Եթե արտակարգ դրությունը ոչ թե երկարաձգվի, այլ լրանա, եւ 1 րոպե հետո նորն ընդունենք, ի՞նչ տարբերություն․ Արարատ Միրզոյան

Օրենքով մենք սպառել ենք Հանրապետության ամբողջ տարածքով մեկ 30-օրյա ժամկետը, սակայն դուք երկարացման նախաձեռնությամբ եք հանդես եկել։ Եթե այս 30 օրը լրանա, կարո՞ղ եք էլի 30 օրով երկարաձգել։

Մենք մարդկանց ասում ենք՝ մնացեք տանը եւ առհասարակ հնարավորության դեպքում մի գնացեք որեւէ տեղ, նույնսիկ՝ աշխատանքի։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմի երարաձգման քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։ Մարուքյանը հայտարարեց, որ զանգել է մի շարք եվրոպական երկրներ, որտեղ ամենախիստ սահմանափակումներ են մտցված,  իմացել են, որ մետրոն գործում է։ Դիմելով Ավինյանին՝ Մարուքյանը հարցրեց, թե արդյոք նպատակահարմար չէ մետրոյի աշխատանքի վերանայումն ու ասաց, որ տաքսիի մեջ ավելի հեշտ է վարակվել, քան մետրոյում՝ սոցիալական հեռավորությունը պահելով։

«Կարեւոր գործունեության տեսակներ, որոնք կենսական նշանակություն ունեն, մենք չենք կարող ուղղակի բաց չպահել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, մարդիկ, որոնք գնում են աշխատանքի, պետք է վարակի տարածման հնարավորության մասին իրազեկված լինեն։ Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա Ավինյանի կարծիքով նման պնդումը շատ վիճարկելի է։ «Հանրային տրանսպորտում շատ անձինք միաժամանակ նույն նեղ տարածության մեջ են, օգտվում են բռնակներից մետրոյում, եւ առհասարակ մինչեւ հիմա վերջնական վերլուծություն չկա, թե վարակի տարածման աղբյուրները որոնք են, բայց երկրների փորձից ելնելով՝ վարակի տարածման ամենահավանական աղբյուրները եղել են բենզալցակայններն այն դեպքում, եթե անձինք են իրենց ձեռքով լցնում բենզինը»,- ասաց Ավինյանը։

Մարուքյանը նաեւ հարցրեց, թե պարետատունն ինչ իրավական ձեւով է աշխատանքն իրականացնում, եւ արդյոք պարետն իրավունք ունի նորմատիվ իրավական ակտեր ընդունելու։

«Պարետի որոշումների վերաբերյալ ընդհանուր առմամբ արտակարգ դրության վերաբերյալ օրենքը բավականին խնդրահարույց եւ շատ նեղ, եւ մենք որոշակի օրնեսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու։ Բոլոր այն հարցերը, որոնք առկա մնացել են եւ լուծված չեն, այդ փաթեթով փորձելու ենք ամբողջական լուծել, որովհետեւ ինչպես առողջապահական համակարգի առումով, նաեւ իրավական առումով ոչ միայն Հայաստանը, նաեւ աշխարհի տարբեր երկրներ պատրաստ չեն եղել նման իրավիճակի»,- պատասխանեց փոխվարչապետը։

Մարուքյանը բարձրաձայնեց նաեւ այն փաստը, որ արդեն սպառվել է Հանրապետության ամբողջ տարածքով մեկ արտակարգ դրության ռեժիմի 30-օրյա ժամկետը։ «Դուք երկարացման նախաձեռնությամբ եք հանդես եկել, եւ եթե այս 30 օրը լրանա, կարո՞ղ եք էլի 30 օրով երկարաձգել»,- հարցրեց Մարուքյանը։

«Կարծում եմ՝ ձեր մեկնաբանությունը մի փոքր նեղ է այն առումով, որ ստացվում է՝ թույլ չի տալիս երկարաձգել ռեժիմը, եւ ընդհանուր առմամբ եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռեւս չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, կարծում եմ՝ տրամաբանական մեկնաբանություն է, որ 30 օորով հնարավորություն է տրվում Կառավարությանը երկարաձգել»,- ասաց Ավինյանը։ Նրա պնդմամբ՝ այլ պարագայում կստացվեր, որ կառավարությունը վաղը պետք է արտակարգ դրության որոշմամբ հանդես գար, եւ այդ ժամանակ երկարաձգման ինստիտուտի գոյությունը հարցականի տակ կմնար։ Նա շեշտեց նաեւ, որ թե՛ Արդարադատության նախարարությունը, եւ թե՛ վարչապետի աշխատակազմը համակարծիք են այս մեկնաբանությանը։

Հարցին ի պատասխան՝ Ավինյանն ասաց նաեւ, որ Կառավարությունը կարող է անընդհատ երկարաձգել արտակարգ դրությունը։ «Տեխնիկան կարեւոր չէ այստեղ՝ դա երկարաձգմամբ է արվում, թե նոր արտակարգ դրություն հայտարարելով, որովհետեւ եթե դեռեւս խնդիրը չի լուծվել, շատ տրամաբանական է, որ պետք է երկարաձգվի։ Կարող եք առաջարկել վերացնել բոլոր սահմափակումները»,- ասաց Ավինյանը, ինչից հետո էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ մի մասն արդեն առաջարկել են։

«Գուցե հեգնական տպավորություն թողնի, բայց եթե արտակարգ դրությունը ոչ թե երկարաձգվի, այլ լրանա, եւ 1 րոպե հետո նորն ընդունենք, ի՞նչ տարբերություն, ո՞ւմ ենք ինչ խաբելու»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ եթե կա անհրաժեշտություն, ապա պետք է երկարաձգվի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3928 դիտում

ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը

Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան

Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին

Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին

Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ

Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ

Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից

Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը

2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան

Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ

TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ

Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար

Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան

Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է

Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան

Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան

Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը

Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ

Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի

Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ

Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում

Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս

ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ

Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է

Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների

Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP

Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը

Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ

Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան

Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին

«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ

Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ