Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր: Օրեր անց Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հունվարի 29-ին էլ Դատախազությունը հաստատել էր մեղադրական եզրակացությունները՝ գործն ուղարկելով դատարան: Այն մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին:

Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3834 դիտում

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին

«Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է․ Զելենսկի

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, կասեցվել է, խմբաքանակը շուկայից հետ է կանչվել

Ինչ է սպասվում շաբաթ օրը կեսօրից մինչ ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում․ վարչապետ

ՀՀ է այցելել Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությունը՝ գեներալ Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ

ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացվել են

Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուկն ա. վիճակը վատ ա, գործը ձախողի՝ տերը հաշիվ ա պահանջելու. տեսանյութ

Արսեն Թորոսյանը Վարդենիսում այցելել է խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններ

Օգտվել այլընտրանքային ճանապարհներից․ Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

4 տարի ազատազրկում՝ ընտրակաշառքի համար․ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է

Վերջին տարիներին ԵՄ-ՀՀ ՊԵԿ գործընկերությունը զգալիորեն խորացել է․ Մարագոս

Կլոունադան պետք է ավարտվի. քաղաքացիները մերժել և գրողի ծոցն են ուղարկել իրենց. Լուսինե Բադալյան. տեսանյութ

Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի․ կմաքրվի գետը, ջրվեժները կբարեկարգվեն, կամրջակ կկառուցվի

ԱՄՆ-ն 14 ռազմանավ է կենտրոնացրել Իրանի մերձակայքում․ տարածաշրջան է ուղևորվում նաև «Ջոր Բուշ» ավիակիրը

Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկա կա․ Արարատ Միրզոյանն ընդունել է Քևին Հեմիլթոնին

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը․ ԱԳՆ

Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին

Մոլդովան կայուն տեմպերով առաջ է շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցում. Կոս

Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է․ ԿԸՀ-ն հյուրընկալել է նրանց

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է․ լուսանկարներ

Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը

Ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ Հայաստանում անդորր է՝ միտված խաղաղությանը․ Դըվինազը՝ Փաշինյանին

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ESCAP-ի միջև համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ

Մաստարայի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Սիմոնյանն ու Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր

ՀՀ նախագահը ժամանել է Աստանա․ լուսանկարներ

«Ապրելու երկիր»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են անձրև և ամպրոպ

Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվել է

Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են մեքենաներ. կա տուժած

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով

Փաշինյանն ու Համիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր

Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին