Երևան
12 °C
Այսօր Երեւանի պետական համալսարանից քայլերթով դեպի ՀՀ Կառավարություն շարժված ուսանողների պահանջը մեկն է, դրա հիմքում դրված փաստերը՝ մի քանիսը: Նրանք Կառավարությանը ներկայացրին 5000 ուսանողի ստորագրությամբ դիմում՝ պահանջով, որ կատարվի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում:
Քայլերթի ժամանակ մասնակիցները նշեցին՝ ինչո՞ւ պետք է հարցին անհապաղ լուծում տրվի:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյան
ԵՊՀ ՈՒԽ նախագահի կարծիքով՝ Կառավարությունը պետք է իր հոգածության տակ գտնվող պետության կրթության ոլորտը հնարավորինս ուշադրության կենտրոնում պահի, ուսանողներին ընդառաջի: Նոր ուսումնական տարին արդեն սկսվել է, շուտով պետք է վճարվեն վարձավճարները, այդ պատճառով որքան հնարավոր է, շուտ են դիմում Կառավարությանը։ ԵՊՀ-ում շուրջ 500 ուսանող դեռեւս չի վճարել նախորդ տարվա ուսման վճարը: Կառավարությունը պետք է ինչ-որ որոշում, նախաձեռնություն իրականացնի, որ ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնան երիտասարդները:
«Հեռավար ուսուցման պատճառով կրթության որակը տուժել է, բացի դրանից, ուսանողներն ունեն սոցիալական մեծ խնդիրներ, ընտանիքի անդամները ֆինանսների հետ կապված խնդիրներ ունեն, հարկադիր պարապուրդի են մատնվել եւ չեն կարողանում ուսման վարձը վճարել: Ի վերջո, կրթությունը մեր ապագան է, եւ կրթության վրա կատարված ցանկացած ներդրում արդարացված է, ամենաարդարացված ներդրումն է»,- նշեց Դավիթ Ափոյանը:

Էլինա Արսիտակեսյան, սոցիոլոգիայի ֆակուլտետ
ԵՊՀ սոցոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Էլինա Արսիտակեսյանի խոսքով՝ հարցով դիմում են ՀՀ Կառավարությանը, այլ ոչ թե հենց իրենց բուհից են փոխհատուցում ակնկալում, քանի որ բուհին դիմելու դեպքում կարող է կրճատվել դասախոսի կամ որեւէ աշխատակցի աշխատավարձը: «Չենք ցանկանում, որ փոխհատուցման դեպքում տուժի դասախոսը: ԵՊՀ-ն հենց դասախոսն է եւ մնացած աշխատակիցները, այդ պատճառով դիմեցինք Կառավարությանը: ՀՀ-ում այս պահին կրթությունը շատ է որակազրկվել հեռավար ուսուցմամբ: Ինչո՞ւ պետք է նույն գինը վճարենք, ինչ առկա ուսուցման պարագայում»:
Լեմզա Հունանյան, աշխարհագրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ
Նույն բուհի աշխարհագրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լեմզա Հունանյանն էլ հեռավարի եւ ուսանողների սոցիալական խնդիրների մասին նշելուց զատ՝ տեխնիկական խնդիրների մասին հիշեցրեց. շատերը դուրս են մնում դասապրոցեսից, ոմանք նույնիսկ համացանցից օգտվելու հնարավորություն չունեն, սակայն պետք է նույն վարձը վճարեն: Նա նաեւ Կառավարության նախկին որոշման մասին խոսեց, որով զեղչվեցին բարձր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող ուսանողների վարձերը:
«Վարձերը զեղչել են ՄՈԳ-երի բարձր լինելու դեպքում: Իհարկե, շատ խրախուսելի է, որպեսզի ուսանողներն ավելի լավ սովորեն, բայց մնացածը եւս ուսանող են»,- ընդգծեց նա:

Մերի Վարդումյան, արեւելագիտության ֆակուլտետ
Համավարակի պայմաններում շատ ծնողների ու ուսանողների չաշխատելուց բացի, այս տարվա դիմորդների համար թանկացել են վարձերը, ինչն արեւելագիտության ֆակուլտետից Մերի Վարդումյանն անարդար է համարում: «Այս սոցիալական ճգնաժամը բոլորիս վրա է ազդում: Արդարացի կլինի, որ որոշակի զեղչ լինի, քանի որ համալսարանի ծանրաբեռնվածությունն այդքան էլ մեծ չէ, առկա դասերին երեւի 50 տոկոսով էլ չենք գնալու: Կա վարձերի թանկացում, ինչն այս պարագայում անարդար է, նույնիսկ նախկին վարձը չէինք կարողանում մուծել, հիմա թանկացրել են»:
Նշենք, որ այսօր ուսանողներից համապատասխան դիմումը վերցրեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա ընդգծեց, որ առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ։ Նամակն անպայման հիմք կընդունեն որոշումներ կայացնելու համար։
Ուսանողների հետ զրուցեցին նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Կարեն Սիմոնյանը եւ Արմեն Եղիազարյանը: Սիմոնյանը հույս հայտնեց, որ Կառավարությունը կընդառաջի եւ գոնե հարկային արտոնություններ կտրամադրի բուհերին: Բոլոր բուհերում խնդիրը կապված է վճարունակության հետ, նաեւ այն բանի, որ ամբողջությամբ ծառայությունները չեն մատուցվում: Կարեւոր է, որ աջակցության համար բուհը ստիպված չլինի գնալ կրճատումների ճանապարհով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT