Երևան
12 °C
2020-ի խաղացանկն էլ էր հստակ, հյուրախաղերի օրակարգն ու ուղղությունն էլ. Գյումրու դրամատիկականը մտադիր էր այս տարին ևս շարունակել նախորդի ոգով՝ բուռն թատերական կյանքով ու լեփ-լեցուն դահլիճով:
Տարին սկսվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորմամբ: Ֆիլմը հաջողությամբ նկարահանվեց հենց Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում:
Սրան հաջորդելու էին առաջնախաղեր, որոնցից միայն մեկը հնարավոր եղավ կյանքի կոչել՝ «Հասմիկ» մոնոներկայացման մասին է խոսքը:
Վերջին ներկայացումն աճեմյանցիները խաղացել են մարտի 12-ին: Նախատեսել էին յուրաքանչյուր ամիս մինչ 18 ներկայացում ունենալ: Մարտի 16-ին արտակարգ դրություն հաստատվելուց հետո մինչեւ օրս, սակայն, Գյումրու դրամատիկականը ոչ մի ներկայացում չի խաղացել:

Այդ օրերին, թատրոնում սկսած աշխատանքը դադարեցրեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Վերջինս աշխատում էր Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք» ներկայացման վրա: ՀԺ-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, այս պահին էլ այդ աշխատանքը դադարեցված է, իսկ արտակարգ դրության ժամանակահատվածում մի քանի արխիվային ներկայացումներ օնլայն հարթակում են ցուցադրել:

Այն պահից, երբ պարետատունը գնաց սահմանափակումների որոշակի թուլացման, աննկատ ու քիչ-քիչ, սակայն սկսեց բաբախել նաև թատրոնի սիրտը: «Մտածեցինք, որ պետք է չմատնվենք պարապուրդի և շատ արագ նախաձեռնեցինք երկու նոր ներկայացում, որոնցում ընդգրկված են հիմնականում երիտասարդ դերասանները: Տարիքի առումով խոցելի խմբում գտնվող մեր դերասաններն այս պահին չունեն զբաղվածություն: Ներկայացումներից մեկը ես եմ սկսել, դա գյումրեցի ժամանակակից դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի պիեսն է: Շատ հետաքրքիր աշխատանք է, և հիմա վերջին փորձերն են ընթացքի մեջ: Նախնական վերնագիրը՝ «Քեյս» (ճամպրուկ)»,- պատմեց Հարությունյանը:

Սրան զուգահեռ նոր աշխատանք է սկսել դրամատիկականի երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը: Իսպանացի դրամատուրգ Անտոնիո Բոերո Վալեյխոյի «Բոցավառ խավարում» ներկայացման կազմում միայն երիտասարդ դերասաններ են ընդգրկված: Այս ներկայացման փորձերը, սակայն կարճ ժամանակով դադարեցված են հիմա:
«Եվ, երբ ամեն ինչ ավարտվի, Գյումրու դրամատիկականն արդեն պատրաստի երկու նոր ներկայացում կունենա»,-վստահ է տնօրենը:
Covid 19-ը Գյումրու այս թատրոնը հաղթահարում է անցնցում, եւ փայլուն հաջողություններով: «Քո հեքիաթը». սա նոր նախագիծ է, որն աճեմյանցիներն իրականացրել են համավարակի օրերին:
Այս երկու նոր ներկայացումներից զատ, աճեմյանցիներն արդեն պատրաստի ու կարևոր այլ նախագիծ են ներկայացնում: Պատանի հանդիսատեսը թատրոն գալ չի կարող դեռ, սակայն ներկայացում դիտելու հնարավորություն կունենա:
«Գյումրու թատրոնի աջակցության հիմնադրամը մասնակցեց ԿԳՄՍՆ-ի հայտարարած դրամաշնորհային ծրագրին: Երաժշտական-թատերական նախագծի շրջանակներում նախարարության աջակցությամբ նկարահանվել է 20 մանկական երաժշտական-ներկայացում: Շեշտը հատկապես ազգային հեքիաթների վրա է դրվել: Հեքիաթասացը պատմում է, երեխաներն էլ դիտում են: Այս հեքիթաները երեխաներին հասանելի կլինեն սկսած սեպտեմբերից: Թումանյան, Խնկոյան, Մխիթար Գոշ, Այգեկցի, ինչպես նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ են նկարահանվել:
Այս ձևաչափը նորություն էր, և առաջին անգամ էինք նկարահանում, որտեղ ոչ միայն դերասանը պատմում է հեքիաթն, այլև տեսնում են պատմածը»,- նախագիծը ներկայացրեց Լյուդվիգ Հարությունյանը:

Առաջին հեքիաթը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական էջով, այնուհետ Դրամատիկականի ֆեյսբուքի էջով: Կա նախնական պայմանավորվածություն, որ «Քո հեքիաթը» նախագծի հեքիթաների շարքը եթեր հեռարձակվի նաև մարզային հեռուստաընկերությունների միջոցով:
Սեպտեմբերին դրամատիկականին նոր շունչ կբերի Վարդան Պետրոսյանը: Աճեմյանցիների հետ համատեղ դերասանը կբեմադրի «Վերելք» ներկայացումը, որի գլխավոր հերոսը հենց ինքը՝ Վարդան Պետրոսյանն է:
Կորոնավիրուսից դրամատիկականը մինչ այս պահը պատվով է դուրս եկել նաև ֆինանսական հարթակում: Անկախ իրենց կամքից ոչինչ չեն արել, սակայն առաջին փուլում՝ երեք ամիսների համար պետությունից իրենց հասանելիք գումարներն ամբողջությամբ ստացել են, նախարարության աջակցությամբ բոլորը վճարվել են սովորականի նման, կրճատումներ չեն ունեցել:
Տնօրենն այս պահին, սակայն, փոքր-ինչ անհանգիստ է: Ասում է արդեն ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել: Աշխատավարձի ֆոնդից բացի կա նաև շենքի պահպանման և շատ այլ ծախսեր: «Մեզ համար և խորթ էր 6 ամիս ներկայացում չխաղալը, և գումար չունենալը: Գյումրու դրամատիկականը մշտապես աշխատել և իր խնդիրները լուծել է, դրա վառ ապացույցը մեր նախորդ տարվա ցուցանիշն է: Բայց նաև ասեմ, որ լավատես եմ, և հավատում եմ, որ խնդիրներ չեն առաջանալու, նամակ եմ գրել նախարարությանն ու սպասում եմ պատասխանին: Աջակցությունն այս պահին պետք է, որպեսզի կարողանանք մեր ամբողջ աշխատակազմին կրկին ամբողջությամբ վճարել աշխատավարձ, մինչև պարետատնից համապատասխան հրահանգ ունենանք, անցնենք բնականոն աշխատանքի, ներկայացում խաղանք, և մեր խնդիրները մենք լուծենք կրկին»,-ասաց Հարությունյանը:
Սեպտեմբերի 1-ին աճեմյանիցներն անակնկալ ունեն երեխաների համար: Մարտի 14-ին չկայացած առաջնախաղը հենց այդ օրն էլ կլինի: Քանի որ պարետատունը թույլ է տալիս բացօթյա ներկայացում խաղալ, իրենք էլ պայմանավորվածություն են ձեռք բերել Գյումրու Հայորդյաց տան տնօրենի հետ, որպեսզի հաստատության բակում երեխաներին ներկայանան «Կոմպոտը, Կորժիկը, Կարամելկան» տոնական շոու-ներկայացմամբ:
Եթե առաջին բացօթյա ներկայացումը հաջողվի, կմտածեն նորերի մասին: Սակայն Գյումրու եղանակային պայմանները հազիվ թե թույլ տան դրսում շարունակել նման գործունեությունը: Դրանից բացի նաև տեխնիկական հավելյալ խնդիրներ են ծագում՝ կապված ձայնի, արձագանքի, դեկորացիաների հետ:
«Բայց ճշմարտությունը մեկն է, և ես ուզում եմ դա անպայման ասել. ազնիվը կենդանի թատրոնն է, երբ դերասանը բեմում է, իսկ հանդիսատեսը դահլիճում զգում է դերասանի շունչը, ունենում նույն ապրումներն, ինչ դերասանը բեմի վրա, այսինքն փոխադարձ զգայական դաշտ կա»,- անկեղծացավ Լյուդվիգ Հարությունյանը:

Covid-ն ի՞նչ փորձառություն ավելացրեց: ՀԺ-ի հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց՝ դա իրավիճակ էր, որը մեզ տվեց կարգավիճակ: «Մեր դեմ նոր մարտահրավերներ ծագեցին, և պետք է կարողանայինք մեզ ճիշտ դրսևորել: Սա նոր հնարավորությունների ու փնտրտուքների ժամանակահատված էր նաև: Ստեղծագործող մարդու համար դադարն ամենավատն էր, որը կարող էինք պատկերացնել: Ունեցանք հնարավորություն նորովի գնահատելու մեր յուրաքանչյուր ժամն ու օրը: Ռիսկային խմբում գտնվող դերասաններ, ժողովրդական արտիստներ ունենք, որոնք 6 ամիս տնից դուրս չեն եկել, թատրոն չեն մտել: Սա նրանց համար կյանքի ծանր շրջան է: Հեռախոսով խոսում եմ հետները, ասում են մենք տանն ավելի շուտ կհիվանդանանք, որովհետեև բեմի ու հանդիսատեսի հանդեպ կարոտն այլևս անհաղթահարելի է»:
Դրամատիկականի տնօրենը մեծ վստահություն ունի. շատ շուտով այս ամենի մասին խոսելու ենք անցյալ ժամանակով: Մի քիչ էլ համբերություն և զգուշություն, ու իրավիճակը հաղթահարված կհամարենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT