Երևան
12 °C
Վերջին օրերի ընթացքում Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց՝ մարտի 29-ի դրությամբ հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում 2130 պացիենտ, նրանցից 893-ի վիճակը գնահատվում է ծանր, ծայրահեղ ծանր վիճակում են 215-ը, թոքային օդափոխման սարք է միացված 64 պացիենտի:
Առողջապահության նախարարությունը ավելացրել է վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը։ Եթե նախորդ օրերին ամբողջովին և մասնակի վերապրոֆիլավորված 14 հիվանդանոց էր ընդունում քովիդով հիվանդներին, ապա այսօր դրանք արդեն 19-ն են։ Ղոնյանի խոսքով՝ ելնելով համաճարակային իրավիճակից և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների թվաքանակից՝ նախարարությունը նախատեսում է այլ հիվանդանոցների շարունակաբար ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորումը։
Քովիդով հիվանդներին ընդունող՝ ամբողջովին և մասնակի վերապրոֆիլավորված հիվանդանոցներ են գործում Երևանում, Կապանում, Մարտունիում, Վանաձորի ԲԿ-ն, Ապարանի և Սպիտակի բժշկական կենտրոնները։ Գյումրիում դրանք երկուսն են՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը եւ Գյումրու բժշկական կենտրոնը,
Այս պահի դրությամբ սոմատիկ հիվանդների համար նախատեսված 1984 մահճակալներից զբաղված է 183-ը։ Վերակենդանացման 304 մահճակալներից զբաղված է 299-ը։ Թթվածնային կետով կամ կոնցենտրատով մահճակալները 1584-ն են, որից այժմ զբաղված է 1506-ը։
Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետի խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսին հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման գործընթացում ներգրավված է եղել շուրջ 30 բժշկական կազմակերպություններ շուրջ 3000 ընդհանուր մահճակալային ֆոնդով, որից շուրջ 380-ը՝ վերակենդանացման մահճակալներ: Համավարակի պիկի ժամանակ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպություններում թթվածնային կետով կամ/և կոնցենտրատրով ծավալված մահճակալների թիվը կազմել է շուրջ 2000:
Ընդհանուր առմամբ Հայաստանում մինչև այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 հազար 741 դեպք, որից 172 հազար 96-ը առողջացել են, մահացել է 3476-ը։ Երեկ կատարված 3978 թեստավորումից հաստատվել է հիվանդության 424 նոր դեպք։ Նույն օրվա տվյալով՝ առողջացել է 590-ը, մահվան դեպքերը 12-ն են։
Մերի Խաչատրյան
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT