Երևան
12 °C
Այսօրվանից վերագործարկվեցին տնտեսության մի շարք ոլորտներ ու թույլատրվեցին գործունեության գրեթե բոլոր տեսակները, սակայն շարունակում են փակ մնալ մանկապարտեզները: «Հայկական ժամանակ»-ը փորձեց ճշտել, թե ինչպես կարող են իրացնել իրենց աշխատելու եւ աշխատանքը պահելու իրավունքներն այն ծնողները, որ ունեն մանկահասակ երեխաներ:
«Արդեն թույլատրված է դայակների գործունեությունը»,- մեզ հետ զրույցում նշեց Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նրա խոսքով՝ մանկապարտեզների առումով այս պահին որոշված է, որ առաջիկա 2-3 շաբաթներին դեռ չեն աշխատի, սակայն կախված իրավիճակի զարգացումներից հընթացս կարող է այլ որոշում ընդունվել: «Մենք հետեւում ենք իրավիճակի զարգացումներին, անընդհատ քննարկումներ ենք ունենում՝ ըստ այդմ, որոշումներ ընդունում սահմանափակումների փոփոխությունների վերաբերյալ»,- ասաց նա:
Այն հարցին, թե գործատուն կարո՞ղ է պահանջել, որ ծնողն օգտվի դայակի ծառայությունից եւ վերադառնա աշխատանքի՝ Վահան Հունանյանը պատասխանեց. «Դայակների գործունեությունը թույլատրվել է՝ որպես իրավիճակը մեղմելու հավանական լուծում, սակայն պարտադրանքի մասին խոսք չկա»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Ազգային Ժողովն ընդունել է Կառավարության կողմից առաջարկված Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է լուծարել մինչեւ 12 տարեկան երեխա ունեցող աշխատողի աշխատանքային պայմանագիրը, եթե արտակարգ դրության պայմաններում ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման հետեւանքով նա չի ներկայացել կամ ուշացել է աշխատանքից:
Այսինքն՝ չնայած արտակարգ դրությունը կավարտվի մայիսի 14-ին (եթե նորից չերկարաձգվի), բայց օրենքի նշված դրույթները կգործեն մանկապարտեզները փակ մնալու այս ամբողջ ընթացքում:
«Այսինքն, օրինակ՝ այս դեպքում: Մենք հորդորել ենք գործատուներին երեխա ունեցող ծնողների բացակայությունը կամ ուշացումն այս օրերին համարել հարգելի եւ չհամարել աշխատանքից ազատելու պատճառ, քանի որ նախակրթարանները եւ կրթական հաստատությունները չեն գործում, ամեն ծնող չէ, որ ունի դայակի հնարավորություն, եւ գործատուն չի կարող պարտադրել աշխատողին»,- ասաց Մարտիրոսյանը:
Այն հարցին, թե արդյոք հորդորը կարող է պաշտպանել աշխատողին, որ աշխատանքից չհեռացվի կամ ստանա իր հերթական աշխատավարձը՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Մասնավոր կառույցներում շատ իրավահարաբերություններ գործատու-աշխատող պայմանավորությունների վրա են թողնված՝ ելնելով նաեւ աշխատողների հետ ունեցած պայմանագրի դրույթներից: Այսինքն՝ մասնավորի համար հստակ ասել չենք կարող: Դա կախված է նրանից՝ ինչ պայմանագիր ունեն՝ քաղիրավական, աշխատանքի ընդունման: Այնուամենայնիվ, հորդորում ենք բոլոր գործատուներին՝ անգամ նրանց, ովքեր իրենց աշխատողների հետ կնքել են քաղիրավական պայմանագիր, որ այս պահին այս աշխատակիցների բացակայությունները կամ ուշացումները համարեն հարգելի եւ տույժ-տուտուգանքներ չկիրառեն: Մենք պայմանագրի լուծարման արգելքը սահմանել ենք, սակայն կան գործատուներ, որոնց որոշումներին չենք կարող միջամտել՝ ելնելով իրենց եւ աշխատողների պայմանագրի ձեւից»:
Հիշեցնենք, որ թեպետ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի համար նախատեսվում է, որ գործատուն կարող է չվճարել՝ ըստ իր հայեցողության, սակայն ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում մինչեւ 12 տարեկան երեխա ունեցող աշխատող ծնողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է, եթե աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը բացակայել է մինչեւ երկու ժամ: Աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի բացակայելու, ինչպես նաեւ ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակի կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան: Ըստ վիճկոմիտեի պաշտոնական տվյալների՝ մեր երկրում մանկապարտեզի սաները եւ մինչեւ 7-րդ դասարանի աշակերտները միասին մոտ 300 հազար հոգի են:
Նշենք նաեւ, որ արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում գործելու է մինչեւ մինչեւ մայիսի 14-ը, սակայն այսօրվանից վերացվել են սահմանափակումներն ազատ տեղաշարժի, մանրածախ եւ մեծածախ առեւտրի, մշակող արդյունաբերության ոլորտներում: Գործում են այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք բացօթյա տարածք ունեն, բուսաբանական, կենդանաբանական այգիները եւ բնության հատուկ պահպանվող տարածքները, արգելոցները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT