Երևան
12 °C
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ «տրամադրված է» մասնակցել ընտրություններին «բոլոր ուժերի գերլարումով, քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։
Արձանագրելով, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները նստել են բանակցությունների սեղանի շուրջ, եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ կուսակցության գործադիր մարմինը նշել է՝ սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը, սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման եւ հղի է նոր վտանգներով։ «Հայկական ժամանակը» զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ:
- Պարոն Սահակյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրություններից:
- Իմ դիրքորոշումն այն է, որ պետք է մասնակցենք ընտրություններին ու դժվարություններից չընկրկենք, նույնիսկ էական չէ, թե որ օրենսգրքով, բայց, իհարկե, ռեյտինգային համակարգը հանելը արդարության էլեմենտներ կմտցնի: Ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ, այն ենթադրում է որոշակի ծախսեր, ոչ ոք այնքան հիմար չէ, որ աննպատակ ծախսեր անի: Մարդը եթե մտնում է այդ գործընթացի մեջ, ակնկալում է, որ նվազագույնը կանցնի, առավելագույնը, որ կստանա բոլորից շատ ձայներ: Եթե մի փոքր իրատես լինենք, մենք, իհարկե, նպատակ դնելու ենք, բայց հավանականությունը քիչ է, որ կհաղթենք. ամեն բան մեր աշխատանքից է կախված:
- 2018-ի ընտրությունները ՔՈ-ի համար առաջինն էին, եւ հասարակությունն այդքան էլ ծանոթ չէր կուսակցության պատմությանը, գաղափարախոսության եւ անդամների հետ: Ավելի քան 2 տարիների ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել՝ ՔՈ-ն ավելի հանրային, քաղաքացիների համար ճանաչելի եւ ընդունելի դարձնելու համար:
- Օրեր առաջ մենք հաշվել ենք, որ միայն ես 173 հարցազրույց եմ տվել այս ընթացքում: Ցավոք, պանդեմիան եւ պատերազմը հնարավորություն չտվեցին մեզ ընդլայնվել մարզերում: Ասել, որ մենք արել ենք ամեն բան, ինչ եղել է մեր հնարավորությունների սահմանում, որ կուսակցությունը լայն ընդգրկում ստանա, այդպես չէ: Կարելի էր ավելի լավ արդյունքի հասնել: Բայց արել ենք այն, ինչը հնարավոր է եղել:
- Մարզերում ունե՞ք գրասենյակներ՝ բնակիչների հետ կապն ավելի սերտ պահելու համար:
- Գրասենյակներ ունենալու ենք ընտրություններին, ամեն մարզում մեկ գրասենյակ կլինի, Երեւանում էլ՝ հավանաբար մի քանի: Իսկ ընդհանրապես դարը փոխվել է, եւ գրասենյակների առկայությունը այդքան էլ ակտուալ չէ: Հիմա կան էլեկտրոնային կապի միջոցներ, իսկ կուսակցությունների գրասենյակները, որոնք ես գիտեմ մարզերում, նարդու եւ բլոտի առաջնությունների գրասենյակների են վերածվում:
- 2018-ի ընտրությունների ժամանակ շատերը ձեզ հիշեցին մանդարինային արշավի միջոցով, այս տարի ինչ-որ հիշվող տակտիկական քայլ արդեն մտածե՞լ եք քարոզարշավի համար:
- Դա շտաբի աշխատանքն է, որը դեռեւս ձեւավորված չէ: Պետք է նստել, մասնագիտական քննարկում ունենալ, թե ինչ ուղղությամբ է գնալու քարոզարշավը: Բնականաբար, հունիսին մանդարինը պակասություն կանի, եւ մանդարիններ չենք բաժանի (ժպտում է -հեղ.):
- Համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումն ի՞նչ նոր որակներ կբերի ընտրությունների պատմության մեջ:
- Ընտրական օրենսգիրքը լավ կամ վատ ընտրությունների մի բաղադրիչն է: Օրինակ՝ մյուս բաղադրիչն այն է, թե որքանով է հանրությունը պատրաստ, ինչքանով է միջավայրը տրամադրող, հանգիստ, կայուն: Այս իրավիճակում չեմ կարծում, թե արտառոց նորություններ են լինելու: Հակառակը, կարծում եմ, այս միջավայրում ձեւավորվող ԱԺ-ն լինելու է ամենավատը մեր պատմության ընթացքում: Որովհետեւ ընտրությունը եւ հանրության տրամադրությունը առավելապես հերոս-դավաճան ընտրության մեջ են՝ ընտրում են հերոսներին, մերժում՝ դավաճաններին: Այսպիսով՝ ծրագրերը մղվում են տասներորդական պլան:
- Նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացումը քաղաքացիներին կբերի՞ այն եզրահանգմանը, որ պետք է ընտրել քաղաքական ուժի գաղափարները, ոչ թե անձերի, թե՞ կարծում եք՝ դա ոչ մի կերպ չի ազդելու հանրության վրա:
- Դա կփոքրացնի հնարավորությունները: Քանի որ առաջին անգամն է լինելու, հնարավոր է՝ իներցիայով շարժվեն այդ անձնային ընտրության գաղափարով: Բայց ժամանակի ընթացքում գալու է դրա հակառակը՝ արժևորվելու են կուսակցությունները: Դա միայն Ընտրական օրենսգրքով չենք փոխի: Մեր հիմնական քննադատությունն այն էր, որ Ընտրական, Քրեական օրենսգրքով, ԱԺ կանոնակարգ օրենսգրքով ու փոփոխություններով պետք է հասնեին նրան, որ կուսակցությունները դառնան գաղափարական: Դրա շուրջ մենք շատ քայլեր ենք առաջարկել, ցավոք, շատ քիչն է ընդունվել:
- Ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ իշխանություններն արդար ընտրություններ չեն կազմակերպի, դուք էլ ունե՞ք այդ մտավախությունը, թե՞ հավատում եք արդար եւ ազատ ընտրություններ կազմակերպելու իշխանությունների պնդումներին:
- Եթե խոսքը կեղծիքների մասին է, որոնք տեսել ենք նախկինում, այդպիսիք, բնականաբար, չեն լինի: Եթե հումորով ասենք, այս 2,5 տարվա մեջ ոչ մի գործ չի հաջողվել, դա էլ չի հաջողվի: Իսկ եթե լուրջ, չկա այդ բազան, որի վրա նրանք կհիմնվեն ու կեղծիքներ կանեն: Իրավապահ համակարգի առաջին տեղեկությունը «մի ոտք առաջ» գնում է ընդդիմությանը, հետո նոր Նիկոլ Փաշինյանին:
- Պարոն Սահակյան, հնարավո՞ր է՝ որեւէ կուսակցության հետ միանաք եւ դաշինք կազմեք, եթե՝ այո, ո՞ր կուսակցության, եթե՝ ոչ, ինչո՞ւ եք բացառում:
- Քննարկում եղել է՝ դաշինքով հանդես գալ, թե միայնակ, բայց մենք այս պահին որոշել ենք դեռեւս միայնակ մասնակցել: Դաշինք կազմելու մեջ գաղափարականն ամենակարեւոր բաղադրիչն է, որ գաղափարները նույնական լինեն: Պատկերը, թե մենք ինչ պետություն ենք գնում ստեղծելու, պետք է նույնը լինի այդ ուժի հետ: Կան հուսալիության ու վստահության չափորոշիչներ: Դաշինքներ կազմելու խոսակցությունները Հայաստանում այնքան զզվելի են՝ այս մի ձայնը ինձ տուր, այս մի տեղն ինձ տուր, նույնիսկ մենք այդ հավակնություններն էլ չունենք տեղի: Մանավանդ պատերազմից հետո դրանց բնույթը այնքան զզվելի է, որ ես չեմ էլ ուզում մտնել դրա մեջ: Կան գաղափարներ, ովքեր այդ գաղափարները կիսում են, եկեք միանանք, ոչ թե դաշինք կազմենք ու տեղեր կիսենք: Իսկ եթե նույնական չենք, ինչու միանանք ու ժողովրդին խաբենք:
- Նշեցիք, որ դեռ վերջնական չեք որոշել՝ կմասնակցեք արտահերթ ընտրություններին, թե ոչ: Ե՞րբ ձեր ընտրողներն արդեն հստակ կարող են իմանալ, որ ՔՈ-ն մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
- Չեմ կարծում՝ երկար կտեւի, շատ շուտ կիմանան: Ցանկանում եմ կոչ անել քաղաքացիներին գնալ ընտրություններին, անցած անգամ մեծ թվով քաղաքացիներ գնացին եւ ընտրեցին, իրենց ձայնը պատվիրակեցին մեկ հոգու, եւ ստացանք վատ կառավարման համակարգ: Այս դեպքում էլ հնարավոր է չգնալով՝ պատվիրակել մեկ հոգու եւ ստանալ վատ կառավարման համակարգ: Իսկ գնալով եւ ձայները բաշխելով տարբեր ուժերի մեջ՝ կստանանք վերահսկելի ու ավելի լավ կառավարություն:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT