Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

29/01/2026 schedule16:34

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակներում 2026 թվականի հունվարի 16-ին տրված կատարողական թերթով արգելել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ իրականացնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

«Այնուհետև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակում կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը: 2026 թվականի հունվարի 19-ին որոշումն առձեռն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն:

Մինչդեռ նման պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի 2026 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ փաստվում են հիշյալ կատարողական վարույթի շրջանակներում «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու» համապատասխան ծառայողների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր՝ 2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի և 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:

Դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր պաշտոնում։

Օրեր անց՝ հունվարի 27-ին, Կտրիճ Ներսիսյանը Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ էր հռչակել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
677 դիտում

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին

29 հզր քառակուսի կմ-ից մեծ Հայաստան ուզողներն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ-ում

«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». մեկնարկել է ներառական ծրագիր, բացվել է ցուցադրություն

Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյանը կդիմի դատարան․ տեսանյութ

Մերժելի է Եպիսկոպոսաց ժողովը Աւստրիոյ մէջ գումարելու որոշումը, անհանդուրժելի՝ ողորմելի պատճառաբանութիւնները

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ որ երկրները կլինեն էպիկենտրոնում

Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում

Որ գիրքը կընթերցի Աննա Հակոբյանը փետրվարին

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան

Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի

Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ

Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր

Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ

Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են տվել, և դա փաստում են հաշվապահական թղթերը

Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովի ներդրումը․ Միրզոյան

Չպետք է սահմանափակվենք 29 հազար կմ-ով... 800 քանի կամ 700 քանի. Քոչարյանը հստակ չգիտի ՀՀ սուվերեն տարածքի չափը

Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին

Քոչարյանը հայտարարել է, թե ինչի է սպասում, որ որոշի՝ ընտրություններին ցուցակ կգլխավորի, թե ոչ

Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան

Մենք համագործակցությունը զարգացնում ենք միջուկային տեխնոլոգիաների տիրապետող տարբեր երկրների հետ. վարչապետ

Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու

Իլոն Մասկը հայտարարել է Tesla Model S-ի և Model X-ի արտադրության ավարտի մասին. փոխարենը ռոբոտներ կթողարկվեն

Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զանգահարել է Հեյդար Ալիևին. նա դեմ չէ Ադրբեջանի հետ առևտուր անելուն

Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային. Կառավարությունը սահմանել է՝ փոխարենը որ օրը կլինի աշխատանքային

Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը

Մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը

ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ նամականիշի մարում

Ձմեռային զորակոչը երկարաձգվել է

Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են ներսում եղած բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ

UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Թել-Սել»-ի միջոցով