Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, այսօր բեկանել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի գործի մասին է:
Այս միջադեպի հետևանքով Պողոսյանը սպանվել էր:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:
Դատարանը հաստատված է համարել, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:
Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Դեպքի վերաբերյալ, սակայն, վերջերս դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները:
Դատախազության փոխանցմամբ՝ Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին, որից հետո գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Բողոքը, փաստորեն, բավարարվել է:
Նշենք, որ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու մասին հաղորդագրության մեջ դատախազությունը որոշ մանրամասներ է ներկայացրել վերջին շրջանում այս գործով տեղի ունեցած պրոցեսների վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են ենթադրյալ հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին: Դատախազությունը հայտնում է նաև, որ մինչև բողոքը վերաքննիչ դատարան ներկայացնելը, Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, որի ընթացքում հարցաքննվել են վկաներ, վերջիններս հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը:
Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք, գործով նշանակվել է նաև հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները, ըստ դատախազության հաղորդագրության, էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ նախագահը Հնդկաստանում է. նրա և Մոդիի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է 2,5 ժամ
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը
ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության մասին հարցեր
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ԱԱԾ-ն որևէ տեղ չի գնում որպես ուժային կառույց. կան մարդիկ, որոնք կապեր ունեն հոգևորականների հետ. Հովհաննիսյան
ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ինթելլիջենթ Մենեջմենթը փոխում է խաղի կանոնները Հայաստանի առողջապահական և ապահովագրական համակարգերում
Արշակ Խաչատրյանը կալանավորվեց
Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովում հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ. լուսանկարներ
Չեչնիայի Գրոզնի-Սիթի համալիրը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման. տեսանյութ
Վրաերթ Արմավիրում. տուժածը մահացել է
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական և այլ ոլորտների համագործակցության ներուժի իրացումը
Հավաքագրվել են 603 կմ երկարությամբ ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները
Նախագծով չի նախատեսվում կենդանիների քնեցում կամ սպանդ. Գալստյանը օրենքի մասին պարզաբանումներ է հրապարակել
Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ կոնգրեսի անդամը քննարկել են երկկողմ գործընկերությունն ընդլայնելու հնարավորությունները
Ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեցող ընդդիմությունը փորձելու է ապատեղեկատվությամբ քվե մուրալ. Մանավազյան
Արարատ Միրզոյանը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել «ԹՐԻՓ ուղի» ծրագիրը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող հերթական հողամասի նկատմամբ
Հիմա շատերին է պարզ՝ ինչու Կտրիճը երբեք դուրս չի գալիս ժողովրդի մեջ. Չախոյանը՝ Ֆրանսիայի ընդունելության մասին
Կիրակի օրը Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ պատարագի. վարչապետ
ԱԳ նախարարի տեղակալը Իռլանդիայի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը և «TRIPP ուղի» ծրագիրը
Ստեփանավանում ամուսիններ են վրաերթի ենթարկվել
Պատասխանում է՝ բռունցքով հարվածելով քաղաքացու դեմքին. Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել
Բռնցքամարտի ԱԱ. Արարատ Հարությունյանը նոկդաունի է ենթարկել մրցակցին
«88» սուպերմարկետների ցանցը պաշտոնական հայտարարություն է տարածել
Քննարկվել է 2026-ի խորհրդարանական ընտրություններին ՔՊԿ համամասնական ցուցակի ձևավորման կարգը
Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Բենժամեն Հադադը. ինչ են քննարկել նախարարները Վիեննայում
Վարչապետը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Դեսպան Բալայանը Լյուվենի ուսանողներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնագրերն ու «Խաղաղության խաչմերուկ»-ը
Ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը. ինչ է այն նախատեսում
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ
Հայտնի է՝ որ դատավորն է քննելու Արշակ Խաչատրյանի կալանքի միջնորդությունը. երբ կկայանա նիստը
«Հոկտեմբերի 27»-ի արյունը հանգիստ չի տալիս. եկեղեցին կառավարվում է այլ տեղից. արքեպիսկոպոս Միրզախանյան
Սա այլևս միայն մեկ մարդու մասին պատմություն չէ. նման գործերը չպետք է կորչեն կուլիսներում. Բաբաջանյան
Կան բնակավայրեր, որտեղ ուսուցիչն ամենաբարձր վարձատրվող բնակիչն է. Հարությունյան
Արշակ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ. ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագիրը
Ինչ է գրել Սերժ Սարգսյանը Պուտինին ուղղված նամակում. լուրջ տվյալներ են բացահայտվել. տեսանյութ
Կթոթափվի դատարանների ծանրաբեռնվածությունը, կապահովվի գործերի քննության առավել կարճ ժամկետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT