Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

15/07/2026 schedule17:00

Երևանի պետական հումանիտար քոլեջում այս ուսումնական տարվանից փորձարարական կարգով ներդրվում է «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն» մասնագիտությունը՝ «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» որակավորմամբ։

Միջին մասնագիտական կրթական ծրագրի տևողությունը՝ միջնակարգ կրթության հիմքով, 2 տարի է։ Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հումանիտար քոլեջը նշված մասնագիտությամբ կիրականացնի ընդունելություն․ հատկացվել է 25 տեղ՝ 13 անվճար, 12 վճարովի։

«Չլսող մարդկանց սոցիալական հնարավորությունների ընդլայնման նպատակով շատ կարևոր է նրանց համար ժեստերի լեզվի թարգմանչի առկայությունը: Նրանք էական դերակատարում ունեն տարբեր իրավիճակներում աջակցելու տեսանկյունից՝ սկսած ամենապարզ կենցաղային իրավիճակներից», - նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ներկայացնելով նոր մասնագիտությունը։

Նրա տեղեկացմամբ՝ մասնագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչներից ձևավորվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է միջազգային փորձը և շուրջ մեկ տարի աշխատել կրթական ծրագրի բովանդակության, չափորոշչի մշակման շուրջ:

Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ Հայաստանում բավականին մեծ է սուրդոթարգմանիչների պահանջարկը․ հեռուստատեսության ոլորտում, մասնագիտացված որոշ կառույցներում սուրդոթարգմանություն ապահովելու օրենսդրական պարտադիր պահանջ կա։ Բացի դրանից` համընդհանուր ներառականության շրջանակում կա հեռահար նպատակ. ԿԱՊԿ ունեցող երեխաները պետք է հաճախեն ոչ թե հատուկ դպրոցներ, այլ սովորեն իրենց համայնքի դպրոցում: Այսինքն՝ դպրոցում, ըստ անհրաժեշտության, պետք է համապատասխան մասնագետ լինի։ Դասավանդողների մասին խոսելիս նախարարի տեղակալը նշում է՝ ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել բոլոր անհրաժեշտ կարողությունները, որոնք պետք է ունենա տվյալ մասնագետը: Քանի որ Հայաստանում երբևէ այսպիսի մասնագետների պատրաստման ուսումնական գործընթաց չի իրականացվել, դիպլոմավորված մասնագետների ձևավորված բազա առայժմ չկա։ Դասավանդումը կիրականացնեն ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետները:

Այս մասնագիտության ընդունելության համար մրցութային են համարվում «Հասարակագիտություն», «Կենսաբանություն» և «Հայոց լեզու» առարկաների ավարտական վկայականի միավորները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
223 դիտում

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է