Մհեր Արմենիան փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ. նրա «Ազգի ձայնը» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Երեկ ավարտվեց ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնել հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը:

Երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ցուցակը, ըստ որի՝ սահմանված ժամկետում ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր էին ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Նկատենք, սակայն, որ հրապարակված ցուցակում բացակայում էր երգիչ և իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի (Մհեր Մեսրոպյան) «Ազգի ձայնը» կուսակցությունը, այնինչ լրագրողները արձանագրել էին, որ Մհերը ներկայացել էր ԿԸՀ:

Ճշտելու համար, թե ինչ խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով «Ազգի ձայնը» կուսակցության անունը չկար ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կողքին, «Հայկական ժամանակը» փորձեց կապ հաստատել երգչի հետ, սակայն որևէ կերպ դա մեզ չհաջողվեց: Նրա հեռախոսահամարը երեկվանից անջատված է:

Հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե ներկայացված ցուցակում չի նշվում որևէ կուսակցություն, նշանակում է այդ կուսակցությունը կամ դաշինքը չի ներկայացրել փաստաթղթեր: «Մեզ հայտնի չեն պատճառները, թե ինչու որևէ կուսակցություն կամ դաշինք չի ներկայացրել փաստաթղթեր»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը երեկ ներկայացել է ԿԸՀ, Հերմինե Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե ներկայացել է, բայց փաստաթղթեր չի ներկայացրել հանձնաժողովին, որպեսզի գրանցվի՝ որպես ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություն: Չկա որևէ կուսակցություն կամ դաշինք, որ ներկայացնի փաստաթղթեր, և այդ փաստաթղթերը չընդունվեն»,- նշեց մամուլի խոսնակը:

Նշենք, որ երեկվանից նաև «Ազգի ձայնը» կուսակցության ֆեյսբուքյան էջում որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչ խնդիրներ են առաջացել, որ կուսակցությունը չի ներառվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների և դաշինքների շարքում:

Հիշեցնենք, որ Մհեր Արմենիան ամիսներ առաջ հայտարարեց, որ պատրաստվում է կուսակցություն հիմնադրել և մասնակցել ընտրություններին: Այս ամիսների ընթացքում նա վստահորեն պնդում էր, որ հաղթելու են: Ապրիլի 21-ին էլ Մհերը հրավիրել էր իր կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցելու: Հրավերին արձագանքած լրագրողները, սակայն, հասնելով նշված վայր, անակնկալի էին եկել՝ արձանագրելով, որ ընդարձակ դահլիճում ներկա է ընդամենը 15-17 հոգի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35609 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին