Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

03/06/2026 schedule19:17

Հունիսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ մասնակցել է հաստատությունում գործող մշակութային ինքնագործ միավորման դատապարտյալների նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպած հանդիպում-քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը, ինչպես նաև քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ։

Պաշտպանը կարևորել է դատապարտյալների նախաձեռնողականությունը և հատկապես ողջունել մշակութային ինքնագործ միավորման կողմից մարդու իրավունքների թեմայով քննարկում կազմակերպելու այս նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ մարդու իրավունքների արժեքների տարածման և իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից։

Անդրադառնալով ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հասարակությունում դեռևս առկա են կարծրատիպային մոտեցումներ ազատազրկման միջավայրում գտնվող անձանց և նրանց իրավունքների առնչությամբ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։

«Անձամբ շատ եմ այցելում ազատազրկման վայրեր և բավականին հաճախ հրապարակային խոսում եմ այս ոլորտի խնդիրների մասին։ Կարևոր է, որ ոլորտին մոտենանք ոչ թե մեղադրողական, այլ ազատությունից զրկված անձանց իրավունքները պահպանելու կարևորությունը գիտակցելու տրամաբանությամբ»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը կարևորել է վերասոցիալականացման գործընթացի դերը՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա հաղթահարելու և ուղղելու սխալները և իրավունքահեն տրամաբանությամբ շարունակելու իր ճանապարհը։

Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շարունակելու են արձանագրվել և բարձրաձայնվել բոլոր անհրաժեշտ հարթակներում։
«Սկզբունքային է մեր դիրքորոշումը, որ խնդիրները շարունակելու ենք արձանագրել և դրանց մասին խոսել տարբեր ձևաչափերի համատեքստում»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դասընթաց են վարել մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի՝ ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների, լիազորությունների, մանդատի, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների առնչությամբ։

Քննարկումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով։ Դատապարտյալները բարձրացրել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերը, որոնք վերաբերել են վերասոցիալականացման ծրագրերին, պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգերին, ներման ինստիտուտին, ինչպես նաև իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցերի։

Հանդիպումն անցել է բաց և անմիջական մթնոլորտում՝ հնարավորություն տալով դատապարտյալներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, ներկայացնելու առաջարկություններ և ստանալու համապատասխան պարզաբանումներ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու տեսանկյունից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
607 դիտում

ԲՀԿ-ին չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը. որ ուժերն են անցնում խորհրդարան. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Կրիստեն Միխալ

Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանը սատարելու համար. Մակրոնը՝ Փաշինյանին

Հայաստանը մոտ ապագայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Փաշինյան

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին

Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին

Ժողովուրդը տեր եղավ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. ՔՊ-ն կձևավորի կառավարություն. վարչապետ

Երևանում դանակահարված երիտասարդի սպանության վարույթով 3 անձ ձերբակալվել է

Առաջին անգամ Հայաստանն ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը. Կոնջորյան

Մենք բոլորս ձեզ հետ միասին անցնելու ենք Հայաստանն ավելի գեղեցիկ և բարեկեցիկ դարձնելու գործին. Թորոսյան

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրական տեղամասերից ստացված տվյալները. ՔՊ-ն առաջատարն է

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3 կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը

Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը. Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետին

Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի

ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյունքները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից