Արայիկ Հարությունյանը կոչ է անում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին ազատման դիմում գրել․ Դիանա Գալոյանը կհետեւի հորդորին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա օրերին կհայտարարվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կոչ արեց ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին թողնել այդ պաշտոնը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։

Ուղիղ եթերի ընթացքում Հարությունյանն անդրադարձավ վերջին շրջանում ԿԳՄՍՆ-ի շուրջ տարածված, իր խոսքով, անհեթեթ լուրերին, հատկապես Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությանը, թե ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը, որի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, պաշտոնն առ այսօր զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորությամբ։

Նախարարի խոսքով՝ հարց է բարձրաձայնվում, թե ինչո՞ւ ՀՊՏՀ-ում մրցույթ չի իրականացվում։ Ըստ էության՝ բուհը վերջին շուրջ մեկուկես տարվա ընթացքում բախվում է խնդիրների եւ ճգնաժամի մեջ հայտնվում մի շարք խնդիրների հետ կապված, օրինակ՝ ատենախոսության։ Ինքն էլ՝ որպես պետական այր, որոշումներ է կայացնում, որ բուհերը բնականոն աշխատանք իրականացնեն, եւ ղեկավարի շարունակ փոփոխությունները լուրջ խնդիր չառաջացնեն։

Նախարարը հոգնեցուցիչ համարեց շարունակ հերքումներ տալու գործընթացը՝ նշելով, որ դրանք շեղում են իրենց բնականոն աշխատանքից, եւ մի լուրը հերքելուց հետո մյուսն է հայտնվում։ Արտակարգ դրության պատերազմական վիճակում ԿԳՄՍՆ-ն լրջագույն խնդիրներ է լուծում՝ բուհական ընդունելությունների, առաջին դասարանցիների հետ կապված հեռավար դասերի, սեպտեմբերին դասերը վերսկսելու հետ կապված, մինչդեռ շարունակ արվում են հայտարարություններ, որոնք անհրաժեշտ են հերքել։

«Կոնկրետ այս պահին ընդունելության քննությունների առցանց համակարգն է գործարկվել, եւ ես հիմա անհեթեթությամբ եմ զբաղվում՝ փորձելով հերքել այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեն»,- դժգոհեց նախարարը՝ նկատի ունենալով փոխնախարարի հովանավորչությունը:

Ընդգծեց, որ փոխնախարարի հովանավորչության մասին խոսակցությունները նշանակում են, որ ինքն էլ ստորագրում է դրա տակ, ու առաջարկեց իր դեպքում այդ հովանավորչությունը ստուգելու լավագույն ցուցիչը, այն է՝ ուսումնասիրել, թե իր պաշտոնավարման ընթացքում բարեկամներից, հարազատներից, ընտանիքի անդամներից ովքեր են աշխատանքի անցել։ Ընտանիքում, ըստ նրա, բոլորը նույն գործին են, որեւէ բան չի փոխվել ընկերների, հարազատների կյանքում, որեւէ մեկը պետական պաշտոնի չի անցել։ Նրանց փոխարեն մրցույթներում հաղթել են իրենց որակներով եւ կենսագրությամբ շատ ավելի բարձր ցուցանիշներ ունեցողները։

Նա հավելեց, որ շատ քչերն են նշում՝ թեզ արտագրությունների եւ թարգամանությունների ֆիքսման փաստն արձանագրել է իր ստեղծած հանձնաժողովը, եւ, իր կարծիքով, արդեն հովանավորչության մասին խոսելն աբսուրդի ժանրից է։

Հարությունյանը նաեւ իրավապահների ուշադրությունը հրավիրեց հովանավորչության մասին Գոգյանի հայտարարության վրա եւ հաղորդեց հանցագործության մասին: Նշեց, որ հարցը փոխանցում է իրավական դաշտ։ Գործընթացի հետ կապված հետեւողական է լինելու՝ մեկընդմիշտ հարցը պարզելու համար՝ արդոք կա՞ հիմք նման հայտարարություների, թե՞ դա զուտ զրպարտություն է։

«Դագաղի մեխերը պետք է վերջնական խփել ու պարզել՝ ով է պատասխանատու»,- ընդգծեց Հարությունյանը։

Մեզ հետ զրույցում ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հայտնեց, որ երբ հայտարարվի մրցույթ, ինքն անպայման կհետեւի նախարարի հորդորին եւ ազատման դիմում կգրի։ Նրա խոսքով՝ նախկինում եւս նշել է, որ մրցույթ հայտարարելու դեպքում հրաժարական կտա, որպեսզի հավասար եւ արդար պայմաններ ստեղծեն մյուս թեկնածուների համար։ Այսպիսով՝ վերջ կտրվի կեղծ շահարկումներին եւ տեղեկատվությանը։ Գալոյանը հավելեց՝ անպայման մասնակցելու է մրցույթին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4718 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները