Տատիկի համար հոգեբանորեն դժվար օրեր են սպասվելու․ Միքայել Մելքումյան

Ազգային ժողովում «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտ կադաստրի հաշվարկման կարգի հաստատման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով նախագծի զեկուցող, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին, հարց հնչեցրեց․

«Ասենք, տատիկի անունով գրանցված է տունը, գույքահարկը բարձրացնում ենք: Դուք ասում եք՝ գույքահարկը կհաշվարկվի, բայց ինքը չի վճարի, եւ երբ գա վաճառքի ժամանակը, նոր այդ արժեքից կհանվի, կգնա պետական բյուջե: Շատ բարդ բան է դա։ Այսինքն՝ այդ ընթացքում տատիկի վրա բեռը կախվելու է ու, ասենք, չի էլ օտարվելու: Ի՞նչ է լինելու, տատիկի իրավահաջո՞րդն է գալու: Այսինքն՝ եթե նախկինում ունեինք «Պողոս» հասկացություն, հիմա մտցնում ենք «տատիկ» հասկացությունը: Տատիկի համար դժվար օրեր են սպասվելու հոգեբանորեն, առանց այդ էլ տատիկը թոշակառու է: Մի հատ էլ էդ բեռն ավելացնենք, տատիկը պարտքով․․․ աստված մի արասցե․․․հասկացաք»,- հարցրեց Մելքումյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ տեղից կատակեց. «Դա Պողոսի տատիկն ա»:

Սարհատ Պետրոսյանը պատասխանեց. «Տատիկի մասին բազմաթիվ անգամներ խոսելու ենք։ Բայց այսօր բոլոր տատիկները եւ բոլորս անշարժ գույքի հարկը տալիս ենք ծիծաղելի գներով: Մենք ենթադրում ենք, որ ավելացումը կարող է լինել 2 անգամ: Եթե տատիկն այսօր պայմանական՝ Երեւանի կենտրոնում տարեկան վճարում է 25 հազար դրամ, վճարելու է 50 հազար դրամ: Եթե այդ 50 հազար դրամը գույքին կպցնենք, պատկերացրեք, թե քանի տարի այդ 50 հազարները պետք է հավաքվեն, որ վերջում տատիկի գույքից բան չմնա: Մենք գործիք ենք մտածում, բայց մենք կարող ենք այլ լուծումներ էլ գտնել, ասենք, թոշակառուներին չհարկել, բայց դրանք համայնքային լիազորություններ են, եւ հիշեցնեմ, որ այս հարկը գնում է համայնքային բյուջե, այնպես որ համայնքները բազմաթիվ ռիսկեր կարող են նվազեցնել իրենց տրված լիազորությունների շրջանակում»,- արձագանքեց Պետրոսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3208 դիտում

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը