Երևան
12 °C
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա դատական ակտը ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո:
Դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Ըստ Պետրոսյանի՝ դատարանը այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: «Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ պարզ չէ, թե արդյո՞ք դատարանը որոշման մեջ հղում կատարել է մեղադրող կողմի առարկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը, թե ոչ:
Հարցին՝ համաձայն է այն տեսակետի հետ, որ Մարտի 1-ի գործը այս որոշմամբ փլուզվեց, դատախազը նշեց. «Կոնկրետ այս մեղադրանքների՝ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք: ՍԴ-ի կողմից կայացված որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ դատախազության լիազորություններն իրականացնելու, թե՛ դատարանի կողմից հետագայում տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից: Այս հարցերին հնարավոր է մանրամասն և համակողմանի անդրադառնալ բացառապես դատական ակտը ստանալուց հետո»:
Դիտարկմանը հաջորդ դատական նիստին կշարունակվի կաշառքի գործը քննվել, այսինքն դատարանը չի քննելու դատախազների միջնորդությունը՝ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու, Պետրոսյանն ասաց, որ իրենք միջնորդությունը ներկայացնելուց շեշտը դրել էին նրա վրա, որ միջնորդություններն առանձին քննելու դեպքում իրենց միջնորդությունը առարկայազուրկ է դառնում. «Եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա նորմի վերաբերյալ կողմը առերևույթ հակասահմանադրականության խնդիր է տեսնում, և հարցը բարձրացնում դատարանի առջև, խնդրելով, որ պետք է քննարկման առարկա դարձվի, անտրամաբանական է քննարկել հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն, դա լուծել, ինչից հետո նոր անդրադառնալ մեր միջնորդությանը: Բայց դատարանը հնարավորություն ընձեռել է մեզ այդ միջնորդությունը ներկայացնելու: Դատարանը մեզ զրկել է մեկ հանգամանքից՝ կոնկրետ միջնորդություն որպես այդպիսին քննարկելու և լուծելը, նա պարտավոր էր մանրամասն անդրադառնալ այդ միջնորդության ցանկացած հիմնավորմանը»:
Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի՝ ՍԴ դիմումին, Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ՍԴ-ի կողմից կայացված որոշումը օրենսդրությամբ համապատասխան նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար: Դիտարկմանը, որ չի՞ ստացվում, որ անձն այլևս արդարացվել է, բայց հետագայում նրա նկատմամբ կրկին քրեական հետապնդում է սկսվելու, դատախազը նշեց, որ կրկին դատվելու անթույլատրվելիության սկզբունքով է նախատեսված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու ընթացակարգերը, որոնցից մեկն էլ նոր հանգամանքն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT