Երևան
12 °C
Հունվարի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը։
Քննարկման առանցքում եղել է ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար արհեստական բանականության (ԱԲ) հիմքով աշխատող «Զանգերի և չաթ (chat) կենտրոնի համակարգի» նախագծման, մշակման և ներդրման գործընթացը։
Նախաձեռնության նպատակն է խթանել ՀՀ թվային վերափոխումը՝ ժամանակակից թվային լուծումների ներդրմամբ և լայն կիրառմամբ՝ բարձրացնելով պետական ծառայությունների հասանելիությունն ու որակը։
Իր խոսքում նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում արհեստական բանականության կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործընթացում՝ տարբեր AI գործիքների ներգրավմամբ, հանրային կառավարման շրջանակում արհեստական բանականության գործիքակազմի ընդլայնմամբ և հատվածական լուծումներից համակարգային մոտեցումների անցմամբ։
Նախարար Հայրապետյանը կարևորել է արհեստական բանականության դերը տնտեսության թվայնացման գործընթացում՝ ընդգծելով, որ AI-ի վրա հիմնված call centre լուծումները կարող են էականորեն բարձրացնել ծառայությունների որակը, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և ամրապնդել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը։
Հայրապետյանն առանձնակի շեշտադրել է պետություն–մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ միաժամանակ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին ու խնդիրներին։ Նախարարը նշել է, որ հանրային ծառայություններում տեղական ինքնաշխատ համակարգերի ներդրման և կիրառման ընդլայնումը կնպաստի տեղական արտադրության, ինդուստրիայի և նորարարությունների զարգացմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ։
Հանդիպման շրջանակում քննարկվել են նախամրցութային շուկայի ուսումնասիրության մանրամասները՝ ԱԲ-հիմքով զանգերի և չաթերի կենտրոնի հնարավոր լուծումների, տեխնիկական մոտեցումների և շուկայի ընդհանուր կարողությունների գնահատման նպատակով։
Ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մասնագիտական առաջարկներն ու դիտարկումները՝ հնարավոր տեխնիկական լուծումների, նմանատիպ համակարգերի ներդրման փորձի, տեխնիկական իրագործելիության, հնարավոր ռիսկերի, սահմանափակումների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Նշված փուլում որևէ գնման ընթացակարգ մեկնարկած չէ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության կիրառման հեռանկարները զանգերի և հաճախորդների սպասարկման կենտրոններում, ոլորտի զարգացման ներկայիս միտումները, առկա մարտահրավերներն ու աճի հնարավորությունները Հայաստանում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել AI լուծումների ներդրմանը, տվյալների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հարցերին:
Նախագիծը նախատեսում է միասնական հարթակի ստեղծում, որը կներառի հայերեն և անգլերեն լեզուներով չաթբոտ, ձայնային գործակալ, կենդանի օպերատորի կառավարման միջավայր և վարչական մոդուլ։ Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների հարցումների ավտոմատացված, ճշգրիտ, վերահսկելի և միասնական պատասխանների տրամադրում՝ համապատասխանելով ՀՀ տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության օրենսդրական պահանջներին։ ԱԲ-հիմքով զանգերի և չաթերի կենտրոնի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացմանը, արձագանքման ժամանակի կրճատմանը, սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածության նվազեցմանը և ծառայությունների շարունակական՝ 24/7 հասանելիության ապահովմանը՝ միաժամանակ բացառելով չստուգված տեղեկատվության օգտագործումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից
Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան
Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ
TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ
Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար
Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան
Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը
Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ
Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս
ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ
Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է
Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT