Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Ֆիդել Նիևես Պորտուոնդոն։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանրապետության նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկու երկրները ակտիվորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Դեսպան Նիևես Պորտուոնդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ընդգծելով Հայաստանի և Կուբայի արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում և այդ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Շեշտվել է տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը, մասնավորապես առողջապահության բնագավառում փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կարող են նպաստել երկու երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։
Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, որոնց համատեքստում կողմերն ընդգծել են միջազգային իրավունքի և միջազգային նորմերի պահպանության կարևորությունը՝ որպես կայունության, անվտանգության և խաղաղ համակեցության հիմնարար նախապայման։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP-17 համաժողովի շուրջ՝ կարևորելով գլոբալ հիմնախնդիրների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի մեկտեղումը և համատեղ պատասխանատվության գիտակցումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից
Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան
Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ
TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ
Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար
Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան
Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը
Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ
Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս
ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ
Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է
Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
23 անգամ 15 հազար վճարելու փոխարեն՝ անվճար. այսպես են հոգ տանում թոշակառուների մասին. Ալեքսանյան
Ձեզ համար տարօրինակ է, որ նախարարին բացի գողությունից՝ կարելի է տեսնել պարելուց. Սիսակ Գաբրիելյան
Ես նաև քնում եմ, հաց ուտում, երբեմն՝ աշխատանքից դուրս, պարում, մարդը պետք է ունենա հետաքրքրություններ. նախարար
ՏԱՑ-ը 2025-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով
Ապահովագրական փաթեթի՝ տարվա համար առավելագույն շեմ չկա. կա կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ. նախարար
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Թոշակառուներին մինչև 5 մլն դրամ փոխհատուցում է տրվում առողջական ապահովագրության համար. Չախոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT