Երևան
12 °C
Արցախի մայրաքաղաքի բնակիչների մեծ մասը հիմա քաղաքում չէ կամ մեկնել է առավել անվտանգ վայր կամ առաջնագծում է, քանի որ մարտեր են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բայց նրանք, ովքեր մնացել են այստեղ, միմյանց ցավերն են կիսում. Արցախից պատմում է France24-ի լրագրողը:
Հիմնականում կանայք և երեխաները հեռանում են Հայաստանի մայրաքաղաք Երևան, տղամարդիկ պատրաստվում են կռվի, ու Ստեփանակերտի նկուղներում հիմնականում տարեց մարդիկ են, որ պատսպարվում են Արցախի վրա օրուգիշեր տեղացող ադրբեջանական արկերի հարվածներից:
Նրանք, ովքեր քաղաքում են, հպարտորեն պարծենում են, որ Ստեփանակերտը չի տեսել ոչ մի թալան, որ սովորաբար ուղեկցում է պատերազմներին:
Գիշերային մթության մեջ ադրբեջանական հրթիռից խոցված ամայի փողոցի վերջում մթերային խանութի ապակե նախամուտքն է, որը, դռան վրայի Coca-Cola-ի գովազդով և վաճառասեղանի բազմագույն պլաստիկ ծաղիկներով կարծես սպասում է հաճախորդի:
Շոկոլադե թխվածքաբլիթները, չիփսերը, երշիկեղենը և միսը անթերի համաչափությամբ շարված են վաճառասեղանի վրա: «Կարող ես վերցնել, ինչ ուզում ես: Ուղղակի թող փողը դրամարկղի կողքին»,- գոռում են ինձ հարևան խանութից:
Դատարկ տներին ու խանութներին ոչ ոք ձեռք չի տվել: Անգամ յուրաքանչյուր խանութում դրված գազավորված ըմպելիքներով լցված սառնարաններն են կանգնած նույնությամբ, երբեմն դրանք գիշերվա ժամերի միակ լուսավորությունն են քաղաքում, որ, անվտանգությունից ելնելով, մթության մեջ է գիշերում:
«Այս խանութների տերերն ու աշխատակիցները բոլորը առաջնագծում են: Ոչ ոք չի համարձակվի մոտենալ, ինչ-որ բան գողանալ»,- ասել է 49-ամյա Մարինե Աղասյանը՝ կանգնած Ստեփանակերտի փոքրիկ սուպերմարկետի վաճառասեղանի հետևում:
Խանութը պատկանում է նրա որդուն, որը «ճակատում կամավոր է»,- բացատրել է նա:
«Ես մոտ եմ ապրում: Ժամանակ առ ժամանակ բացում եմ խանութը, երբ հարևաններին ինչ-որ բան է պետք, կամ գալիս եմ հեռախոսս լիցքավորելու, քանի որ տանը հիմա հոսանք չունենք»:
«Ոչ ոք թալանելու չի գալիս, մարդիկ կանգնած են ուս ուսի»,- ասել է նա՝ հայացքը գցելով մաստակի զանգվածին և դատարկ դարակին, ուր սովորաբար շարվում են տեղական արտադրության «Նոյ» ծխախոտները:
«Տղաս վերցրեց բոլոր ծխախոտները, որ բաժանի առաջնագծի իր ընկերներին»,- նշել է նա:
Քաղաքում մնացած տարեց մարդիկ անհարմար են զգում, որ ի վիճակի չեն ռազմաճակատ մեկնել և հեգնանքով են վերաբերում մտքին, թե այս իրավիճակից ինչ-որ մեկը կարող է օգտվել, որ թալանով զբաղվի:
Նրանք, ովքեր տարեց են, կարող են հիշել Արցախի՝ 1994 թվականին ավարտված պատերազմի դժվարությունները: Ի տարբերություն այն օրերի՝ հիմա Ստեփանակերտում սննդի պակաս չկա:
«Ամեն օր մենք տեղեկանում ենք բնակիչների կարիքների մասին, նրանց սնունդ, վերմակներ, մոմեր ենք տրամադրում ... ինչ, որ պետք է, որ դիմանան»,- ասել է փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
«Այստեղ, իրոք, մարդիկ չեն կարող թալանել»,- ավելացրել է նա՝ զարմանալով նման հարցից:
Այստեղ ինչ-որ բան թռցնում են միայն թափառող շները:
«Մոռացեք թալանը, նման բան երբեք չի լինի,- ասել է Մարինե Աղասյանն իր «Բոկա» սուպերմարկետում: Կարևորը հիմա մեր երեխաներն են: Կարևորը ռազմաճակատի մեր զինվորներին աջակցելն է»:
Այս դիտարկումը մեզ՝ հայերիս համար էական է նաև այն պատճառով, որ France24 պարբերականն ընդգծված պրոադրբեջանական է, ինչի մասին վկայում է ադրբեջանական ագրեսիայի մասին գրելիս «ագրեսիան» չակերտներում առնելը, բացատրական տեքստում «Արցախը ադրբեջանական տարածք է՝ բնակեցված բացառապես հայերով» նշումը և այլն: Եվ ահա, ադրբեջանական քաղաքական դիրքորոշումը որդեգրած՝ Արցախում շրջող այս լրագրողի համար հայկական վեհությունն ու միասնականությունն ապշեցնող է ամեն քայլափոխի:
Մի զարմացական դիտարկում էլ բազմաթիվ երկրներում պատերազմ լուսաբանած WarGonzo նախագծի նկարահանող խմբի կողմից. նրանք դժվարությամբ են պատկերացնել պատերազմ ապրող մարդկանց հոգատարության աստիճանը: «Ես ապաքաղաքական եմ: Ես քաղաքականապես կոռեկտ չեմ: Ես վախենում եմ իմ խոսքով հարվածի տակ դնել ինձ համար երաշխավորած մարդկանց, բայց ես չեմ կարող պարզապես նայել խաղաղ մարդկանց, որոնք լայնամասշտաբ ռմբակոծության տակ են:
Բայց այս մարդիկ, տեսնելով ինձ, փորձում են օգնել: Ինձ՝ տեսախցիկով մարդուս: Մեկ այլ երկրի մարդուն: «Ընկեր, ծխախոտ ունե՞ս: Իսկ ջո՞ւր: Ուտել կուզե՞ս: Ինչո՞վ կարող եմ օգնել»: Այս խաղաղ մարդիկ արյուն են թափում իրենց հողի համար: Ես տեսնում եմ ուժեղ կամքի տեր մարդկանց, որքնք ցանկացած պայմաններում տեր են կանգնում իրենց հողերին և պատրաստ են օգնել բոլորին, ովքեր անտարբեր չեն իրենց երկրում տիրող իրավիճակի, իրենց երկրի նկատմամբ: Ես դժվարանում եմ դիմանալ, որ չխոսեմ: Եվ մի օր չեմ դիմանա...»,- գրել է ռազմական բազմափորձ լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը:
Սա հայն է՝ ցանկացած պարագայում մարդկայնությունը չկորցնող Մարդը, որ հայտնություն է օր օրի պրագմատիկացող աշխարհի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT