Երևան
12 °C
«ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Վերջինս ԵԽԽՎ նիստի ժամանակ, որպես իրավիճակի հանգուցալուցում, բարձրացրել է Պ.Ագրամունդի հրաժարականի հարցը: «Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթվա վերջ»,- գրել է նա։
«ԵԽԽՎ նախագահ Պ.Ագրամունտը փախել է Եվրոպական ազգային կուսակցության նիստից այն բանից հետո, երբ կուսակիցները պահանջել են, որ վերջինս լքի պաշտոնը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կուսակցության Բրիտանիայի, Էստոնիայի, Ավստիայի, Լիտվայի պատգամավորները պահանջել են, որ նա վայր դնի նախագահի լիազորությունները»,- գրում է ադրբեջանական Haqqin.az կայքը:
Տեղեկացնենք, որ Պ.Ագրամունտի շուրջ միջազգային սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ նա ռուս պատգամավորների հետ միասին Սիրիա էր մեկնել: Նա նշել էր, որ ռուսները խաբել են իրեն և մատնել: Նրա ներկայացմամբ դա նրա մասնավոր այցն է եղել, որը կապված չի եղել ԵԽԽՎ-ի հետ: Հիշեցնենք, որ Պ.Ագրամունտը մշտապես հանդես է եկել հակահայկական դիրքորոշմամբ և բազմիցս բախումներ է ունեցել ԵԽԽՎ-ում հայ պատվիրակների հետ: Մեծ քննադատության առիթ են եղել նաև նրա՝ Ուկրաինայի հարցում կողմնակալ հայտարարություններն ու որոշումները:
Իսկ այս անգամ Պ.Ագրամունտը Վեհաժողովի նիստերի դահլիճ չի վերադարձել գարնանային նստաշրջանի աշխատանքների վերսկսումից հետո: Դրանք դադարեցվել էին ՝ Սիրիա նրա գլխավորած պատվիրակության այցելության պատճառով Ագրամունտին անվստահության քվե հայտնելու հարցը քննարկելու առաջարկի կապակցությամբ։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին նշել է. «Վեհաժողովը, հաշվի առնելով անդամներից մեկի խնդրանքը, համաձայնում է մի քանի անդամների պահանջով անցկացնել լսումներ, որոնց կարող են ներկա գտնվել ու իրենց բարձրացրած հարցերն ուղղել Վեհաժողովի բոլոր անդամները»:
«Նստաշրջանի սկզբում, ճաշից հետո, ես կտեղեկացնեմ այն մասին, թե որտեղ ու երբ են կայանալու լսումները»,- ասել է նա, չպարզաբանելով, թե եվրախորհրդարանականների հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը:
Վեհաժողովի աշխատակազմում ՌԻԱ Նովոստիի զրուցակիցները, խոսելով իմփիչմենթի մասին, պարզաբանել են, որ «ԵԽԽՎ-ում նման ընթացակարգ գոյություն չունի»: Հրաժարականի մասին որոշումը պետք է կամավոր հիմունքներով կայացնի ինքը՝ ԵԽԽՎ նախագահը:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը պահանջել է կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտի իմփիչմենթի գործընթաց սկսել՝ Սիրիա նրա գլխավորած պատվիրակության այցի պատճառով: Պեդրո Ագրամունտն իր հերթին հայտարարել է, որ Սիրիա իր այցելությունը սխալ էր: Ագրամունտը պարզաբանել է, որ այդ երկիր իր այցը լրատվամիջոցների կողմից շահարկումների առարկա է դարձել, նաեւ նշել, որ իր այցի մասին պարզաբանումներ է ներկայացրել ԵԽԽՎ բյուրոյին:
Նիստի ընթացքում ԵԽԽՎ ղեկավարին հիշեցրել են կոռուպցիոն մի շարք սկանդալների մասին, որոնցում նաեւ նրա անունն է շրջանառվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT