Սկանդալ ԵԽԽՎ-ում. հայ պատգամավորներին մեղադրում են կոնյակով կաշառելու մեջ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Armtimes.com-ի հետ զրույցում հակադարձում է ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարկամանը, որտեղ ներկայացված է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Վոլոդիմիր Արիեւի ֆեյսբուքյան գրառումը: Ըստ նմանատիպ հրապարակումներից մեկի, Արիեւն իբր գրել է, որ հայ պատվիրակները փորձել են իրեն կոնյակով կաշառել:

«Հայ պատվիրակները հայտնի են, որ կաշառելով չեն զբաղվում: Ընդհանրապես, ԵԽԽՎ-ում եւ միջազգային հանրության մեջ հայտնի են անուն առ անուն բոլոր նրանք, որոնք զբաղված են թե՛ կաշառք տալով, թե՛ կաշառք վերցնելով: Առաջինը՝ հայերս նմանատիպ ոչ մի ցանկի մեջ չենք մտնում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ ուկրաինացի պատվիրակն այսօր ասել է, որ թարգմանության սխալ կա եւ ինքը նման բան չի ասել իր գրառման մեջ:

«Այն մարդկանց դիրքորոշումների վրա, որտեղ արդեն ազդեցություն է գործադրվել, իմաստ չունի նման մարդկանց նույնիսկ կոնյակ հյուրասիրել»,- նկատեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ «minval.az»-ը արտատպելով ուկրաինացի պատվիրակի գրառումը գրել էր, թե նա ասել է, որ հայ պատգամավորները Ստրասբուրգում «իր մոտ են վազել կոնյակով», որպեսզի կաշառեն: Նշենք, որ Վոլոդիմիր Արիեւի ֆեյսբուքյան գրառումն ուկրաիներենով է, որի թարգմանությունը հետեւյալն է. «Երեկ ԵԽԽՎ-ն ընդունեց «Խոսքի ազատությունը Երոպայում» իմ զեկույցը: Դա ժեստ է առանց չափազանցության: Երեկ հայ պատգամավորները Ստրասբուրգում վազել են ինձ մոտ կոնյակի շշով, որպեսզի ես Լեռնային Ղարաբաղը չճանաչեմ Ադրբեջանի կազմում»: Բացի դա սա Արիեւը գրել է, որ այսօր էլ իր դեմ կոմպրոմոտ են ներկայացրել, թե իբր իր տատն ադրբեջանուհի է:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն էլ երեկ է ելույթ ունեցել Վոլոդիմիր Արիեւի զեկույցի վերաբերյալ: «Ես կխոսեմ զեկույցում Լեռնային Ղարաբաղին զարմանալի հղման մասին։ Ես այն կանվանեմ բավական մանիպուլյատիվ։ Պարող Արիեւը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս հղումն այնտեղ․ քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։ Սա իսկապես ծիծաղելի է»,- նշել է Սամվել Ֆարմանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7406 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին