Երևանի և մարզային 6 բժշկական կենտրոններ շուտով կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին. վարակի տեմպը նվազում է․ Թորոսյան

Մենք բոլորս տեսնում ենք նոր դեպքերի անկում, որը, իհարկե, տեղի է ունենում դանդաղ։ Մենք մոտ օրերս կտեսնենք՝ արդյոք այս տեմպը պահպանվո՞ւմ է, բայց համեմատելով նախորդ 2-3 շաբաթների թվերի հետ՝ ակնհայտ է, որ բացարձակ թվով եւ տոկոսով մենք ունենք բարելավում։

Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հավելեց, որ սա իրապես լավ հնարավորություն է իրավիճակն այնքան լավացնելու, որ այն այլեւս չհամարվի ճգնաժամային։

«Ես ուզում եմ մի արձանագրում անել, որ մի ժամանակ շատ էր խոսվում պիկի մասին։ Մեր տվյալներով՝ մենք ամենաշատ ակտիվ պացիենտը ունեցել ենք հուլիսի 6-ին, այսինքն՝ եթե դա համարենք պիկ, ապա մեր պիկը եղել է այդ օրը, իսկ դրանից հետո մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել։ Շարունակելով մեր համաճարաբանական բոլոր պարզ կանոնները՝ մենք ռեալ շանս ունենք տեմպը պահելու եւ արագացնելու՝ հասնելով այնպիսի իրավիճակի, որ այլեւս չլինի այս իրավիճակը ճգնաժամ»,- ասաց Թորոսյանը։

Անդրադառնալով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության ցուցանիշներին՝ նախարարը տեղեկացրեց, որ վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չկա, հակառակը, հիմա կան բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ։ Այժմ, նրա խոսքով, անհրաժեշտություն կա որոշում կայացնելու, թե ինչ պետք է անել ազատ մահճակալները։ «Դրանով պայամանավորված՝ մենք աստիճանական գնալու ենք հետծավալման, իհարկե, միշտ պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ նորից նույն ծավալով աշխատեցնելու՝ հաշվի առնելով, որ իրավիճակը կարող է նորից փոխվել»,- նկատեց նա։

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ 3 բժշկական կենտրոններ՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնը, օգոստոսի 1-ից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Երեւանի եւս 3 կենտրոններ մոտակա 7-10 օրերի ընթացքում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։

Թորոսյանը հավելեց, որ նույնիսկ ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թվով կա առաջընթաց։ Նախարարի փոխանցմամբ՝ եթե առաջ այդ թիվը տատանվում էր 650-ի շրջանակներում, հիմա այդ թիվը 500-ից ցածր է։

Վերջում նախարարը շեշտեց, որ այս տեմպը կպահպանվի միայն համաճարակային կանոնների պահպանման դեպքում, քանի որ աշխարհում կան շատ երկրներ, որտեղ ցուցանիշի նվազման հետ զուգահեռ նվազել է նաեւ զգոնությունը, ինչն էլ պատճառ է դարձել վարակի բռնկման։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4045 դիտում

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան