Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու

Ավարտվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի դիմումների ընդունման ժամկետը․ կա երկու թեկնածու։

Ինչպես հաղորդեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից, թեկնածուներից մեկը բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանն է։ Նա ի սկզբանե մեզ հետ զրուցում հաստատել էր, որ մասնակցելու է մրցույթին։ 2-րդ թեկնածուն Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանն է։

Հավանական թեկնածուներից էր նաեւ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, որը, փաստորեն, չի դիմել։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում նա նշել էր, որ դեռեւս չի որոշել՝ կմասնակցի՞ թափուր պաշտոնի մրցույթին, թե չէ: Որոշումը հիմնականում պայմանավորված էր լինելու բուհի կազմակերպաիրավական ձեւի փոփոխությամբ, այսինքն՝ մինչեւ մրցույթի անցկացումը բուհը պետական ոչ առեւտրային կազմակերպությունից կդառնա՞ր հիմնադրամ, ինչի կողմնակիցն էր Հայրապետյանը եւ ինչի ուղղությամբ գործընթացը սկսվել, բայց այդպես էլ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։ Պատճառը Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահի հայտարարությունն էր, թե ռեկտորի պաշտոնակատարը, որի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, պաշտոնն առ այսօր զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալի հովանավորությամբ։

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի կունենա հուլիսի 17-ին ՀՊՏՀ-ում։

Տպել
3552 դիտում

«ՔՊ»-ում այսօր ինքնաքննադատության օր էր»․ վարչապետը հայտնել է՝ ինչ է քննարկել կուսակիցների հետ

«Վայոց ձոր»-ի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել

Լիբանանը ենթարկվել է իր գոյության ողջ ընթացքի ամենամեծ, աննախադեպ հարձակմանը, սա պատերազմի հայտարարում է. Նասրալլա

Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել. Երևանից Մոսկվա այլևս զանգ չի գնում. քաղաքագետը մանրամասնում է՝ ինչու

ԱԺ 3 պատգամավոր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Ավարտվել են Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի ու ևս 3 երկրի համատեղ զորավարժությունները

Բայդենն ու Հարրիսը մի քանի օրից Սպիտակ տանը կընդունեն Զելենսկիին

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին

Հակոբ Արշակյանը կգործուղվի Մեխիկո

Բնակելի տուն, բեռնատար մեքենա. ինչ եկամուտներ է հայտարարագրել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը

Ծնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարար

Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը

Եվրահանձնաժողովի ղեկավարը կայցելի Ուկրաինա. ինչ կարևոր հարց է քննարկվելու Զելենսկիի հետ

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է Ռոբերտ Քոչարյանը, երբ ԼՂ-ն որպես կողմ դուրս բերվեց բանակցություններից. Մեհրաբյան

Էջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Վարչապետը Միխայել Ռոթի հետ հանդիպմանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը

ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ հարաբերությունները

Մհեր Գրիգորյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

Քրեական ենթամշակույթ կրող վանաձորցին համաքաղաքացուն սպառնալով դրդել է իր համար զենք գնել. 2 անձ կալանավորվել է

Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է. ինչ աշխատանքներ են առաջարկվում

Հանդիպել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջեքի Սփիըրն ու Աննա Հակոբյանը (տեսանյութ)

ԼՂ-ն հայաթափելու ծրագիրն իրականացվեց միջազգային հանրության աչքի առաջ և առանց հետևանքների. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, որակի ստանդարտների հետ կապված խնդիր չունենք. Պապոյան

Եվրախորհրդարանը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին

Փեզեշքիանը ուղերձներ է հղել ՀՀ վարչապետին և նախագահին

«BMW»-ն բախվել է թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա՝ եզրաքարին ու ծառին (լուսանկար)

Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Պապիկյանն ու Սլովակիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում 2 երկրի միջև համագործակցության հեռանկարները

Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն (տեսանյութ)

Վարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանի կողմից նոր Սահմանադրություն գրելու որոշում կա. արդարադատության նախարարություն

Պուտինը Սանկտ Պետերբուրգում այցելել է ԱԹՍ-ներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր արտադրող ձեռնարկություն (տեսանյութ)

COP29-ի բոլոր մասնակիցները պիտի Բաքվին կոչ անեն ազատ արձակել երկրում պահվող պատանդներին. ԵԽ պատգամավոր

Բուդապեշտում Դանուբը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Հունգարիայի խորհրդարանի շենքը (տեսանյութ)

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ. նախագահը ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին

ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անցումային փուլի անհրաժեշտություն կլինի

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները