Մհեր Արմենիան ուզում է իր կուսակցությունով նոր գույն բերել մեր առօրյա. առաջիկա նախընտրական քարոզարշավին նա նաեւ կերգի

Երգիչ Մհեր Արմենիան, որը մեկ ամիս առաջ հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին, այսօր էլ տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կկոչվի «Ազգի ձայնը»:

Ապագա քաղաքական գործիչ երգիչը պատասխանել է «Հայկական ժամանակի» մի քանի հարցերին.

- Մհեր, մոտ մեկ ամիս առաջ հայտարարեցիք, որ կուսակցություն եք հիմնում: Այսօր արդեն պարզ դարձավ, որ մասնակցելու եք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Որքա՞ն հիմնադիր ունի կուսակցությունը: «Կուսակցությունների մասին օրենքը պահանջում է, որ նրանք առնվազն 100-ը պետք է լինեն:

- Մենք պատրաստվում ենք հիմնադիր համագումարին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ժամը 16:00-ին՝ «Վիվալդի հոլում»: Եվ բոլոր այն հարցերը, որոնք ձեզ հետաքրքրում են, կստանաք ամսի 21-ին: Դուք թիվ եք ուզում իմանալ, ես ուզում եմ այդ թիվը ձեզ ամսի 21-ին ասել:

Օրենքի համաձայն, 800 անդամ պիտի ունենա կուսակցությունը, որպեսզի գրանցվի: Այդքան մարդ կունենա՞ կուսակցությունը:

- Կանոնադրությամբ ինչպես կա՝ 800, 100, ինչպես սահմանված է, մենք ունենք այդ քանակի մարդ: 800-ը և այդ 100-ը խնդիր չէ մեզ մոտ:

Իսկ ինչպե՞ս եք մասնակցելու ընտրություններին՝ առանձի՞ն, թե՞ այլ ուժի հետ դաշինք կազմած:

- Այս պահին չեմ կարող ասել, մենք պատրաստվում ենք մեր կուսակցությունով ներկայանալ: Դաշինքի մասին առայժմ չեմ կարող ասել որեւէ մի բան: Օրակարգում չկա, բայց չի բացառվում նաեւ այդ:

- Նախընտրած ուժ ունե՞ք, որ կցանկանաք դաշինք կազմել այդ ուժի հետ:

- Առայժմ՝ ոչ:

Իսկ ի՞նչ ձևաչափով եք անցկացնելու նախընտրական քարոզարշավը:

- Օրենքով սահմանված կարգով: Այն բոլոր գործիքները, որոնք մենք կարող ենք օգտագործել, օգտագործելու ենք:

Պատրաստվո՞ւմ եք շրջել Հայաստանով:

- Միանշանակ, մենք օգտագործելու ենք բոլոր ռեսուրսները, որոնք թույլատրված են օրենքով:

Իսկ ձեր հաղթելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

- Միանշանակ մենք գնում ենք դեպի հաղթանակ:

Այսինքն՝ դուք վստահ եք, որ հաղթելու եք ընտրություններում:

- Այո:

Հայտնի այլ մարդիկ կլինե՞ն ձեր կուսակցությունում:

- Այս պահին կան տարբեր մարդիկ, տարբեր ոլորտներից, նրանք հանրային մարդիկ են: Ես պարզապես չեմ ուզում հնչեցնել նրանց անունները: Ամսի 21-ին, երբ ներկա լինեք, դուք ինքներդ ականատես կլինեք:

Իսկ կլինե՞ն այնպիսի դեմքեր, որոնց ներկայությունը կզարմացնի մեզ:

- Անուն չեմ տա, բայց ամեն ինչ, ինչը որ մենք անում ենք, հաճելի զարմանք է առաջացնելու շատերի մոտ:

Մհեր, իսկ ի՞նչ ուղղվածություն եւ գաղափարախոսություն է ունենալու ձեր կուսակցությունը:

- Մենք պետականամետ, ոչ ռադիկալ, ազգային ընդդիմադիր ուժ ենք:

- Իսկ ինչպե՞ս եք համատեղելու երգչի և քաղաքական գործչի կարիերան:

- Ընդհանրապես բարդ չի լինի, որովհետև մեկը մյուսին չի խանգարում:

Քարոզարշավի ժամանակ նաև երգելո՞ւ եք:

- Քարոզարշավի ժամանակ էլ հաստատ կերգեմ, առիթը բաց չեմ թողնի (ծիծաղում է): Ինձ իմ ազգը ճանաչում է որպես վաստակավոր արտիստի, որպես երգչի, և ես մեծ սիրով կնվիրեմ նրանց երգեր:

Իսկ առհասարակ ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքական գործունեությամբ:

- Պարզապես կա ցանկություն ինչ-որ գեղեցիկ գույն մտցնել մեր այսօրվա առօրյայի մեջ և փորձել ինչ-որ ձևով պետականաշինության մեջ մասնակից լինել:

- Իսկ վաղո՞ւց կար նման ցանկություն, թե՞ նոր է առաջացել:

- Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք դուք վաղուց ասելով, ցանկությունը միշտ եղել է փորձել քաղաքականությամբ զբաղվել, սակայն վերջերս սկսեց գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքը, կոնկրետ քայլերը:

Շատերը ձեզ կապում են «Հանրապետական» կուսակցության հետ: Այս մասով ի՞նչ կասեք:

- Ես կարող եմ հստակ ասել՝ երբևիցե կյանքում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, չեմ անդամակցել, ունեցել եմ տարբեր առաջարկներ, բայց եթե զբաղվել քաղաքականությամբ, ապա ես նախընտրում եմ ինքս ստեղծել կուսակցություն և ներգրավել այդտեղ ազգի նվիրյալներին:

Այսինքն՝ դուք հերքում եք այդ խոսակցությունները:

- Միանշանակ, իհարկե:

Հ.Գ. Հիշեցնենք՝ մարտի 18-ին հայտնի դարձավ՝ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3848 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին