Ադրբեջանցի պատվիրակը ԵԽԽՎ-ում հայ պատգամավորի մասին հնացած տեղեկություն է ներկայացրել. հայ պատվիրակն արձագանքել է

ԵԽԽՎ-ում մեկնարկած ձմեռային նստաշրջանն ընթանում է բուռն քննարկումներով: Երեկվանից քննարկման առարկա է սոցիալական մեդիայում ճգնաժամի թեմայով զեկույցը, որի ընթացքում հիմնականում քննարկվում է Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության հարցը:

Թերեւս նեղվելով հայ պատգամավորների ելույթներից՝ Ադրբեջանի պատվիրակներից մեկը որոշել է քննադատել ՀՀ-ում մամուլի ազատության վիճակը: Մասնավորապես, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայացնելով որպես լրագրող՝ նա խոսել է Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտող դեպքի մասին: Ադրբեջանցի պատվիրակը հավանաբար նկատի է ունեցել հեղափոխությունից առաջ տեղի ունեցած դեպքը:

Ի պատասխան՝ ելույթով է հանդես եկել օրերս ԵԽԽՎ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ ընտրված հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը.

«Որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ պետք է ասեմ, որ մեր տարածաշրջանում հետխորհրդային երկրներից Հայաստանն ու Վրաստանն առաջին շարքերում են խոսքի ազատության հարցում, մինչդեռ Ադրբեջանը վերջին տեղում է, որտեղ լրատվության սահմանափակումն ու մամուլի նկատմամբ ճնշումները պահպանվում են: Իմ ադրբեջանցի կոլեգան Հայաստանի մասին սխալ տեղեկություն հայտնեց. նրա նշած անձն այսօր խորհրդարանի անդամ է, այնպես որ, տեղեկությունը հնացած է»,- ասել է նա:

Խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության եւ մամուլի ազատության վիճակի մասին՝ Մարուքյանն ընդգծել է. «Ադրբեջանում լրատվամիջոցները ենթարկվում են հետապնդումների ու ճնշումների, այս հարցը պետք է շատ արագ կարգավորել: ԵԽԽՎ-ում համատեղ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի մամուլի ազատությունը չմնա թղթի վրա, այլ գործի կազմակերպության անդամ բոլոր՝ 47 երկրներում»:

Ի դեպ, «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» թեմայով զեկույցի քննարկման ընթացքում հետաքրքիր ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության մյուս անդամները եւս: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթեւ Հայրապետյանը, օրինակ, իր ելույթում անդրադարձել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո մեդիա ոլորտի ձեռքբերումներին: Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի վրա, ըստ որի՝ Հայաստանը դասվում է ազատ» երկրների շարքին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակը, երբ ակնառու, քննադատող լրագրողն ու ընդդիմադիր քաղաքական գործիչը դարձավ հեղափոխության առաջնորդ եւ երկրի ղեկավար, ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր եւ իրականությունը փոխող դեր կարող է խաղալ լրագրությունը: Սակայն մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների են առերեսվում լրագրողները մեր հարեւան երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում, որտեղ մամուլի հետ կապված խնդիրների մասին խոսվում է նաեւ վերոնշյալ զեկույցում: Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի, Աֆղան Մուխթարլիի, Մեհման Հուսեյնովի հետ կապված դեպքերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում քննադատող մամուլին, եւ որքան վտանգավոր է տալ հարցեր եւ իրականացնել հետաքննություններ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կոռումպացված իրականությունը»,- իր ելույթում նշել է Հայրապետյանը եւ շարունակել.

«Հույս ունեմ՝ որպես ԵԽԽՎ անդամներ՝ մենք կանենք հնարավոր առավելագույնը, որպեսզի հանդիսանանք մամուլի ազատության երաշխավորներ, մենք պետք է «պահապան շան» («watchdog») դեր ստանձնենք անդամ երկրների հանդեպ և ձեռնարկենք համապատասխան քայլերը՝ կանխելու լրագրողների նկատմամբ հետապնդումները: Այսպիսով, կա՛մ մենք բարձրաձայնում ենք այսօր առկա խնդրի մասին և անում առավելագույնը՝ դադարեցնելու այս միտումն ընդդեմ լրագրողական ազատության, կա՛մ մենք հարկադրված ենք լինելու տեսնել նման դեպքերի կրկնություն ապագայում: Մենք արդեն ընտրել ենք առաջին ճանապարհը և պետք է հավատարիմ մնանք դրան»,- հավելել է նա:

Երեկ ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել նաեւ Նաիրա Զոհրաբյանը: «Լրագրողի մասնագիտությունը շատ ռիսկային աշխատանք է ամբողջ աշխարհում: Նրանց հետապնդում են, սպանում, դատապարտում իրենց մասնագիտական ակտիվության համար, բանտարկում են կեղծ մեղադրանքներով: Թուրքիան եւ Ադրբեջանն առաջատար են այդ հարցում: Այդ գործընթացն այս պետություններում շարունակվում է. դարձյալ լրագրողներ են ձերբակալվում կեղծ մեղադրանքներով, փակվում են լրատվական գործակալություններ»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինքը վտանգավոր է համարում նաեւ լրատվամիջոցներով բռնություն եւ ատելություն քարոզելը:

Ի վերջո, ընդունված բանաձեւով ընդգծվել է, որ Ադրբեջանն անկախ լրագրողների համար ամենաթշնամական երկրներից է: Զեկույցում նշվել է, որ բազմաթիվ լրագրողների քրեական հետապնդումների ֆոնին Ադրբեջանն անվճար բնակարաններ է տրամադրում իշխանամետ ավելի քան 400 լրագրողի, ինչը կոռուպցիայի ակնհայտ դրսեւորում է:

ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունը պարտավոր է անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, երաշխավորել խոսքի ազատությունն ու գործնական քայլեր ձեռնարկել՝ այս ոլորտում Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններն իրագործելու համար:

Սպասվում է, որ այսօր ԵԽԽՎ-ում կքննարկվի նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» խմբակցության նախագահի եւ փոխնախագահների ընտրությունը։ Քվեարկության արդյունքում ԵԱԺԴ նախագահ է ընտրվել ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԱԺԴ (ALDE) խմբակցության փոխնախագահ։

ԵԽԽՎ ամենակարեւոր հանձնաժողովներից մեկի՝ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ էր ընտրվել Էդմոն Մարուքյանը: Վլադիմիր Վարդանյանն էլ ընտրվել է նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, իսկ Հովհաննես Իգիթյանն ընտրվեց ԵԽԽՎ-ում ամենամեծ խմբերից մեկի՝ ALDE-ի փոխնախագահ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4033 դիտում

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ