Երևան
12 °C
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 26 քաղաքական ուժ, այդ թվում 22 կուսակցություն եւ 4 դաշինք: ԿԸՀ-ն երեկ գրանցեց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին՝ առանց բացառության:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած վիճակահանությամբ որոշվեց, թե որ կուսակցությունը եւ դաշինքը ընտրությունների օրը ո՞ր համարի քվեաթերթիկն է ունենալու: Ստորեւ ներկայացնում ենք վիճակահանության արդյունքում ընտրություններին մասնակցող ուժերին բաժին ընկած համարները, ուժերի եւ դրանց վարչապետի թեկնածուների անունները.
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում մի քանի անգամ տեղեկացրեց, որ նույնիսկ այն դեպքում, եթե նշված ցանկից որեւէ կուսակցություն կամ դաշինք ինքնաբացարկ հայտնի, ապա որեւէ ուժի համար չի փոխվելու, վիճակահանությամբ որոշված թիվն անփոփոխ է:
Հիշեցնենք, կուսակցությունները, դաշինքները, թեկնածուները ինքնաբացարկ կարող են հայտնել մինչեւ հունիսի 10-ը: Մինչ այդ, հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկելու է քարոզարշավը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվը կարելի՞ է ռեկորդային համարել, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ համենայնդեպս ԿԸՀ-ում իր գործունեության մեկնարկից ի վեր նման մասնակցություն չի հիշում:
Չթաքցրեց՝ մասնակից ուժերի թվի մեծությունը ուղիղ կապ ունի սպասվող ծախսերի հետ:
«Հիմա հաշվարկն իրականացվում է, այստեղ հիմնական ծախսի ավելացումը պայմանավորված է լինելու քվեաթերթիկների տպագրությամբ, դրանց տեղափոխմամբ, որովհետեւ նախապես, երբ պլանավորվում էր, պլանավորվում էր ավելի քիչ մասնակցության թիվ, իսկ մեր «Ընտրական օրենսգիրքն» այնպիսին է, որ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպագրվի առանձին քվեաթերթիկ: Նշանակում է` մենք տեղամասային կենտրոններում ունենալու ենք կուսակցությունների եւ դաշինքների թվին հավասար, այսինքն` 26 քվեաթերթիկ: Դրանք լինելու են առանձին քվեաթերթիկներ, ընտրողն ստանալու է այդ քվեաթերթիկները, դրանցից ընտրելու է իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, այն տեղադրելու է ծրարի մեջ, մնացած քվեաթերթիկները գցելու է արկղի մեջ, որը կլինի տեղադրված խցերում: Բնական է, եթե կուսակցությունների թիվը մեծ է, հետեւաբար տպագրվող քվեաթերթիկների թիվն էլ է մեծանալու: Իհարկե, նաեւ պետք է նկատել, որ այդ քվեաթերթիկները տպագրելուց հետո դրանք պետք է տեղափոխել տարածքային ընտրական հանձնաժողովներ, այսինքն` մի բան է, երբ նախապատրաստվում է օրինակ` 40 միլիոն քվեաթերթիկ, մեկ այլ բան է, երբ նախատեսվում է 70-ից ավելի միլիոն քվեաթերթիկ»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը:
Մեր ճշտող հարցին՝ գումարային առումով որքա՞ն ծախս է արվելու, Մուկուչյանը պատասխանեց. «Այժմ հաշվարկներ են իրականացվում, ակնկալվում է, որ վաղը ԿԸՀ նիստից հետո կհրապարակվի, թե որքան գումար կպահանջվի այս ընտրություններին»:
Նշենք, որ ընտրողների թիվը ըստ վերջին տվյալների շուրջ 2 միլիոն 590 հազար է: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով 26 քվեաթերթիկ պետք է տպագրվի, ստացվում է, որ շուրջ 70 միլիոնի է հասնում այդ թիվը:
Շրջիկ արկղեր՝ կորոնավիրուսով վարակվածների համար
Լրագրողները ԿԸՀ նախագահին խնդրեցին պարզաբանել նաեւ, թե ինչպես են ընտրությունների օրը քվեարկելու կորոնավիրուսով վարակված եւ մեկուսացման կամ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձինք:
Ինչ վերաբերում է ստացիոնար բուժում ստացողներին, այս կապակցությամբ Մուկուչյանն ասաց. «Նախապես ներկայացվում են ցուցակներ բուժհիմնարկներից, որոնց հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովները սահմանված կարգով տանում են շրջիկ արկղեր»:
Այս արկղերը տարվելու են միայն ստացիոնար բուժհաստատություններ, տանը՝ այսինքն մեկուսացման մեջ գտնվողների համար Ընտրական օրենսգիրքը քվեարկելու հնարավորություն չի նախատեսում:
ՀԺ-ն հետաքրքրվեց՝ ԿԸՀ նախագահն ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ ի հեճուկս ԿԸՀ որոշման՝ որոշ ուժեր չեն սպասել քարոզարշավի պաշտոնական մեկնարկին (հունիսի 7) եւ հանդիիպումներն ու քարոզչությունն արդեն սկսել են:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ մինչ այժմ տարբեր անձանց կողմից իրականացվող քարոզչությունը չէր կարելի համարել նախընտրական, քանի որ դեռ նույնիսկ չկային ԿԸՀ կողմից գրանցումներ՝ ընտրություններին մասնակցության առումով:
Խախտումներ եւ բացարկներ
Ինչպես նշեցինք՝ մինչեւ հունիսի 10-ը ցուցակներում ընդգրկված թեկնածուները, ԿԸՀ կողմից գրանցված կուսակցություններն ու դաշինքները կարող են ինքնաբացարկ հայտնել՝ չցանկանալով շարունակել ընտրապայքարը:
Երեկ ԿԸՀ-ում առաջին հայտն էր ստացվել՝ ինքնաբացարկի վերաբերյալ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Աշոտ Սարգսի Մելքոնյանը խնդրել էր իր անունը հանել այդ կուսակցության նախընտրական ցուցակից: ԿԸՀ-ն հարգեց թեկնածուի դիմումը եւ նրա անունը ցուցակից դուրս բերեց:
Մյուս բոլոր դեպքերում թեկնածուների անունները ցուցակներից հեռացնելու պատճառը ներկայացված փաստաթղթերի թերի լինելն էր:
Եվ այսպես, ԿԸՀ-ն մերժեց գրանցել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակի մի շարք թեկնածուների, այդ թվում կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Վահագն Չախալյանի թեկնածությունը: Կուսակցության լիազոր ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ոստիկանությունը հրաժարվել է նրան վերջին 4 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ փաստաթղթեր տրամադրել՝ ըստ էության նրան զրկելով ընտրելու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Տիգրան Մուկուչյանը հայտնեց, թեկնածուն դատարան է դիմել այդ հարցով եւ դատարանի որոշմամբ՝ ոստիկանության որոշումը մնացել է ուժի մեջ:
Մերժվեց նաեւ նույն կուսակցության ցուցակում ներառված Սերգեյ Մինասյանի, Լուսինե Թագակչյանի, Ժենյա Պողոսյանի, Ստեփան Միքայելյանի, Դավիթ Չախալյանի, Կարեն Բալայանի, Գեւորգ Ավետիսյանին ու Արշակ Վարդանյանի գրանցումը: Նրանց անունները դուրս եկան ցուցակից:
ԿԸՀ-ն մերժեց «Արդար Հայաստան»-ի ընտրական ցուցակում ներգրավված Դավիթ Գրիգորյանի, «Բարգավաճ Հայաստան»-ից Արսեն Փալանուզյանի, «Հայոց Հայրենիք»-ից Արա Թանգինովի, «Ազգային օրակարգ»-ից Արմեն Մարտիրոսյանի, «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ցուցակից Հայկարամ Մինասյանի, «Ազատ Հայրենիք» դաշինքից Նաիրա Հովհաննիսյանի, Ալիսա Տիտանյանի, «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ից 4 թեկնածուների, «Միասնական Հայրենիք»-ի 2 թեկնածուների, «Ազատություն» կուսակցությունից 3 թեկնածուների. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ից Ռոբերտ Ղեւոնդյանի գրանցումը:
ԿԸՀ-ն մերժեց նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հրանտ Կարապետյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակից դուրս բերվեց ընտրական ցուցակի 89-րդ համարում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արսեն Համլետի Փալանդուզյանի գրանցումը:
Ինչպես մեծ մասի դեպքում, վերջինիս պարագայում եւս փաստաթղթերից բացակայում էր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը: Մյուս ամենատարածված թերությունը վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթի բացակայությունն էր: ԿԸՀ-ն ավելի վաղ 48 ժամ էր տվել փաստաթղթերի թերությունները վերացնելու համար, սակայն դրանք չէին վերացվել:
Հիշեցնենք, հունիսի 20-ի ընտրությունները տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով: Ընտրությունների ժամանակ գրիչ չի գործածվելու: Ընտրողները, ստանալով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների թվով (26) քվեաթերթիկ, քվեախցում ընտրելու են դրանցից մեկը եւ դնելով ծրարի մեջ՝ գցելու են արկղի մեջ: Մյուս բոլոր 25 քվեաթերթիկները նետվելու են աղբի համար նախատեսված արկղի մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT