Երևան
12 °C
Հուզված, լարված եւ մինչեւ լուսաբաց աշխատանքը շարունակելու լուրջ տրամադրվածությամբ Գյումրու դրամատիկականում ավարտվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման վերջին օրը:
Փետրվարի 10-ից սկսած՝ նկարահանող ռեժիսորի, դերասանների եւ նկարահանման խմբի մյուս անդամների ու թատրոնի աշխատակիցների օրը լուսանում եւ 12-13 ժամ անց ավարտվում էր հենց նույն ապրումներով ու հույզերով, նույն վայրում՝ Վարդան Աճեմյանի Դրամատիկականի բեմում: Դահլիճում մութ է, իսկ բեմում արդեն թատրոնի շենքում չենք, այլ Գյումրու բնակարաններից մեկում, որտեղ հարսանիք է, ամիսը՝ ապրիլ:








Ներկայացման էկրանավորման առաջարկը Երեւանի փոխքաղաքապետ եւ Դրամատիկականի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանինն է եղել: Դրամատիկականի տնօրենն առանց երկմտելու համաձայնել է, ասում է՝ գաղափարը փայլուն էր, նպատակը՝ անսահման հայրենանվեր: Շատ արագ էլ ձեռնամուխ են եղել աշխատանքների մեկնարկին:
Նկարահանումն իրականացրել է «Միտոյան» փրոդաքշնը՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, էկրանավորման ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը: Ստեղծագործական թիմում են նաեւ Հայկոն, նկարիչ Գարիկ Եվանգուլյանը, Լուսինե Խաչատրյանն ու Գյումրու դրամատիկականի ամբողջ ստեղծագործական խումբը:
«Հարսանիք թիկունքումն» էկրանավորվել է ոչ թե Գյումրվա ավանդական մի տան մեջ կամ փողոցում, այլ հենց բեմում: Սա արվել է տեխնիկական շատ խնդիրներ շրջանցելու համար: Իրականին, սակայն, ոչինչ չի զիջել. բեմում ե՛ւ շինարարություն է իրականացվել, ե՛ւ պատեր են կառուցվել, դեկորներ ամրացվել, անգամ ծառերն են իրական: Պատուհանից երեւացող Գյումրու փողոցներից մեկի տեսարանը բեմ է տեղափոխված՝ առանց աննշան տարբերությունների:
«Պահպանված է նաեւ ներկայացման շունչն ու էներգետիկան»,- վստահ է էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: «Երբ առաջարկ արվեց ինձ, ես անկեղծ չէի պատկերացնում էկրանավորել ուրիշ ռեժիսորի ստեղծագործություն: Բայց քանի որ իրենք իմ ընկերներն էին, եւ այս թատրոնն ինձ համար հարազատ օջախ է, ես համարեցի, որ շատ կարեւոր է մասնակցությունս ու մեծագույն սիրով ընդունեցի առաջարկը: Արել ենք ամեն ինչ՝ հետաքրքիր աշխատանք ստանալու համար: Ֆորմատի իմաստով նորություն է, նախադեպը չունի ՀՀ-ում: Մենք պայմանական բեմում կինոյի լեզվով ենք նկարահանել, տարբեր էքսպերիմենտներ ենք արել, արել ենք քայլեր, որոնք դեռ ոչ մեկը չի արել: Թատրոնի եւ կինոյի սինթեզ է սա»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Արշալույսը:

«Հարսանիք թիկունքումը», որպես ներկայացում, ըստ Արշալույս Հարությունյանի, արդեն իր հաղթական շքերթն արել է ոչ միայն ՀՀ-ում եւ Արցախում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Հիմա արդեն էկրանավորված տարբերակով այն առավել մեծաթիվ հանդիսատեսի կդառնա հասանելի, կընդլայնվի ցուցադրման աշխարհագրությունը նաեւ: Մեր պատմության այս էջը նաեւ ֆիլմի տեսքով կներկայանա աշխարհին: Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ դա իրենց գլխավոր նպատակն է եղել:

Ներկայացումից ֆիլմի անցման ճանապարհին «Հարսանիք Թիկունքումի» սյուժեն չի տուժել, եղել են փոքրիկ փոփոխություններ, ամբողջովին նորացվել են դերասանների հագուստն ու դեկորները: Երաժշտական ձեւավորման նոր ավելացումներ են եղել, որոնց մասին արդեն Հայկոն տեղյակ է եւ աշխատում է այդ ուղղությամբ:
Ո՞րն էր ներկայացման էկրանավորման ամենադժվար պահը: Հարցին ե՛ւ ռեժիսորն է պատասխանել, ե՛ւ դերասանները: «Դժվարությունների հիմնական չափաբաժինը դերասանների հետ էր կապված: 65 անգամ արդեն խաղացած, եփված էին, իսկ թատրոնի արտահայտչամիջոցները տարբերվում էին կինոյի լեզվից: Մենք այստեղ ինչ-որ չափի կորեկցիաներ ունեցանք, ընդհանուր հայտարարի եկանք, ադապտացիայի ենթարկելով՝ տարբեր շտկումներ արեցինք: Բայց ամեն ինչ արել ենք, որ հանկարծ չկորցնենք ներկայացման այն էներգետիկ ազդեցությունը, որն ունեցել են թատրոնում: Ինչքան էլ թատրոնն ու ֆիլմը նույն բանի մասին են, բայց բոլորն իրենց լեզուներով եւ ազդեցության դոզաներով տարբեր են: Հույս ունենք, որ էմոցիոնալ հանդիսատես կունենանք դահլիճներում»,- ասաց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:









Հին կերպարը նոր գույներով եւ ֆիլմի լեզվով: Դերասանուհի Հասմիկ Վիրաբյանի մոտեցումն է: Ֆիլմերում նկարահանվելու փորձ ունեցել է, բայց որ թատրոնում իր խաղացած դերը կրկներ նաեւ ֆիլմում, առաջին անգամն էր: «Ներկայացման ժամանակ աշխատում ես ավելի խոշոր, աշխատում ես մինչեւ 20-րդ կարգում նստած հանդիսատեսի համար, իսկ ֆիլմում աշխատանքն ավելի նուրբ է, զգացմունքներն ավելի ակնհայտ են, յուրաքանչյուր փոքր միմիկա, շարժում ու ապրում տեսախցիկը միանգամից արձանագրում է»,- ասաց Վիրաբյանը:

Ոչ թե դժվարություն, այլ տարբերություն: Դերասան Տարոն Գրիգորյանի տեսակետն է: Պատմեց, որ ներկայացման ժամանակ կուլմինացիան, ամենաբարդ հոգեբանական վիճակն ինչ-որ առումով ավելի հանգիստ է կարողացել ներկայացնել: Ներկայացումն ու կինոն տարբեր են, բայց երկու դեպքում էլ դերասանի հուզմունքը երկար է պահպանվել: «Այս հարցում տարբերություններ չեն եղել»,- ընդգծեց Տարոնը:
«Իրականում, երբ նկարահանվում էր այդ վերջին տեսարանը, ինձ համար շատ դժվար էր, որովհետեւ ներկայացման ժամանակ ընդամենը մեկ անգամ պետք է տրամադրվես եւ ունեցած ամբողջ զգացմունքայնությամբ ու հնարավորություններով խաղաս այդ պահը: Բայց այստեղ այլ էր: Նույն բանը գոնե մի 5 անգամ պետք է արվեր: Դա տարօրինակ էր, որովհետեւ այդ տեսարանն ամենահուզումնալիցն է, եւ պետք էր անընդհատ հուզված մնալ, ու եթե ինչ-որ տեխնիկական խնդիր էր առաջանում, թեկուզ՝ րոպեական, դա ինձ համար մեծ ցավ էր, որովհետեւ այդ րոպեն շատ կարեւոր էր, որովհետեւ պետք էր հենց այդ րոպեի ընթացքում նկարել, մի բան եկել էր, պետք էր արտահայտել: Դժվար էր, բայց հաղթահարեցինք»,- ժպտում է Տարոնը:


Դերասանները նաեւ խաղի ընթացքում հանդիսատեսի բացակայությունը չեն զգացել եւ հուզվել են կրկնակի, քան ներկայացման ժամանակ: Ասում են՝ ամեն դրվագի նկարահանումից հետո, անկախ հանգամանքից, կրկնություն է եղել, թե ոչ, հուզվել են ե՛ւ իրենք, ե՛ւ նկարահանող խումբը, ե՛ւ այն դերասանները, որոնք չեն խաղացել, բայց եղել են բեմում, հետեւել նկարահանման ընթացքին:
Արշալույս Հարությունյանը Գյումրիից կգնա մեծ դժվարությամբ: Ասում է՝ իր կարոտած մանկությունն այստեղ վերագտավ, Աճեմյանի բեմի ամեն անկյունը թանկ ու հարազատ է ռեժիսորի համար: Կկարոտի այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը, դերասաններին: «Ընդմիջումներին հասցնում էինք իրար կարոտել»,- անկեղծանում է Արշալույսն ու ընդգծում՝ այս աշխատանքն ինձ համար ե՛ւ քննություն էր, ե՛ւ փորձություն էր, ե՛ւ միեւնույն ժամանակ՝ բերկրանք: Շուրջ մեկ ամիս տեւած նկարահանման ավարտն ամփոփվեց գրեթե լուսաբացին՝ այս մեկ լուսանկարում: Առջեւում ֆիլմի պրեմիերան է:

Ֆիլմն ամենայն հավանականությամբ էկրան կբարձրանա ապրիլի առաջին շաբաթում: Պատասխանատուները մեծ ցանկություն ունեն այն հանդիսատեսին ներկայացնել ապրիլի 2-ին: Թե պրեմիերան որտեղ կկայանա, դեռ հայտնի չէ: Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց՝ չգիտի, բայց կուզեր, որ Գյումրիում լիներ կամ Գյումրիում եւ Երեւանում՝ միաժամանակ: «Դա հետագայում կորոշվի: Ֆիլմը Գյումրու դրամատիկականի սեփականությունն է, սակայն ցուցադրման իրավունքը «Միտոյան» փրոդաքշնինն է»,- ասաց Հարությունյանը:
Նշենք, որ ներկայացման էկրանավորման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 12 մլն դրամ: Ֆինանսական մնացած ներդրումը, ըստ Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, «Միտոյան» փրոդաքշնինն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT