Ինչու ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով նիստին. Մուկուչյանը մեկնաբանում է

Այսօր ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, սկսվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստը:

Նիստը, սակայն անցել է ԿԸՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը համաձայն որի՝ նրա «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառում պարունակող պաստառները ճանաչվել են Հայաստան դաշինքի հետ ասոցացվող:

ԿԸՀ որոշմամբ՝ պաստառները, որոնք ասոցացվում են քարոզչության հետ և 5 քառակուսի մետրը գերազանցում են ենթակա են վերացման:

ԿԸՀ հայտարարությունից հետո՝ հունիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ:

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, որը ընտրությունների ընթացքում իրականացնում է դիտորդական առաքելություն, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ-ի որոշման պատճառաբանությանը, նշեց, որ այն շատ թույլ է.

«Ակնհայտ հիմնավորումներ որոշման մեջ չկան: Օրինակ՝ ԿԸՀ որոշման մեջ գրված չէ, որ այդ պաստառների վրա պատկերված է Ռոբերտ Քոչարյանի դեմքը, սա շատ պարզ բան է, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր»:

Խոսելով՝ ԿԸՀ-ի այսօրվա նիստին չներկայանալու մասին, Իոաննիսյանն ասաց, որ ԿԸՀ-ն միշտ հետևողական է ու ներկայանում է նույնիսկ ամենաչնչին հարցերով նիստերին.

«Իսկ այս դեպքում ԿԸՀ ներկայացուցիչ չկա, որպեսզի պաշտպանի կառույցի տեսակետը: Սա ինձ մոտ հանգեցնում է այնպիսի մտքերի, որ ԿԸՀ-ն չի ուզում իր այդ որոշումը մտնի ուժի մեջ: Այսպիսի որոշում ԿԸՀ-ն կարող էր կայացնել, եթե լիներ ոչ կոմպետենտ ու վարչարարության հիմունքներին տիրապետող նորմալ մարդ չունենար, կամ, եթե ուզենար այնպես անել, որպեսզի այս որոշումը հեշտ լինի վիճարկելը»,- ասաց Իոաննիսյանը՝ շեշտելով պաստառները քարոզչական են ու պետք է հանվեն:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այսօրվա դատական նիստին և իրենց ներկայացուցչի չներկայանալուն, ասաց, որ այս օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ զբաղված գրաֆիկով է աշխատում:

«Դատարան չգնալը պայմանավորված է բացառապես աշխատանքային զբաղվածությամբ: Դատարան ներկայացվել է ավելին քան 10 էջանոց պատասխան»:

Անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, Մուկուչյանը շեշտեց՝ եղել են էլի այնպիսի դեպքեր, երբ ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, այլ գրավոր է ներկայացրել իր պատասխանները.

«Օրինակ՝ երկու օրից մեկնարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման դասընթացը: Այս օրերին ԿԸՀ ամբողջ անձնակազմը աշխատում է, որպեսզի կարողանանք 12 օրում իրականացնել 6000 մարդու ուսուցում: Դրան գումարած մասնագետների մի մասը իրականանցնում է տեխնիկական հատվածը ապահովելու դասընթացներ:  Արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված ահեռելի աշխատանք կա կատարելու: Եվ այդ ենթատեքստերը, որոնք հնչում են, էժան շահարկումներ են»,-եզրափակեց ԿԸՀ նախագահը:

ԱԺ-ում էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պաստառների մասին ԿԸՀ որոշմանը, Մուկուչյանը նշեց, որ բոլոր այն պաստառները, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ, ենթակա են հանվելու:

«Խոսքը վերաբերում է 5 քմ-ն գերազանցող պաստառներին: Մենք որոշումներ ենք կայացրել «Լուսավոր Հայաստանի», Տիգրան Արզաքանցյանի պաստառների հետ կապված, որոշումներ կան 5665 կուսակցության հետ կապված, որովհետեւ կային Մասիս սարի պատկերով պաստառներ, որոնց վրա կար այդ թիվը: Հնարավոր է՝ լինեն այլ վահանակներ, որոնք շրջայցերով հնարավոր չի եղել հայտնաբերել, բայց ցանկացած նման դեպք հայտնաբերելու դեպքում միանշանակ դառնալու են քննարկման առարկա: Կա պաստառների որոշակի խմբաքանակ, որը բաշխվում է կուսակցությունների, դաշինքների միջեւ վիճակահանությամբ: Դրա նպատակն է հավասար մոտեցում ապահովել բոլոր թեկնածուների նկատմամբ: Այս քարոզարշավի ընթացքում մենք նկատեցինք, որ նման պաստառներ սկսեցին հայտնվել շատ ավելի շուտ, քան քարոզարշավը»,- ասաց Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ բնավ կապ չունի, թե երբ են տեղադրվել այդ պաստառները, դրանք նախընտրական քարոզչության ժամանակ պետք է հեռացվեն։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյան էլ ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ որոշմանը, շեշտեց՝ որ Ռոբերտ Քոչարյանի գիրքը իշխանությունների պատճառով արդեն 2 տարի է, ինչ արգելված գրականություն է.

«Երևանի քաղաքապետարանը երկու տարի է արգելում էր վահակաների վրա փակցնել գրքի գովազդը, միայն 2021 թվականի մարտ ամսին այդ թույլտվությունը տրվեց, ինչից հետո նոր գրքի գովազդը տեղադրվեց: Այդ ժամանակ հաշվի չէր առնվել, որ կան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և քաղաքական գործընթացներ: Մեր կարծիքը շատ հստակ է այս հարցում՝ քարոզարշավի հետ ասոցացվող ճանաչելու ԿԸՀ որոշմանը հիմք չկա: Հատկանշական է, որ խոսքը մի գրքի մասին է, որը տեղադրվել է գովազդային վահակաների վրա դեռևս ամիսներ առաջ»,-նշեց Քոչարյանի փաստաբանը:

ՀՀ վարչական դատարանը սույն գործով որոշումը կհրապարակի կիրակի՝ հունիսի 6-ին:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2103 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին