Երևան
12 °C
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի տեղեկացմամբ՝ մայիս ամսին Պրագայում տեղի կունենա ԵԽԽՎ մշտապես գործող մարմինների նիստ: Զուգահեռաբար կարող է տեղի ունենալ նաեւ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն այդ կառույցի ղեկավար Պեդրո Ագրամունդի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցերը:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակության հետ Սիրիա կատարած այցի պատճառով ԵԽԽՎ խմբակցություններն անցած շաբաթ լիագումար նիստերի ընթացքում անվստահություն են հայտնել նրան: Ս.Ֆարմանյանի փոխանցմամբ՝ այդ այցն ընդամենը պատրվակ էր դրա համար: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ն արդեն չէր հանդուրժում Պ.Ագրամունդին պարբերաբար կոռուպցիոն սկանդալների ու պատմությունների մեջ հայտնվելու պատճառով: Իսկ մինչև հունիսյան նստաշրջանը նրա հրաժարականին հասնելու համար, Ս.Ֆարմանյանի խոսքերով, երկու ճանապարհ կա: «Առաջինն այնն է, որ Պ. Ագրամունդն ի վերջո կհասկանա ստեղծված իրավիճակի նրբությունը և սեփական կամքով կներկայացնի իր հրաժարականը: Եվ երկրորդը՝ եթե նա շարունակի համառել, շրջանառության մեջ է դրվել ԵԽԽՎ կանոնակարգը փոփոխության ենթարկելու նախագիծ, որի ընդունման դեպքում արդեն դե-յուրե իմպիչմենտի գործընթաց կսկսվի»,- փոխանցեց Ֆարմանյանը:
Ներկայացնում ենք Սամվել Ֆարմանյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ:
- Պարոն Ֆարմանյան, Պ.Ագրամունդը հրաժարվո՞ւմ է հրաժարական տալու իր խոստումից: Չէ՞ որ նա ասել էր, մայիսի 29-ին հրաժարական կտա: Բացի այդ, ԵԽԽՎ բյուրոն նրան անվստահություն էր հայտնել:
- Երկուշաբթի առավոտյան ԵԺԿ խմբակցության նիստում եւ զուգահեռ ընթացող մյուս քաղաքական խմբերի նիստերում քննարկման առարկա է դարձել նրա վարքագիծը, եւ ակնհայտ դարձել, որ նա կորցրել է վստահությունը: Ու բոլորի կողմից նրան փոխանցվել է ուղերձ, որ ստեղծված իրավիճակում պետք է հրաժարական տա: Բայց նիստի ժամանակ նա 10 րոպե ընդմիջում է հայտարարում ու այլեւս դահլիճ չի վերադառնում: Այդ ժամանակ նա քաղաքական խմբերին ներկայացրել էր խնդրանք, թե քանի որ Վեհաժողովի օրակարգում հինգշաբթի օրը նախատեսված էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի ելույթը, իրեն տրվի հնարավորություն, որ մինչև հինգշաբթի հրաժարական չներկայացնի, եւ ինքն էլ հայտարարեց, որ իր քաղաքական ապագայի վերաբերյալ հայտարարություն կանի: Բայց նա չպահելով իր խոսքը՝ խաբեց Վեհաժողովին, ուրբաթ օրը չներկայացավ եւ հրաժարական չտվեց:
- Իսկ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի՝ հրաժարականի դեպքում ո՞վ է լինելու ԵԽԽՎ հաջորդ նախագահը:
- Մինչև տարեվերջ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը պատկանում է ԵԺԿ խմբակցությանը, եւ Պ.Ագրամունդի դե-յուրե հեռացման կամ քաղաքական հրաժարականի դեպքում խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին:
- Հայաստանն ունի՞ ԵԺԿ-ի ներսում լոբինգ անելու, հնարավորինս չեզոք թեկնածու առաջադրելու հնարավորություններ, որ հաջորդն էլ չհամագործակցի Ադրբեջանի հետ եւ հակահայկական գործընթացներ չծավալի:
- Նախ ես ուզում եմ պարզ լինի, որ Ագրամունդի՝ Սիրիա կատարած այցը թեեւ վերջին կաթիլն է եղել, որը քաղաքականության ընկալման եվրոպական տեսանկյունից բոլոր պատվիրակություններին լեգիտիմ հնարավորություն է տվել դնելու նրա հեռացման հարցը, բայց հիմնական պատճառը չէ: Պատճառը նրա կողմից հատվածական կամ անձնական խնդիրներ լուծելու համար ԵԽԽՎ նախագահի պաշտոնի օգտագործումն է: Խոսքը կոռուպցիոն սկանդալների մասին է: Այսօր ամբողջ Եվրոպայում ԵԽԽՎ-ում առկա քաղաքական կոռուպցիայի մասին է խոսվում, որը հեղինակազրկում է մի կողմից այդ կառույցը, մյուս կողմից՝ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է Պ.Ագրամունդը:
Եվ բոլորը պետք է հասկանան, որ Միլանի դատախազության կողմից Լուկա Վոլոնտեի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը դեռ ԵԽԽՎ պատգամավորներին առնչվող կոռուպցիոն երեւույթների հետաքննության ծաղիկն է: Ես չեմ կարծում, որ ադրբեջանական խավիարային դիվանագիտության ազդեցության տակ միայն նա է եղել: Սա այդ դիվանագիտությանը ցույց տված կարմիր քարտ է: Եվ ես վստահ եմ, որ Մինսկի խմբում Արցախի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից հարցի քննարկումն այլ ատյաններ տեղափոխելու փորձերն ապագայում դառնալու են եթե ոչ անհնար, ապա չափազանց դժվար: Եվ ՀՀ դիվանագիտության խնդիրն է լինելու օգտագործել այս հանգամանքն ու միջազգային հանրության մեջ այդ երկրին ներկայացնելու որպես արժեքները ոտնահարողի: ՀՀ արտաքին քաղաքական առումով սա ես համարում եմ չափազանց կարեւոր ձեռքբերում: Իսկ եթե ասում ենք Պ.Ագրամունդ, պետք է նաեւ նկատի ունենանք իր ընկերներին:
- Շա՞տ են եղել այդ ընկերները:
- Կոնկրետ թվաքանակ ոչ մեկը չի կարող ասել, բայց վստահաբար նա միայնակ չի գործել: Իմ տեղեկություններով՝ Ագրամունդը Ստրասբուրգում իր «ընկերների կորպորացիայի» գաղտնի հավաք է կազմակերպել, որտեղ որոշում է կայացվել, որ այդ ցանցի անդամները խզեն իրենց բոլոր կապերն Ադրբեջանի հետ: Ասեմ նաեւ, որ ԵԽԽՎ-ի որոշմամբ ստեղծվելու է անկախ եւ մեծ հեղինակություն ունեցող երեք անհատներից բաղկացած հետաքննող միջազգային հանձնաժողով, որը քննության առարկա պետք է դարձնի վերջին շրջանում ԵԽԽՎ նախկին եւ ներկա պատգամավորների շուրջ պտտվող կոռուպցիոն սկանդալների թեման: Սա իր հերթին որպես դամոկլյան սուր կախված է լինելու Ադրբեջանի ձախողված քաղաքական նախաձեռնությունների գլխին:
- Իսկ չափազանցվա՞ծ չէ ադրբեջանական խավիարային դիվանագիտության կամ դրան հայկական կողմի դիմադրության ազդեցությունը Պ.Ագրամունդի հրաժարականի կամ ԵԽԽՎ-ում սկսված այդ գործընթացների վրա: Չէ՞ որ Ագրամունդի շուրջ կատարվող այս զարգացումները սկսվեցին ռուսական պատվիրակության հետ նրա Սիրիա կատարած այցի պատճառով:
- Այդ հարցի պատասխանը ստանալու համար պատասխանեք հետևյալ հարցին՝ եթե ԵԽԽՎ-ն քաղաքական կոռուպցիոն սկանդալները հետաքննող մեխանիզմ է ստեղծում, ապա կարո՞ղ եք ցույց տալ որեւէ այլ երկիր, որի գործողությունները ԵԽԽՎ-ում նման խոսակցությունների տեղիք են տվել: Եթե ցույց տաք նման երկրորդ երկիրը, ես կասեմ, որ չափազանցություն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT