Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի երկու օրենքի նախագծերն ընդունվեցին միաձայն։ Օրենքներից մեկը վերաբերում էր դեղերի մեծածախ վաճառք իրականացնող ընկերությունների լիցենզիաների երկարաձգմանը, մյուսը՝ բժշկական օգնության մեխանիզմներին։
Մինչ այդ՝ նախագծերի քննարկման ժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս ընթացքում բոլոր պլանային հետազոտությունները եւ ծառայությունները կասեցված են, սպասարկվում են միայն անհետաձգելի դեպքերը։ Նա ասաց նաեւ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ներգրավված են կորոնավիրուսով հիվանդների բժշկական օգնությանն ու սպասարկմանը, այս պահին սպասարկում են միայն տվյալ հիվանդներին, որպեսզի ներհիվանդանոցային վարակների հնարավորությունը հնարավորինս սահմանափակվի։ «Եթե թվերն ավելանան, անհրաժեշտություն առաջանա ավելի ու ավելի կազմակերպությունների ներգրավել կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, դա կարվի, գուցե ինչ-որ պահի էլ հիվանդանոցը սպասարկի ե՛ւ կորոնավիրուսով հիվանդների, ե՛ւ այլ հիվանդների»,- ասաց տեղակալը՝ հավելելով, որ այդ սցենարին իրենք պատրաստ են։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, մեջբերելով նախագծի այն կետը, որ վերապատրաստման արդյուքնում լրացուցիչ մասնագետներ են ներգրավվելու կորոնավիրուսով վարակված մարդկանց սպասարկմանը, հարցրեց, թե ինչ հիմունքով է այդ գործընթացը լինելու։
«Կառավարության սահմանած կարգով անցնելու են վերապատրաստում, նրանց հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր սահմանված կարգով, եւ նրանք անցնելու են աշխատանքի»,- պատասխանեց Ավանեսյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպիսի իրավական պաշտպանության մեխանիզմներ կան հնարավոր բժշկական սխալի դեպքում այս նոր ընդգրկված մարդկանց համար՝ հաշվի առնելով, որ նրանք չունեն համապատասխան լիցենզիա։
Ավանեսյանը պատասխանեց, որ այն կազմակերպությունները, որոնք կտրամադրեն համապատասխան բժշկական օգնությունը, կամ այն անձինք, որոնք համապատասխան այս կարգի կընդգրկվեն՝ որպես բուժաշխատող, նրանց վրա կկիրառվի ողջ իրավական ռեժիմը, որը կիրառվում է սովորական պայմաններում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիլեյանը հետաքրքվեց, թե սա արվում է ապագայում զուտ կարգավորում ունենալու համար, որ վատագույն սցենարի դեպքում պատրաստ լինեն, թե իրավիճակն այնպիսին է, որ արդեն նման կադրերի կարիք կա, կամ մոտենում ենք դրան։
«Մենք փորձում ենք մեկ քայլ առաջ մտածել եւ պատրաստ լինել ավելի ու ավելի մեծ քանակությամբ պացիենտների սպասարկմանը, եւ, այո՛, մենք ուզում ենք ունենալ կարգավորումներ, պատրաստել տվյալ բժշկական կազմակերպություններին, ունենալ բոլոր իրավական հիմքերը դրա համար եւ պատրաստ լինել բոլոր իրավիիճակներում»,- պարզաբանեց տեղակալը։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ մի շարք առաջատար երկրներ, օրինակ՝ Իտալիան, Գերմանիան, հայտարարել են, որ նախկին խորհրդային տարածքից պատրաստ են բժիշկներ ընդունել, որոնց դիպլոմները մինչ այժմ չէին ընդունվել այդ երկրներում։ Նա նաեւ ասաց, որ հիմա բարձր աշխատավարձով հրավիրում են բժիշկներին եւ հարցրեց, թե արդյոք մենք փորձում ենք նոր ռազմավարություն մշակել այդ ուղղությամբ, որ մեր մասնագետներին կարողանանք պահել երկրում։
«Ի պատիվ մեր բուժաշխատողների՝ մենք նման տենդենց կամ գործընթաց չենք նկատում, հակառակը, մենք տեսնում ենք, որ ողջ բուժհասարակությունը համախմբված է եւ ոչ միայն ուղղակի ներգրավված է կորոնավիրուսով հիվանդների սպասարկմանը, այլ նաեւ փորձում է աջակից լինել իրենց կոլեգաներին»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ ե՛ւ մեր բուժաշխատողները, ե՛ւ վերապատրաստող մասնագետներն անընդհատ կապի մեջ են մեր սփյուռքահայ մասնագետների հետ եւ քննարկում են բուժման նորագույն մեթոդները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից
Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան
Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ
TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ
Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար
Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան
Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը
Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ
Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս
ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ
Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է
Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT