Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական այսօրվա նիստի պաշտպանները դատարանից պահանջում էին դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով:
Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին երկու ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածը ՍԴ-ն հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց:
Հիշեցնելով մարտի 26-ին ՍԴ որոշման մասին՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց. «Այդ օրվանից ՀՀ քրեական օրենսգրքում գոյություն չունի 300.1 հոդվածը: Որոշման հաջորդ օրը պարոն Քոչարյանի պաշտպաններով դատարանի էլեկտրոնային հասցեին ուղարկել ենք միջնորդություն, որպեսզի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը պարոն Քոչարյանի նկատմամբ դադարեցվի, այդ մասով քրեական վարույթը կարճվի, խափանման միջոցը փոփոխվի եւ դատարանը պարտավորեցնի քրեական հետապնդումն իրականացնող մարմիններին գրավոր ներողություն հայցել պարոն Քոչարյանից»:
Ալումյանի դիտարկմամբ՝ այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում այլեւս գոյություն չունի. «Դուք հիմա փոխանակ մեր միջնորդությունը քննարկեք, ավելին՝ Դուք անգամ այդ միջնորդությունը քննարկելու կարիք չունեք, պարտականություն չունեք, Դուք հիմա պիտի արդեն քրեական հետապնդումը դադարեցրած լինեիք: Դուք հիմա քննարկում եք հարց՝ նիստը հետաձգենք մինչև մյուս երեքշաբթի օրը, թե չէ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, Դուք ուզում եք, որ ես այդ օրինախախտման անունը կոնկրետ ասե՞մ, ուզո՞ւմ եք՝ ասեմ, որ Դուք արդեն հանցագործության եք մոտենում, հա՞: Չեմ ուզում դատարանին վիրավորել»,- ասաց Ալումյանը: Վերջինը հարցրեց դատավորին՝ արդյոք դատախազների հետ հետագա գործողությունների սցենար են մշակել. «Դուք պատրաստվում եք մինչև մյուս երեքշաբթի օրը՝ 7 օր քրեական հետապնդում շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխե՞լ, ու Դուք պատկերացնո՞ւմ եք, որ դրա տակից կարող եք դուրս գալ, կամ նրանք, ովքեր Ձեզ այդ հրահանգը տվել են»: Ալումյանի խոսքը դատավորն ընդհատեց՝ նշելով, որ թույլ չի տա վիրավորական արտահայտություններ անել:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ դատավորից հետաքրքրվեց, թե ինչն է ավելի վիրավորական. «Որն է ավելի վիրավորական՝ առանց քրեական հոդվածի փաստացի քրեական հետապնդման մեջ գտնվե՞լը, թե՞ մի քանի օգտագործվող-օգտագործող դատախազների կողմից նիստին չմասնակցելը, լո՞ւրջ եք ասում: Նույն դատախազները չէի՞ն, որ գալիս էին ու տարբեր դեմքի միմիկաներով ասում էին՝ էս ինչ վիճակ է, նիստ են ձգձգում, չեն ներկայանում, բա էդ ո՞ւր են, հարգելի՛ դատարան»:
Վարդևանյանը, Դանիբեկյանին դիմելով, նշեց, որ իրենց ստիպում են լինել մի իրավիճակում, որում դատավորը մոտենում է քրեորեն պատժելի արարքներ կատարելուն. «Չկա քրեական գործ, մենք ի՞նչ միջնորդություն ենք ուզում քննել: Ինչո՞ւ են ուզում Ձեր միջոցով շարունակել իրենց ապօրինությունները: Սա նորմա՞լ է»,- ասաց պաշտպանը:
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ դատավորին դատախազները թողել են միայնակ և խնդրեց դատավորին ընդմիջում անել, որպեսզի դատախազները ներկայանան դատական նիստին. «Օրենքը Ձեզ տալիս է հնարավորություն՝ գնալու խորհրդակցական սենյակ և անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը 300.1 հոդվածով»:
Ամբաստանյալներ Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի պաշտպաններն էլ դատավոր Աննա Դանիեբակյանին հորդորեցին անցնել գործի՝ վարույթը կարճելու հարցի քննարկմանը: Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նաև հայտնեց, որ ապրիլի 3-ից արձակուրդում է լինելու և չի կարողանալու ներկայանալ դատական նիստին, եթե այն հետաձգվի, իսկ այդ դեպքում դատական նիստերը կհետաձգվեն, և ամբաստանյալները կշարունակվեն ենթարկվել քրեական հետապնդման:
Գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշեց, որ դատավորն արդեն որոշումը համաձայնեցրած և կայացրած իջնում է դատական նիստին, հետո՝ ասում, որ իրեն վիրավորում են, բայց դրա մեղավորը միայն դատավորն է։ Պողոսյանը հայտնեց, որ այսօր եկել էր դատարան՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում ստանալու. «Հարգելի դատարան դուք պատկերացնում եք, թե ինչ եք անում: Ձեզ կողքից տեսե՞լ եք, կուզե՞իք՝ Ձեզ դատի Ձեր նման դատավորը»,- ասաց պաշտպանը, ինչից հետո դատավորը թույլ չտվեց շարունակել եւ կարգադրիչներին կարգադրեց նրա ձեռքից վերցնել բարձրախոսը. «Ձեռքս թո՜ղ»,- ասաց Միհրան Պողոսյանը, ապա բղավեց․ «Ապօրինի քրեական հետապնդումը պարտավոր եք անմիջապես դադարեցնել»։ Ապա դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ստացել է պաշտպանական կողմի դիմումները՝ մեղադրյալների նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն քանի որ դատախազները չեն ներկայացել նիստին, դրանք կքննվեն հաջորդ դատական նիստում՝ ապրիլին 2-ին՝ ժամը 13:00-ն:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին մեղադրող դատախազները չէին մասնակցում: Գեւորգ Բաղդասարյանը դիմում էր գրել դատարանին՝ մասնավորապես նշելով. «2021 թվականի մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Նկատի ունենալով, որ առկա է տվյալ որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի Սահմանադրությանը համապատասխան խնդիր, և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէր՝ խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել 2021 թվականի ապրիլի 6-ին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT