Երևան
17 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Այն նախագահում է դատավոր Վահե Միսակյանը:
Դատարան են ներկայացել ամբաստանյալ Սերժ Սարգսյանը, նրա պաշտպաններ Ամրամ Մակինյանն ու Ռուբեն Հակոբյանը, ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանը, պաշտպան Նիկոլայ Հակոբյանը, ամբաստանյալ Սերգո Կարապետյանը, վերջինիս պաշտպան Կարեն Բատիկյանը, ամբաստանյալներ Սամվել Գալստյանն ու Գեւորգ Հարությունյանը, նրանց պաշտպաններ Վաչագան Քոսյանն ու Արթուր Հովհաննիսյանը:
Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն է ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը:
Դատական նիստի մեկնարկին դատավոր Վահե Միսակյանը կողմերից հետաքրքրվեց՝ ունեն արդյոք առարկություն՝ դատական նիստը տեսա եւ լուսանկարահանելու վերաբերյալ: Կողմերը առարկություն չներկայացրին: Այնուհետեւ դատավորը հետաքրքրվեց՝ կողմերը տեսնում են արդյոք դատավորին ինքաբացարկ հայտնելու վերաբերյալ հիմքեր: Այդպիսիք կողմերը չներկայացրին:
Այս պահին դատավորը ճշտում է ամբաստանյալների ինքնությունը:
Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Այսօր Բրյուսելում սպասվում է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Գորիսի ԲԿ-ում ծնվել է տեղահանված առաջին արցախցի փոքրիկը (լուսանկար)
Սպանություն Ամբերդի մոտ. վրանում հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու՝ հրազենի կրակոցից գլուխը ջնջխված դին
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, ուղևորվել է Ստեփանակերտ
Ժամը 9:00-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից բերման է ենթարկվել ակցիայի 32 մասնակից. ՆԳՆ
ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13.550 անձ
ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ է ստացել 290 մարդ. կան զոհեր, 13 մարմին չճանաչված է
Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում
Ռուս ռազմական բժիշկները ներգրավված են ԼՂ-ում այրվածքներ ստացած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործընթացում
Բաքուն բժշկական պարագաներ և դեղամիջոցներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ (լուսանկարներ)
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա
ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ՀՀ-ում օտարերկրյա ԶԼՄ-ների գործունեության մասին
Գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին պայթյունից տուժածների տեղափոխումը․ ՀՀ ԱՆ
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ ԼՂ ՄԻՊ
Ֆինանսների նախարարության շենքի պատուհանից ցուցարարների կոչին արձագանքած անձը պետական ծառայող չէ
Քաղաքական մազոխիզմ. երկու տարում երեք անգամ կանգնել «փորձված փոցխին»՝ հերթական անգամ «վայելելու» դրա կոթի հարվածները
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր
Պաշտպանության բանակը շարունակել է հանձնել սպառազինությունը. ՌԴ ՊՆ-ն նոր թվեր է հրապարակել
ԼՂ-ում ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք դրան պատշաճ արձագանք. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն
Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել, տեղում մահացել է
Պայթյունի հետևանքով տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ
Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար
ԼՂ-ի «Հանրապետական» բժշկական կենտրոնն աշխատում է արտակարգ ռեժիմով. Հունան Թադևոսյան
Ագրարային համալսարանը միանում է ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի աջակցության կամավորական աշխատանքներին
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատար մեքենան. կան տուժածներ
Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը (տեսանյութ)
Կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար. Փաշինյանը՝ Սամանթա Փաուերին (տեսանյութ)
ԼՂ-ում բենզինի պահեստ է պայթել, կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին. Նիկոլ Փաշինյանին է փոխանցվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը
ԼՂ տեղեկատվական շտաբը մանրամասներ է հայտնել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Իվանյանում տեղի ունեցած հանդիպումից
ԼՂ-ի բենզալցակայաններից մեկում պայթյուն է եղել. նախնական տվյալներով զոհեր կան (տեսանյութ)
Ենթադրենք Մանուկյանը դարձավ վարչապետ, Էրդողանը կամ Ալիևը մտքափոխվելու՞ են, թե՞ ՌԴ-ն է ասելու միջանցք պետք չէ. Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ստեփանակերտում
Մոսկվան փորձում է ՀՀ-ում տապալել Սահմանադրական կարգը, այլևս մարդ կա՞, որ կասի «չնեռվայնացնենք Կրեմլին». Իոաննիսյան
Խորհրդակցություն Կառավարությունում. քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայության աջակցությանն ուղղված ծրագրերում. ԿԳՄՍՆ
Բղավել են, հարվածել ԵՊՀ ռեկտորի դռանը. Դավիթ Սարգասյանը և ևս 1 անձ ձերբակալվել են խուլիգանություն կատարելու կասկածանքով
© 2023 Հայկական ժամանակ