Երևան
12 °C
Սիսիան քաղաքացից ահազանգում են այն մասին, որ որն Հովիկ Համբարձումյան, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային մարմնի նախագահն է, հանդիսանում է թիվ 37 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ, այնինչ, Ընտրական օրենսգրքի համար 37 հոդվածի 5-րդ կետի պահանջով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Նշվում է, որ Հովիկ Համբարձումյանը հայտնի է «Մուտիլովշիկ Օկլտի» մականունը, քանի որ 1990-ականներին տեղի ունեցած մի ընտրության ժամանակ կուլ էր տվել մի քանի քվեաթերթիկ:
«Հայկական ժամանակի» խմբագրություն ստացված բաց նամակը՝ հասցեագրված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տիգրան Մուկուչյանին, ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի պարոն Մուկուչյան, այս օրերին, երբ Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր և իշխանական ուժերը փորձում են ուղիներ փնտրել` առաջիկա ընտրական պրոցեսը դարձնելու ավելի թափանցիկ, ավելի վերահսկելի, հասարակության կողմից Ձեր`ընտրական հանձնաժողովի դերն ավելի է կարևորվում, հետևաբար, որպեսզի գործադրվող ջանքերն ապարդյուն չանցնեն և հասարակությունը չհիասթափվի ընտրական պրոցեսից, կարևոր նշանակություն ունի, թե ովքեր են զբաղվում այդ պրոցեսի կազմակերպմամբ:
Ձեր ուշադրությունն ուզում ենք հրավիրել թիվ 37 ընտրատեսղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Հովիկ Համբարձումյանի անձի վրա, ով տարիներ շարունակ ընդգրկված է ընտրական գործընթացներում և տասնամյակներ շարունակ զբաղվել է կեղծարարությամբ,խարդախությամբ` վաստակելով «Մուտիլովշիկ Օկլտի» հանրահայտ անունը: (90-ական թվականներին` մի ընտրության ժամանակ, այն անվավեր է դարձրել`կուլ տալով մի քանի քվեաթերթիկ, այստեղից էլ ստացել է Օկլտի անվանումը):
Ընտրական օրենսգրքի համար 37 հոդվածի 5-րդ կետի պահանջով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, առավել ևս զբաղվել քաղաքական գործունեությամբ,սակայն թիվ 37 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Օկլտին ոչ միայն կուսակցական է, այլև ԲՀԿ տարածքային կազմակերպության նախագահն Է: Վերջինս, լինելով Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի խնամին, դուրս չի գալիս նրա նախընտրական շտաբից, դեռ ավելին ակտիվորեն զբաղվում է քարոզչությամբ:
Սիսիան քաղաքի ընտրողները մտահոգություն ունեն ,որ նա կրկին փորձելու է խաթարել առաջիկա ընտրական գործընթացը` լինելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ,անընդհատ ապակողմնորոշելու է տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամներին իր գերակտիվ քարոզչական գործունեությամբ, որի իրավունքը չունի և անընդհատ լարվածություն է ստեղծելու շուրջը:
Պարոն Մուկուչյան խնդրում ենք Ձեզ ստուգել,թե նա ինչ ճանապարհով է հայտնվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև հետևել նրա անօրինական գործողություններին և, եթե չեք դադարեցնելու թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նրա անդամակցությունը,ապա հանձնարարեք նախագահին, որ զսպի նրա անօրինական գործողությունները,ավելորդ լարվածություն չստեղծելու,նորմալ ընտրություններ կազմակերպելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT