Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանում ուսման վարձավճարները բարձրացել են: Դրանք կգործեն նոր ուսումնական տարվանից: Պրոռեկտոր Էլինա Ասրիյանի խոսքով՝ այս ամենը վերաբերում է միայն առաջին կուրս ընդունվողներին, նախորդ տարիներին ընդունված ուսանողների վարձերի դեպքում փոփոխություն չի լինի:
ԵՊՀ-ի մատչելի ու ոչ մատչելի ֆակուլտետները
Մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ վարձերն ավելացել են հիմնականում բոլոր ֆակուլտետներում։ Հին ու նոր վարձաչափերի տարբերությունները սկսվում են 40․000 դրամից, հասնում՝ մինչեւ 100․000 եւ ավելիի։
Եթե նախկինում նվազագույն վարձը բուհում 430․000 դրամ էր (խոսքն առկա համակարգի բակալավրիատի մասին է, ՀՀ քաղաքացիների համար), այսօր այն դարձել է 500․000 դրամ։
Այսպիսով՝ ամենամատչելիները ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության, պատմության, հայ բանասիրության, ժուռնալիստիկայի, ռուս բանասիրության, աստվածաբանության եւ քիմիայի ֆակուլտետներն են։ Գրեթե նույն պատկերն է աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետներում, որտեղ միայն մեկ բաժնի՝ սերվիսի վարձն է, որ 500․000 չէ, այլ 650․000 դրամ, առաջ այն 540․000 էր։
Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում վարձերը թանկացել են 70.000-ից մինչեւ 90․000-ի սահմաններում, օրինակ՝ մաթեմատիկայի եւ մեխանիկայի բաժիններում նախկին 430․000-ը դարձել է 500․000, ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկայի դեպքում՝ 540․000-ը՝ 650․000։
Ֆարմացիայի ինստիտուտում վարձը 540․000 դրամից դարձել է 580․000, իսկ փիլիսոփայության եւ հոգեբանության դեպքում նախկին 430․000-ը եւ 540․000-ը վերածվել են 500․000-ի եւ 600․000-ի (նայած ֆակուլտետի բաժնի):
Սոցիոլոգիայում կա բաժին, որտեղ վարձերը թանկացել են գրեթե 100․000-ով, օրինակ՝ առաջ եթե տարբեր բաժինների համար գործում էր 490․000 եւ 540․000 դրամը, այսօր դրանք դարձել են 600․000։
Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետում (նախկին ռոմանագերմանական բանասիրության) վարձավճարի չափերը հիմնականում կրկնվում են, այստեղ պահպանվել է նախկին 600․000-ը, առանձին բաժիններում վարձը դարձել է մինչեւ 660․000 դրամ։ Նույն մասնաշենքի արեւելագիտության ֆակուլտետում վարձերն ավելացել են 50․000 դրամով՝ դառնալով 650․000։
Ընդգծենք, որ 500․000 դրամից ցածր վարձ գործում է միայն որոշ ֆակուլտետների հեռակա ուսուցման դեպքում (հայ բանասիրության պատմության ֆակուլտետներ եւ այլն)։
Թանկ ֆակուլտետներ
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ համեմատաբար ավելի շատ վարձ են վճարելու միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության եւ կառավարման, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, իրավագիտության ֆակուլտետների եւ մեկ առանձին բաժնի դիմորդները։
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ուսանողներն առաջվա՝ 540․000-ի փոխարեն կվճարեն 700․000 դրամ։
Տնտեսագիտության եւ կառավարման դեպքում վարձի նոր չափը 720.000 եւ 780․000 դրամ է: Նախկինում այն 600.000-650․000-ի սահմաններում էր (կախված բաժնից)։
Մայր բուհում ամենաբարձր վարձը իրավագիտության ֆակուլտետում է՝ 1․000․000 դրամ, մինչդեռ նախկինում այն 870․000 դրամ էր։
Նման վարձ է սահմանված նաեւ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի միայն մեկ բաժնի մագիստրոսական ծրագրում՝ կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն։ Ընդգծենք, որ այստեղ վճարը փոփոխության չի ենթարկվել, նախկինում եւս այսքան է եղել։
Վարձերն ավելացել են նաեւ մագիստրոսական ծրագրերում։
Վարձավճարի բարձրացումը կապված է որակյալ կրթության հետ
Մեզ հետ զրույցում ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ դեռեւս սեպտեմբերից բուհում հանձնաժողով է ստեղծվել, որի հիմնական խնդիրն էր ուսումնասիրել կրթական համակարգում առկա մի շարք խնդիրներ, դրանց թվում էին նաեւ ուսման վարձերը։
Նրա խոսքով՝ շատ մեծ հետազոտական աշխատանք է կատարվել, ուսումնասիրվել է շուկան, եւ հանձնաժողովը հանդես է եկել առաջարկով։ «Այն այնուհետեւ քննարկվել է բոլոր ֆակուլտետների հետ, հաշվի ենք առել բոլոր առաջարկները»։
Պրոռեկտորը հավելեց, որ գոյություն ունի հստակ հաշվարկ, թե որակյալ կրթության համար մեկ ուսանողի համար որքան ծախս է անհրաժեշտ կատարել։ Դրա մեջ են մտնում սարքավորումները, գրքային ֆոնդը եւ այլն։ Հենց սրանք էլ թանկացնելու համար հիմք են հանդիսացել։
Այն հարցին՝ արդյոք վարձավճարների բարձրացումը կնպաստի՞ դասախոսների աշխատավարձերի ավելացմանը, դրական պատասխան տվեց, սակայն դրա համար դեռեւս պետք է համաձայնություն տա բուհի հոգաբարձուների խորհուրդը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ խոսել դասախոսների աշխատավարձերի բարձրացման մասին եւ չբարձրացնել ուսման վարձերը, իրատեսական չէ։ Նա հավելել էր, որ գիտխորհրդի քննարկմանը կդնի այս հարցը, եւ արդեն սեպտեմբերից կկարողանան աշխատավարձերը բարձրացնել 10%-ով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT