկապարտեզը վաղվանից կգործի

Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող թիվ 3 մանկապարտեզը, որտեղից 4-ամյա երեխան ինքնուրույն դուրս էր եկել եւ Դեբեդ գետն ընկնելով՝ խեղդվել, վաղվանից կրկին սաներին կընդունի իր հարկի տակ: armtimes.com-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը՝ հավելելով, որ այսօր քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցն ու իրավաբանը կայցելեն կրթօջախ՝ հանձնման-ընդունման վերջին ստուգումներն իրականացնելու:

«Արդեն իսկ նոր դաստիարակ ունենք, ում վրա ժամանակավորապես նաեւ տնօրենի պարտականություններն են դրված: Նա մանկավարժական երկար տարիների փորձ ունեցող, քաղաքում հարգանք վայելող, միջին տարիքի կին է՝ Աննա Սաքանյանը: Սաքանյանը նախկինում էլ 10 տարուց ավելի դաստիարակ է աշխատել, այնուհետ տեղափոխվելէ  Ռուսաստան: Այժմ հետ է վերադարձել եւ մեր առաջարկով անցել աշխատանքի»,- նշեց Արթուր Վարոսյանը:

Ալավերդու փոխքաղաքապետը, սակայն ընդգծեց, որ Աննա Սաքանյանը չի ցանկանում վերջնականապես ստանձնել տնօրենի պարտականությունները՝ զգուշանալով վարչական աշխատանքի հնարավոր բարդություններից: «Բայց համաձայն է շարունակել դաստիարակի աշխատանքը, երբ նոր տնօրեն նշանակվի: Նա հոգով-սրտով դաստիարակ է, երեւի ուզում է իր մանկավարժական գործունեությունը շարունակել: Ինչ վերաբերում է նոր տնօրեն, ապա վերջինս պետք է նշանակվի ավագանու նիստից հետո: Չնայած որ ավագանու հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 27-ին, օրակարգում այդ հարցն ընդգրկված չէ: Բացի այդ, այս պահի դրությամբ հարմար թեկնածու, որպես այդպիսին, չկա: Իսկ մենք դժբախտ դեպքից հետո ուզում ենք լավագույնից լավագույնին գտնել»,- նշեց մեր զրուցակիցը:

Արթուր Վարոսյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզի սաների ծնողները դիմում են ներկայացրել Ալավերդու քաղաքապետարան՝ խնդրելով աշխատանքից չազատել նախկին տնօրենին եւ դաստիարակին, սակայն քաղաքապետը մերժել է վերջիններիս դիմումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Առավոտյան 10:00-ի սահմաններում 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանն ինքնուրույն դուրս էր եկել Սանահին կայարան թաղամասում գտնվող թիվ 3 մանկապարտեզից:

Ավելի ուշ, երեխայի մարմինը հայտնաբերել էին Դեբեդ գետում եւ մահացած վիճակում տեղափոխել Ալավերդի բժշկական կենտրոն: Դժբախտ դեպքի հաջորդ օրն իսկ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Կրթօջախի տնօրենն ազատման դիմում էր գրել, դաստիարակը՝ հեռացվել աշխատանքից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8037 դիտում

Աղվերանում տևական ժամանակ գազ չի լինի

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը