Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը մեղավոր ճանաչվեց եւ համաներումով ազատվեց պատժից

Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի գործով դատավճիռը մասնակի բեկանվեց եւ փոփոխվեց:

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ: 

Դատարանն այսպիսով Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-113 հոդվածի 2-րդ մասով եւ վերջինիս նկատմամբ պատիժ նշանակել 4 տարի ժամկետով: «Ալիկ Բանդուրյանի պատիժը հաշվարկվեց 18.11. 2016-ից մինչեւ 18. 12.18 թվականը երկու տարի մեկ ամիս նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում մեկ տարի 11 ամիս ժամկետով»,- ասաց նախագահող դատավորը: Այնուհետեւ Բանդուրյանի նկատմամբ կիրառվեց համաներումը եւ նա ազատվեց նշանակված պատժից: Դատավճիռը մնացած մասերով թողնվեց անփոփոխ:

2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ գործի շրջանակներում առաջին ատյանի դատարանը Ալիկ Բանդուրյանին եւ Արմեն Գասպարյանին արդարացրել էր, իսկ սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել ավելի մեղմ հոդվածով, նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման ու համաներմամբ ազատ արձակել դատարանի դահլիճից:

Դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ պահանջելով գեղեցկության սրահում Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ մեղավոր ճանաչել Պետրոս Իսրայելյանին եւ նրան դատապարտել 14 տարի ժամկետով ազատազրկման, խմբի կազմում, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, նախապատրաստվող հանցագործության մասին իմանալու, բայց իրավապահներին չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին՝ 1,5 տարի ազատազրկման:

Տպել
3501 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան