Ինչ կոնֆլիկտ է եղել Թոխմախի Մհերի փեսայի եւ Երրորդմասցի Լյովիկի միջեւ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական հերթական նիստը:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազը շարունակեց հրապարակել չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները: Դատարանում հրապարակվեց թվով 13 վկայի նախաքննական ցուցմունք, դեռեւս 12-ինն էլ նախատեսվում է: Հրապարակվեցին հիմնականում Երրորդմասցի Լյովիկի ընկերների ցուցմունքները: Վկաների ցուցմունքներում ուշագրավ մանրամասներ կային:

Նախ հայտնի դարձավ, որ դեպքի վայրում հայտնաբերված զենքերից մեկը պատկանում է Երրորդմասցի Լյովիկին, նաեւ հայտնի դարձավ, որ Լյովիկի ու ընկերների անվտանգությունն ապահովելու նպատակով վկաներից շատերը շրջել են նրանց հետ: Բայց, այնուամենայնիվ, հրապարակված ցուցմունքներից առավել ուշագրավն Էդգար Պետրոսյանինն էր (մականունը Խռիկ): Նախաքննական մարմնին նա պատմել է, որ սպանված Դրաստամատ Թադեւոսյանը՝ Դրոն, իր մանկության ընկերն է, իսկ Երրորդմասցի Լյովիկին ճանաչել է 2006-ից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում: Վկան պատմել է, որ ընկերներով հաճախ են հավաքվել Լյովիկի ղեկավարած թիավարության ֆեդերացիայի գրասենյակում (վկաներից մի քանիսն այդ գրասենյակում են ապրել,-հեղ.): Այնտեղ են եղել նաեւ սպանության դեպքի նախորդ օրը` գիշերը՝ 2015-ի մարտի 3-ին: Պետրոսյանը հայտնել է, որ հաջորդ օրը Դրոն եկել է «օֆիս», վերցրել Լյովիկի «Լեքսուսն» ու իր եւ մյուս ընկերոջ՝ Սեյրանի, հետ գնացել Լյովիկենց՝ Պարոնյան փողոցում գտնվող տունը: Այնուհետեւ, Լյովիկի հետ գնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ Լյովիկը պետք է տեսակցեր իր պատիժը կրող Դավիթ Իսպիրյանին (Մանումենտցի Դավոյին): Վկայի պատմածով՝ ՔԿՀ-ի ճանապարհին իրենց ինչ-որ մուգ մեքենա է հետապնդել, որի հետքը հետո կորցրել են: Նրա ցուցմունքի համաձայն՝ Մանումենտցի Դավոյին տեսակցել են Չարբախի Վրեժը, Դրոն եւ Լյովիկը: Նա պատմել է, որ կալանավայրից դուրս գալուց հետո երեք դիմակավորված անձինք կրակել են, այդ ընթացքում ինքը թաքնվել է մեքենայի հետեւում, այնուհետեւ մեքենայից վերցրել է Լյովիկի օրինական զենքն ու նախազգուշացնելու նպատակ երեք անգամ օդ է կրակել: Հետո վիրավոր ընկերոջը՝ Դերոյին, «Լեքսուս»-ով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Վկան նաեւ հայտնել է, որ «Լեքսուս»-ի մեջ հայտնաբերված զենքերը պատկանել են Երրորդմասցի Լյովիկին, դրանք եղել են օրինական, եւ որ այդ օրը զինված է եղել նաեւ Դրոն:

Մեղադրող դատախազը հրապարակեց նաեւ Էդգար Պետրոսյանի լրացուցիչ հարցաքննությունը, որի ժամանակ նա պատմել է դեռեւս 2014թ. հուլիսին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին: Նախաքննական մարմնին ժամանակին հայտնի է դարձել Հյուսիսային պողոտայում գործող սրճարաններից մեկում 2014թ. մայիս ամսին ծագած վիճաբանության մասին: Վիճաբանությունը ծագել է Երրորդմասցի Լյովիկի, նրան ուղեկցող ազգականի՝ Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսա Արման Մադաթյանի (Մանչ) միջեւ: Վկան քննիչներին պատմել է, որ այդ օրը վիճաբանել են Երրորդմասցի Լյովիկն ու Մանչը, պատճառը եղել է Մանչի մահացած ընկերոջ որդին, որը բնակվում է Արեշում:

«Լյովիկին զայրացրեց այն փաստը, որ այդ տղան մտավ սրճարան եւ չբարեւեց իրենց»,- ցուցմունքում հայտնել է Էդգար Պետրոսյանն ու հավելել. «Մանչը Լյովիկին նորմալ բարեւել էր: Լյովիկը հարցրեց Մանչին, թե ինչո՞ւ այդ տղան իրեն չբարեւեց: Մանչն էլ ասաց, թե`դու բարեւիր նրան: Դրանից հետ լեզվակռիվ սկսվեց Մանչի եւ Լյովիկի միջեւ: Մանչը նեղացած դուրս եկավ սրճարանից: Տույը եւ նստածներից որեւէ մեկը չի միջամտել միջադեպին: Դեպքից հետո թե ի՞նչ զարգացումներ են եղել, չգիտեմ»,- քննիչին պատմել է վկան:

Նա հայտնել է, որ այդ դեպքից 20 օր հետո էլ իրեն ու ընկերոջը՝ Հայրոյին, առեւանգել են, սակայն չի կարող ասել` արդյո՞ք այդ դեպքը կապ ունի իրենց առեւանգելու հետ,  թե՝ ոչ: Նա մանրամասն պատմել է 2014թ. հուլիսին իրեն եւ Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից Հայրապետ Գեւորգյանին՝ Հայրոյին, առեւանգելու, պատանդ պահելու եւ ծեծի ենթարկելու մասին:

«2014-ի հուլիսի կեսերին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, ես ու Հայրոն վերջինիս «Մերսեդես»-ով վերադառնում էինք Չեխովի վրա գտնվող օֆիսից: Ճանապարհին մեր ավտոմեքենայի հետեւից եւ դիմացից կանգ առան երեք ավտոմեքենա եւ փակեցին մեր ճանապարհը: Սեւ ջիպերից դուրս եկան 10 տղա, ովքեր մահակներով եւ ավտոմատներով էին: Նրանք զինվորական շալվարով ու վերնազգեստով էին, վերնազգեստի թեւերին եւ մեջքին գրված էր` «ոստիկանություն», տղաները` բոլորը, ձեռքերում ավտոմատներ ունեին: Նրանք, բարձր գոռալով, ներկայացան որպես ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ եւ պահանջեցին շարժվել: Նրանք ինձ ու Հայրոյին ավտոմատներով հարվածելով, գցեցին գետնին, հետո «զախվատի» նման ձեռքերս ոլորեցին, նստեցրեցին մեքենան ու գլուխներիս վրա մեշոկ քաշեցին, հետո կապկպեցին ձեռքերս, գլխիս հատվածը կապկպել էին, բերանիս սկոտչ էին կպցրել: Հետեւում նստած երկու հոգի բռունցքներով պարբերաբար հարվածում էին գլխիս, արդյունքում` ես գիտակցությունս կորցրեցի: Ուշքի եմ եկել այն ժամանակ, երբ, գտնվելով ինչ-որ նկուղում, ինձ վրա ջուր լցրեցին: Ուշքի գալով` ես հասկացա, որ գտնվում եմ մութ նկուղում, իսկ կողքս Հայրոն էր: Մեր առջեւ մի քանի հոգի էին կանգնած: Մինչեւ լուսաբաց մեզ ծեծում էին, հայհոյում՝ ասելով, որ մեզ հետ խնդիր չունեն, իրենց խնդիրը Լյովիկի հետ է կապված: Նրանք հայհոյանքներ էին հնչեցնում Լյովիկի հասցեին: Պարզ էր, որ մեզ ծեծում էին, որ Լյովիկին հասկացնեն, որ իրենց խնդիրն իր հետ է: Արդեն պարզ էր, որ մեզ առեւանգած մարդիկ ոստիկաններ չէին, այլ մարդիկ էին, ովքեր հաշիվներ ունեին Լյովիկի հետ: Հետո նրանք գնացին, առավոտյան եկան, մեզ առաջարկեցին հաց ուտել: Լուսադեմին, երբ դրսում էին, դռան անցքից ես տեսա, որ մեզ անձինք էին հսկում: Հետո՝ երեկոյան, մեզ մոտ եկան անձինք, ովքեր նորից պարկ քաշեցին մեր գլխին, մեզ տարան ու թողեցին անհայտ վայրում:

Մենք ստացել էինք բազմաթիվ մարմնական վնասվածքներ, գլուխս ցխկվել էր, մարմնիս վրա բազմաթիվ կապտուկներ կային: Հետո Հայրոյի հետ նստել ենք պատահական տաքսի ու գնացել մեր մյուս ընկերոջ մոտ»,- ցուցմունքում պատվել է վկան եւ ասել, որ իրենց ազատ են արձակել, հավանաբար, Լյովիկի միջնորդության արդյունքում: Նա նշել է, որ կատարվածի մասին չի հայտնել իրավապահներին: Միայն Էդգարի տատիկը ոստիկանություն էր դիմել, թե թոռը չկա, բայց Էդգարը հերքել է, ասել է, թե իրեն ոչինչ չի պատահել: Այդպես է վարվել՝ վախենալով իրենց անվտանգության համար: Թե՛ Հայրապետը,  թե՛ Էդգարն իրենց ցուցմունքներում նշել են, որ վախեցել են դիմել ոստիկանություն, քանի որ եթե դիմեին, ապա իրենց կրկին կառեւանգեին:

Քննիչի հարցին, թե իրենց առեւանգելու հետ ի՞նչ առնչություն են ունեցել Վահան Հակոբյանը՝ Գաստիկը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, ու Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը (Լյովիկի սպանության գործով ամբաստանյալները), վկան հրաժարվել է պատասխանել՝ իր անվտանգությունից ելնելով: Քննիչների այն հարցին` արդյո՞ք իրենց առեւանգելու դեպքը կապ ունի Գաստիկ մականունով Վահան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ, վկան պատասխանել է, որ չի կարող ասել: Նշենք, որ սպանության դեպքից հետո լուրեր էին շրջանառվում, թե իբր Երրորդմասցի Լյովիկի «տղաները» Գաստիկի կնոջ ու երեխայի աչքի առաջ դաժան ծեծի էին ենթարկել նրան:

Սպանված երրորդմասցի Լյովիկի ընկերները նախաքննական մարմնին հայտնել էին, թե տեղյակ են եղել, որ Լյովիկն ամբաստանյալ Գաստիկի՝ Վահան Հակոբյանի հետ հակասությունների մեջ է եղել եւ կասկածում են, որ նա էլ իր երկու ընկերների հետ կարող էր կազմակերպել սպանություն: Վկաների ցուցմունքների հրապարակման ընթացքում ամբաստանյալները մերթ ժպտում էին, մերթ անհանգիստ շարժումներ անում: Հաջորդ դատական նիստին կշարունակվի դատարան չներկայացած վկաների ցուցմունքների հրապարակումը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 15:30-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22487 դիտում

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր