Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

03/06/2026 schedule18:35

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչ օրս կատարված աշխատանքները:

Աշխատանքային խմբի գործառույթներն ուղղված են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելուն, ուսումնասիրելուն, ստուգելուն, ըստ ենթակայության ուղարկելուն և դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 010 511-527 հեռախոսահամարով։ Թեժ գծի միջոցով ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձինք և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք կարող են փոխանցել Գլխավոր դատախազություն կամ հաղորդումն ուղարկել դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

«Աննա Վարդապետյանը, դիմելով դատախազներին, ընդգծել է. «Ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է ձեր աշխատանքով հանրության մոտ ձևավորել հստակ ընկալում, որ.

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ:
Հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը։
Հանցագործություն է քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։
Հանցագործություն է ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը:
Հանցագործություն է քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը։
Հանցագործություն է ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։

Ընտրական գործընթացի հետ կապված յուրաքանչյուր հանցագործություն, անկախ ներգրավված անձանց քանակից, ընտրակաշառքի չափից, ձևից, ընտրողների կամքի վրա ազդեցության եղանակից, դերակատարներից, արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի: Հաջորդիվ մեր աշխատանքը նույն տրամաբանությամբ պետք է շարունակվի: Եվ այս գործընթացի արդյունքը ընտրական հանցագործությունների նկատմամբ «զրո» հանրային հանդուրժողականությունը պետք է լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
716 դիտում

Որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ

Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին

Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին

Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին

Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ

Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է

Առաջին անգամ Հայաստանն ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը. Կոնջորյան

Մենք բոլորս ձեզ հետ միասին անցնելու ենք Հայաստանն ավելի գեղեցիկ և բարեկեցիկ դարձնելու գործին. Թորոսյան

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրական տեղամասերից ստացված տվյալները. ՔՊ-ն առաջատարն է

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3 կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը

Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին

Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի

ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյունքները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից