Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի 24 հազար դեղաչափ։ Սա այն պատվաստանյութն է, որ մարտ ամսվա սկզբին մերժվեց եվրոպական մի շարք երկրների կողմից և դարձավ քննադատությունների առարկա։ Այս ամենին զուգահեռ պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառվելու թույլտվություն։
Հիշեցնենք՝ Եվրամիության մի շարք երկրներ հրաժարվել էին շարունակել կիրառել կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութը։ Պատճառը Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատվաստված 17 միլիոն քաղաքացուց 40-ի մոտ թրոմբի առաջացումն էր հետպատվաստումային շրջանում։ Բացի դրանից՝ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո Վրաստանում երիտասարդ բուժքույր էր մահացել։ Բոլոր այս դեպքերի պատճառահետևանքային կապը, սակայն, ժխտվեց ԱՀԿ-ի կողմից։ Այսինքն՝ չհաստատվեց, որ բարդացումների պատճառը պատվաստանյութն է եղել:
Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում ԱՀԿ-ի այն ընդգծումը, որ «AstraZeneca»-ն արտակարգ իրավիճակներում կիրառվելու թույլտվություն է ստացել, պարզաբանեց՝ համաճարակը հենց համարվում է առողջապահական արտակարգ իրավիճակ․ «Այսինքն՝ արագ արձագանքում են, ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակներում արտահերթ նիստերի միջոցով արտահերթ հանձնաժողովներ է կազմավորում և շատ ինտենսիվ սկսում են ուսումնասիրել դեղամիջոցի անվտանգությանը, արդյունավետությանը, ազդեցությանը վերաբերվող մի քանի հարցեր։ Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ հապճեպ է արվում, պարզապես աշխատանքային ժամերն են երկար լինում, նիստերը ինտենսիվ են կազմակերպվում, մարդկանց թիվը մեծ է լինում, որ կարողանան արագ որոշում կայացնել»,- ասաց նա։
Մասնագետը միևնույն ժամանակ չի ժխտում, որ պատվաստանյութի շուրջ տեղի ունեցած քննարկումներից հետո գուցեև մարդիկ հրաժարվեն «AstraZeneca»-ով պատվաստվելուց, բայց դրանից խուսափելու համար պետք է բնակչության հետ աշխատանքներ տարվեն․ «Հնարավոր է, որ մարդիկ հրաժարվեն, բայց այդ ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատանք պետք է տանենք։ Հաշվառված ռիսկի խմբերի հետ հաղորդակցությունը լինելու է հիմնականում բուժաշխատողների միջոցով։ Քաղաքացիները կհրաժարվեն պատվաստվել գիտելիքների, տեղեկատվության պակասից, մտահոգություններից, վախից, լրահոսում տարբեր տեղեկատվություն կարդալով, այդ պատճառով մենք պետք է գիտելիքով զինենք բուժաշխատողներին, որ իրենք կարողանան ճիշտ հաղորդակցվել բնակչության հետ։ Եթե, այնուամենայնիվ, դա չօգնի, միևնույն է, մարդը ինքն է որոշում կայացնելու՝ պատվաստվել, թե ոչ»։
Գայանե Սահակյանը ասում է՝ Հայաստանը «Sputnik V» պատվաստանյութ այլեւս չունի, «AstraZeneca»-ից բացի՝ այլընտրանք այս պահին չկա։ Քաղաքացին պետք է որոշում կայացնի՝ հաշվի առնելով՝ «Համաճարակային իրավիճակը մեզ մոտ բարդ է, գրանցված դեպքերը շատ են, մահճակալային ֆոնդը սպառվում է։ Չպատվաստվելու դեպքում ցանկացած պահի կարող են վարակվել, հոսպիտալացվել, բարդություններ ունենալ»։ Իսկ թե երբ Հայաստանը ձեռք բերի «Sputnik V», Սահակյանը դժվարանում է պատասխանել․ «Մենք շարունակում ենք բանակցությունները։ Այս պահին նախարարությունը որոշակի ժամկետ չի կարող ասել՝ երբ կներկրվի, բայց շատ շուտով գուցե դա պարզ լինի, որովհետև «AstraZeneca»-ի վերաբերյալ էլ մենք մինչև վերջին պահը չգիտեինք ոչինչ, այնպես պատահեց, որ հարցը արագ լուծվեց։ Ներկրումը մի շարք գործոններից է կախված, այնպես չէ, որ երկիրը գնում է և հստակ ժամկետ է սահմանում, նման բան չկա, որովհետև երկրները շատ են, արտադրողները՝ քիչ, գլոբալ անբավարարություն կա պատվաստանյութերի առումով»։
«Sputnik V» ու «AstraZeneca»-ն գնային առումով համեմատելի չեն, շեշտում է Սահակյանը, որովհետև երկուսն էլ տարբեր հարթակներով են ձեռք բերվում։ Բայց մեկ նմանություն ունեն՝ երկուսն էլ կիրառելի են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար. «Մենք «Sputnik V» ձեռք ենք բերում այլ քաղաքականությամբ՝ աշխատելով արտադրողի հետ՝ որպես պետություն, որպես նախարարություն։ Եթե այդ հնարավորությունը լիներ «COVAX Facility» հարթակում, հնարավոր է՝ ավելի էժան գնեինք, քան «AstraZeneca»-ն, բայց քանի որ դեռ չկա, Հայաստանը արտադրողի հետ է բանակցություններ վարում, այս դեպքում սակավաթիվ դոզաների մասին է խոսքը, ու այդ դեպքում գինը բավականին բարձր է։ Նույն «AstraZeneca»-ն միջազգային շուկայում արտադրողների հետ բանակցությունների ընթացքում 20-25 դոլար մեզ գին է առաջարկվել, բայց «COVAX»-ի շրջանակներում մեկ դեղաչափը մինչև 5 դոլար է հասել։ Երկու պատվաստանյութերն էլ կիրառելի են 18 տարեկանից, փոքրերի դեպքում չեն կիրառվում։ Որոշ պատվաստանյութեր 16-ից են կիրառելի, դրա համար ԱՀԿ-ն ընդհանուր ռիսկի խմբերը սահմանելիս ասում է՝ 16-ից մինչև 64 տարեկան քրոնիկները, տարեցները 65-ից բարձր»։
Մասնագետը հավելում է՝ թե՛ «Sputnik V», թե՛ «AstraZeneca»-ն արդյունավետ են։ «AstraZeneca»-ն պատվաստված անձին 76 տոկոսով պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից, «Sputnik V»-ն՝ 96։ Երբ Հայաստանն ունենա նաև «Sputnik V», մարդիկ պոլիկլինիկաներում կկարողանան ընտրություն կատարել, թե որով պատվաստվեն: Իսկ նախարարությունը քննարկումներ կսկսի՝ որոշելու ինչպես բաժանել երկու պատվաստանյութերը ռիսկային խմբերի միջև։
«Դրա շուրջ քննարկում կլինի նախարարությունում, այս պահին որոշում չկա, բայց մարդիկ ընտրելու հնարավորություն կունենան, մենք, բացի այս երկուսից, այլ պատվաստանյութեր ենք ներկրելու։ Միանշանակ յուրաքանչյուր օրը և ժամը պատվաստվողի համար նշանակություն ունի, քանի որ պատվաստվելու հաջորդ օրն էլ դեռ անձի իմունային համարակարգը չի գործում, առնվազն երկու շաբաթ է պետք, որ իմունային համակարգը կարողանա արձագանքել։ «AstraZeneca»-ի դեպքում պատվաստվածների 24 տոկոսը կարող է իր վրա չզգալ, որ վարակված է, բայց կարող է վարակը փոխանցել ուրիշին։ Այսինքն՝ անձը կարող է վարակը իր մեջ կրել, չհիվանդանալ, ծանր դեպք չզարգանա, բայց իր շրջապատին վարակել, դրա համար միջինացված խոսում ենք 76 տոկոսի մասին։ 100 տոկոսով կանխում է բարդությունները, ծանր հոսպիտալացումները, մահերը, ինչն էլ հիմա անհրաժեշտ է մեզ»,- հավելեց նա։
Մերի Խաչատրյան
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT