Երևան
12 °C
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են եկել Երեւան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ:
Հրապարակված նախագծի փաթեթի վերաբերյալ առաջարկների համար ժամկետ է սահմանվել՝ մինչեւ սույն թվականի փետրվարի 1-ը։
Մրցույթը բաց է լինելու բոլոր նրանց համար, ովքեր ունեն պատմական քաղաքային կառուցապատման վերականգնման ծրագրեր իրականացնելու հաջող փորձ։ Մասնակցությունն անվճար է:
Առաջարկվում է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որի կազմում կներգրավվեն՝ ճարտարագետներ, հնագետներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, սոցիոլոգներ եւ այլն։
Կոնդ թաղամասի վերակենդանացման եւ զարգացման հայեցակարգի մշակման համար քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական խորհուրդը կարեւորում է, որ առաջին հերթին Կոնդի տարածքում դադարեցվեն կառուցապատման բոլոր գործարքները, նախագծային առաջադրանքների եւ շինարարական թույլտվությունների տրամադրումը։ Հրատապ է համարում Կոնդի տարածքի խորքային շերտերում պեղումների իրականացումը։
Խորհուրդն առաջարկում է նախաքան նախագծային հետազոտական փուլը՝ կատարել բազմակողմանի եւ խորը ուսումնասիրություն՝ բացահայտելով այսօրվա Կոնդի միջավայրի իրական պատկերը։ Իսկ Կոնդի իրական պատկերը հասկանալու համար հետազոտողին առաջարկվում է, նախ ուսումնասիրել բնակիչների դեմոգրաֆիական կառուցվածքը (մշտական, առկա), բնակչության իրական կարիքներն ու ձգտումները, ինչպես նաեւ դրանց իրականացման համար պայմաններն ու ընդհանուր պատկերը։
Առաջրկվում է նաեւ կատարել սոցիալական, պատմաճարտարապետական, տնտեսական, տրանսպորտային եւ այլ ասպեկտների համակողմանի վերլուծություն: Այստեղ նշվում է, որ կարեւոր խնդիրներիցի մեկը՝ սեփականության եւ սեփականատերերի իրավունքների պահպանման հարցն է, քանի որ բնակչության մի մասը ձգտում է շարունակել բնակվել Կոնդում, մյուսը՝ հեռանալ այդ թաղամասից։
Ուստի հայեցակարգի իրականացման գործընթացում առաջնային է համարվում ներկայացնել բնակչության վերաբնակեցման խնդիրներին առնչվող առաջարկներ.
Նշված են երեք տարբերակներ՝
Տեղում բնակիչների վերաբնակեցում (ժամանակավոր կացարանի տրամադրում քաղաքաշինական միջավայրի վերակենդանացման ժամանակահատվածի ընթացքում),
Բնակիչներին նոր բնակարանների հատկացում այլ վայրում,
Բնակարանների դիմաց փոխհատուցման տրամադրում:
Ըստ հայտարարության՝ մրցույթի նպատակն է նպաստել Կոնդում տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը, լոկալ՝ տեղային տնտեսության եւ զբոսաշրջության ակտիվացմանը, ճարտարապետության, ենթակառուցվածքների եւ սպասարկման որակի բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, պատմականորեն ձեւավորված եւ ազգագրական-հնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը։
Ակնկալվում է ստանալ ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան Կոնդին պահպանելու ձեւավորված ուրույն քաղաքաշինական միջավայրի ինքնությունը։ Պետք է թաղամասը դարձվի այնպիսի մի վայր, որտեղ ցանկացած տարածք եւ մակերես կարող է ծառայել իր բազմազանությանը մարդկանց հաղորդակից դարձնելուն եւ նրանց ժամանցը կազմակերպելուն:
Նախաձեռնության հեղինակներն առաջնորդվել են նաեւ եվրոպական երկրների օրինակով, մասնավորապես նշել, որ այնտեղ մշակութային շարունակականությունը դարերով պահպանվում ու կատարելագործվում է, իսկ ապա բնականոն կերպով, քայլ առ քայլ, մուտք գործում ժամանակակից կյանք: Նրանց հավաստմամբ՝ Հայաստանի քաղաքաշինական զարգացման համար հարուստ աղբյուր են մեր երկրի էթնո-մշակութային եւ պատմական ժառանգությունը: Ըստ նրանց՝ եթե քաղաքը չի գիտակցում իր յուրահատկությունը, դրանով թուլացնում է իր ներդրումային գրավչությունն ու կարող է կորցնել նույնիսկ ունեցած բնակիչներին:
Առաջարկում նաեւ հիշատակվում է, որ Թամանյանական ժամանակվանից ի վեր գոյություն ունի Կոնդի ուրբանիզացման՝ քանդման նորովի կառուցապատման խնդիրը։ «1980-ականների կեսերին առաջ եկավ Կոնդի արժեքավորման եւ պահպանման հարցը, սակայն նախագիծ, ուր ներկայացվեցին պահպանման եւ զարգացման իրական լուծումները՝ չարվեց, վերջին երեք տասնամյակների ընթացքում որեւէ նոր գաղափար առաջ չի քաշվել»,-մասնավորապես նշված է հայեցակարգային նախագծի մեջ։

Կոնդ, բնակելի տուն
Հիմք ընդունելով կայուն զարգացման սկզբունքները, առաջարկվում է մշակել ռացիոնալ ճարտարապետական եւ քաղաքաշինական լուծումներ, որոնք համայնքը գրավիչ կդարձնեն իր բնակիչների, զբոսաշրջիկների եւ ներդրողների համար: Թաղամասում կյանքի աշխուժացման, օրվա տարբեր ժամերին տարածքների հավասարազոր գործառությունն ապահովելու համար առաջարկվում է գործառույթներների կազմակերպման մեջ ապահովել բնակչության բոլոր խմբերի (սակավաշարժ, հաշմանդամություն ունեցող) համար մատչելիության հավասարազոր պայմաններ։
Առաջարկվում է ստեղծել՝
Դեպի թաղամաս բոլոր մուտքերի հասանելիության եւ գրավչության կազմակերպում,
Թաղամասի ներսում տեղեկատվական յուրահատուկ միջոցով առավել դյուրին հաղորդակցություն ունենալու համակարգի մշակում,
Մասնագիտացված սրճարաններ (արվեստի գործիչների, ճարտարապետների եւ այլն) բացօթյա եւ փակ,
Այցելուների տեղեկատվական կենտրոն:
Միջավայրի վերակառուցման նախագծով նախատեսվում է ստեղծել թեմատիկ առումով փոխկապակցված բաց հանրային տարածքներ: Դրանք պետք է լինեն մեքենաների մուտքից ազատ՝ տրանսպորտի այլընտրանքային միջոցների օգտագործմամբ եւ մատչելի բնակչության սակավաշարժ եւ հաշմանդամություն ունեցող խմբերին: Միեւնույն ժամանակ ապահովեն նաեւ արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգ տարահանումը կազմակերպելու համար մեքենաների մոտեցում:

Թաղամասի ներսում բնակչության սակավաշարժ եւ հաշմանդամություն ունեցող խմբերի ինչպես նաեւ լեզվական չիմացությամբ այցելուների համար տեղաշարժը մատչելի եւ անարգել կազմակերպելուն միտված տարածքում պետք է լինի ինֆոգրաֆիկայի կիրառում:
Հանրային տարածքները պետք է ծառայեն տեղաբնակների (տարբեր տարիքային խմբերի ժամանցի կազմակերպման) կյանքի առօրյա պահանջներին:
Կոնդում պահպանված հնություններից աչքի է ընկնում ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը շատ հին հուշարձան է, ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարւժի ժամանակ, բայց 1710 թվականին վերականգնվել է: Ընդհանուր առմամբ տարածքում առկա են 29 հուշարձան, որից 26-ը` արվեստի: Ուստի թաղամասի հուշարձան շենքերի նկատմամբ նոր գործառույթներ վերագրելիս կամ դրանց գործառույթների պահպանմամբ վերաօգտագործման առաջարկներ ներկայացնելիս, նշվում է հաշվի առնել քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանմանը եւ ժառանգության անխաթարությանը ներկայացվող պահանջների ապահովումը՝ ոլորտի լիազոր մարմնի համաձայնությամբ:
Համատեղ ներկայացված հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման առաջարկում տեղ է գտել նաեւ պատմական ակնարկ Կոնդ թաղամասի մասին, որը ներկայացնում ենք ստորեւ.
Կոնդը եղել է Երեւան քաղաքի ամենահին թաղամասերից մեկը եւ միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը: Այն եղել է Երեւանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղամաս:

Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, գրեթե անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից: Այն ձեւավորվել է առանց ճարտարապետական նախագծերի՝ ժամանակի ընթացքում:

Կոնդը գրավում է քաղաքի կենտրոնի արեւմտյան բարձրադիր մասը: Կոնդ անվանումը տրվել է բարձր դիրքի պատճառով: «Կոնդ» բառը հայերենում նշանակում է երկայնաձիգ, կամ բոլորակ բլուր: Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը եւ Կոնդ բառի թարգմանությունն է:
Երեւանի հյուսիս-արեւմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը: Ոմանք կարծում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է «քաղաքը», Կոնդը չի երեւում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում եւ ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա:
Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին:


Այստեղ մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երեւանում արդեն հազվագյուտ երեւույթ է:

Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ:

Օրինակ' եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքեւ, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:

Կոնդ թաղամասի տարածքը վերջին տարիներին փոքրացել է եւ կազմում է 16 հեկտար: Սահմաններն անցնում են Պարոնյան, Լեո, Սարյան փողոցներով, Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի մոտով, աստիճանով, որ տանում է դեպի Կոմպոզիտորների տուն եւ Ֆրիկի փողոց, ապա՝ Պռոշյան փողոցով, ներառելով Սուրբ Հովհաննես եկեղեցին:
ԿՈՆԴԻ առօրյան
Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են վերջին նորություններն ու իրադարձությունները:


Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաեւ գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց դրանից ծորակով աղբյուրների արդիականությունը թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում սուրճի բաժակները։

Լուսանկարները՝ Աննա Հարությունյանի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT