Երևան
12 °C
2016 թվականին նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստին դատարանը հրապարակեց ամիսներ առաջ մահացած «Ճվճըվ» Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Արա Վարդանյանը առաջին անգամ ցուցմունք է տվել դեպքից մեկ ամիս անց՝ դեկտեմբերին: Նա նշել է, որ ճանաչել է սույն գործով սպանված Մուշեղ Մուշեղյանի հետ ծանոթացել է Ղրիմում, սկսել են ընկերություն անել: Դեռ Ղրիմում եղած ժամանակ ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի հետ: Նրան ասել է, թե Հայաստան է մեկնելու իր «Կորոլա» մեքենայով: Մուշեղն առաջարկել է, որ միասին մեկնեն՝ խոստանալով ինքը վարել մեքենան: Վկան նշել է, թե ինքը վատառողջ լինելու պատճառով այդքան ճանապարհը չէր կարող մեքենա վարել:
Սեպտեմբերի 28-ին Սադախլոյի անցակետով մտել են Հայաստան: Երևանում ինքը զբաղվել է իր առողջական խնդիրներով:
Ըստ «ճվճըվ Արոյի» ցուցմունքների՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին իրեն է զանգել Մուշեղը, հարցրել է՝ ինչո՞վ ես զբաղված: Ինքը պատասխանել է, թե պատրաստվում է մեքենան տանել «Բանգլադեշ»՝ «կալոդկա փոխելու»: Մուշեղն ասել է, թե կգա իր մոտ՝ 3-րդ մաս:
Ժամը 13-ի սահմաններում նա եկել է իրենց բակ, որտեղից էլ գնացել են Բանգլադեշում գտնվող ավտոսերվիս: Այնտեղ վկան հանդիպել է մեկ այլ ընկերոջ՝ Վիրաբ անունով, որը նույնպես եկել էր մեքենան սարքելու (խոսքը քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի մասին է,-հեղ.): Նրա հետ զրուցելիս է եղել, երբ Մուշեղին զանգել են, նա առանձնացել է: Մուշեղը բարկացած խոսել, ապա քիչ անց ասել է, թե պիտի գնա Չարբախ: Վիրաբն առաջարկել է իր մեքենայով տանել՝ ասելով, թե ինքն էլ է գնում Չարբախ՝ ընկերներին հանդիպելու:
Երեքով Վիրաբի «Պորշով» ուղեւորվել են Չարբախ: Ինքը մի քանի անգամ Մուշեղին հարցրել է, թե ի՞նչ է պատահել, ինչի համար է գնում Չարբախ եւ ում պետք է տեսնի: Նա պատասխանել է՝ խնդիր չկա, 5 րոպեով մարդ պիտի տեսնի:
Ինքը զանգել է իր տղային՝ Սերժին (գործով վկա,-հեղ.), որ նա գա Չարբախ՝ իր հետեւից, որպեսզի գնան հիվանդանոց:
Չարբախում Վիրաբի մեքենան կանգնել է մի գեղեցկության սրահի մոտ («Լիա» գեղեցկության սրահի): Մուշեղը մեքենայից իջել ու ասել է, թե հինգ րոպեից կվերադառնա՝ գործ ունի: Նա մտել է այդ շենքի նկուղ: Մի քանի րոպե հետո գնացել նաեւ Վիրաբը: Արա Վարդանյանը գեղեցկության սրահի մոտ որդուն սպասելի է եղել, երբ լսել է շենքի նկուղային հարկի կողմից եկող 3-4 կրակոցի ձայներ: Ինքը մտածել է՝ Մուշեղն այնտեղ է , Մուշեղի հետ էին կապված կրակոցները, եւ մտել է նկուղ: Նկուղային հարկի կիսաբաց դուռը բացելիս տեսել է իրեն ընդառաջ եկող Մուշեղին՝ «արյան մեջ»: Նա փաթաթվել է իրեն ու խնդրել է շտապ տանել հիվանդանոց: Նա Մուշեղին հանել է դուրս, որտեղ կանգանծ է եղել որդին, Մուշեղին նստեցրել է մեքենան եւ հարցրել, թե ինչ է եղել Մուշեղն ասել է՝ մի հատ լակոտ իրան լավ չպահեց, ես զենքը հանեցի խփեցի, հետեւից ինձ սուր բանով ծակեց, հետո իմ զենքը քաշելուց «բացվեց»՝ իմ վրա կրակվեց: Մուշեղը մեքենայում չէր կարողանում խոսել, միայն կրկնում էր, որ իրեն շուտ հասցնեն հիվանդանոց: «Ես Մուշեղին տարա հիվանդանոց, իջացրի մեքենայից, նստացրի կալյասկա, բժիշկները նրան տարան ներս: Հետո իմացա, որ Մուշեղը մահացել է»:
Արա Վարդանյանն ասել է, թե Պետրոս Իսրայելյանին՝ Չարբախցի Գեղամին, մանկուց է ճանաչել, բայց չգիտեր, որ այդտեղ է բնակվում եւ որ այդ շենքի նկուղային հարկում նա սենյակ ունի. «Եթե իմանայի, որ Գեղամի ու Մուշեղի հետ է կապված հարցը, ես էլ կմտնեի ներս եւ թույլ չէի տա նման հետեւանքներ լիներ»:
Քննիչի հարցին՝ գործով տեղեկություններ են ստացվել, որ Մուշեղը «Լիա» գեղեցկության սրահ գնացել է 10-15 հոգու հետ, որ վկան էլ է գտնվել նկուղում, Արա Վարդանյանը պնդել է, որ Մուշեղը Չարբախ է գնացել իր ու Վիրաբի հետ՝ Վիրաբի մեքենայով: Ինքը նրա հետ նկուղ չի իջել, նկուղ մտել է կրակոցներից հետո: Նկուղում ոչ ոքի չի տեսել: Հենց դռան մոտ արյունոտ Մուշեղը փաթաթվել է իրեն ու խնդրել է հասցնել հիվանդանոց: Ինքը դրսում հավաքված մարդկանց չի տեսել: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե դեպքը տեղի է ունեցել ֆինանսական խնդիրների շուրջ տարաձայնությունների պատճառով, եւ «Ճվճըվ Արոն» անմիջականորեն կապված է այդ խնդիրների հետ, վկան պատասխանել է, թե նման բան չկա, ինքը ոչ մի առնչություն չի ունեցել կատարվածի հետ, չգիտի՝ ինչ բովանդակությամբ զրույց է ունեցել Մուշեղը դեպքի օրը հեռախոսով ինչ-որ անձի հետ խոսելիս. «Շահարկվում է՝ իբր իմ հետ կապված գումարային հարցեր է եղել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Վարդանյանը:
Վկան քննիչի հարցին ի պատասխան նշել է նաեւ, որ Մուշեղի մոտ ինքը դանակ, զենք չի տեսել, սակայն Մուշեղն իրեն ասել է, որ զենքով է «խփել»:
Քննիչը, սակայն, նրան նախազգուշացրել է, որ իր հայտնած հանգամանքները չեն համապատասխանում քրեական գործով ձեռք բերված տվյալներին եւ առաջարկել է տալ ճշմարտացի ցուցմունք, սակայն Ճվճըվ Արոն պնդել է, թե իր նշած հանգամանքները համապատասխանում են իրականությանը:
Այնուհետեւ Արա Վարդանյանը դիմումով խնդրել է իրեն լրացուցիչ հարցաքննել, քանի որ գործի հետ կապված կարեւոր տեղեկություններ պիտի հայտնի:
Նա ասել է, թե դեպքից երեք տարի առաջ իր ծանոթ Վարդենիսցի Վահագնին պարտքով 20 հազար ԱՄՆ դոլար է տվել՝ բիզնեսում ներդրում կատարելու նպատակով: Նա ժամանակի ընթացքում վերադարձրել է 18 հազար դոլարը, մնացել է պարտք՝ 2 հազար դոլար:
Երբ ինքը 2016 թվականի սեպտեմբերին եկել Հայաստան՝ բուժվելու, իրեն գումար է պետք եղել: Երբ գտնվել է «Էրեբունի» հիվանդանոցում, այնտեղ իրեն տեսակցելու է եկել Վարդենիսցի Լյովը, Ռուբոն (այս գործով մեղադրյալ Ռուբեն Խաչատրյանը, որի նկատմամբ, սակայն, հետագայում քրեական հետապնդումը դադարեցվել է,-հեղ.) եւ Գեղամը (խոսքը Պետրոս Իսրայելյանի մասին է,-հեղ.): Մուշեղն այդ ժամանակ իր մոտ էր: Ինքը Լյովիկին ասել է, թե նրա համաքաղաքացի Վահագնը պարտք է 2 հազար դոլար, որը ներկա պահին անհրաժեշտ է իր բուժման ծախսերը հոգալու համար եւ Լյովից խնդրել է գտնել նրան եւ վերցնել պարտք գումարը: Լյովն ասել է, թե կպարզի, թե ով է եւ տվյալները կփոխանցի: Վկան նշել է, որ այդ ժամանակ է ինքն իմացել, որ Լյովն ու Մուշեղը մտերիմ են:
Հետո, ըստ վկայի, Մուշեղը հավանաբար Լյովի հետ խոսել էր պարտքի վերադարձի մասին: Նա ասել է, թե պարտքը կարճ ժամանակում կվերադարձվի:
Մոտ քսան օր անց Մուշեղը տեսել է Վահագնին, խոսել է հետը, ապա իրեն ասել է, թե պարտքը շուտով կվերադարձվի: Նա չի ասել՝ խոսակցության ժամանակ ովքեր են ներկա եղել, ինչ են խոսել, ինչպես. «Ասեց՝ դու հիվանդ մարդ ես, չեմ ուզում քեզ անհանգստացնել, քո փողը քեզ շուտվ կհասնի»:
Նոյեմբերի 13-ին ինքը իրոք եղել է Բանգլադեշի «սերվիսում», Մուշեղն այնտեղ է եկել: Վիրաբի մեքենայով, ինչպես արդեն հայտնել է, գնացել են Չարբախ՝ Շիրակի փողոց…
Վկան ճշտել է նաև, որ Մուշեղը ոչ միայն նկուղից հանելիս է ասել, որ ինքն է իր վրա կրակել, այլև այդ մասին ասել է մեքենայի մեջ: Ինքը դրա մասին նախորդ հարցաքննության ժամանակ չի ասել՝ իր որդու անունը չտալու համար: Մուշեղը իր որդու ներկայությամբ էլ է ասել, որ առաջինը ինքն է կրակել, հետո վնասվածք է ստացել թիկունքից, հետո զենքը շարժելու պատճառով իր զենքից կրակվել է իր վրա…
Վկան նշել է, թե այլ տեղեկություններ չունի:
Նա ասել է նաև, թե պարտքի վերադարձման հարցով ինքը Չարբախցի Գեղամին, ոչ էլ Ռուբոյին չի դիմել, չգիտի՝ Մուշեղն ինչու է գնացել Գեղամի մոտ:
Դատարանը հրապարակեց նաեւ Հայաստանից բացակայող վկա Արտավազդ Մանուկյանի նախաքննական ցուցմունքը: Նա նշել էր, թե դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից՝ եղբոր կնոջ բարեկամի հոգեհանգստին գնալու համար: «Լիա» գեղեցկության սրահի մոտ տեսել է հավաքված մարդկանց: Գեղեցկության սրահի նկուղային հարկից գոռգոռոց է լսվել, սկայան բառերը չեն հասկացվում: Հետո վկան կրակոցներ է լսել, վազող մարդկանց եւ վախից փախուստի է դիմել՝ մտնելով 3-րդ մասում գտնվող այգին եւ 5 օր տուն չի գնացել: Քննիչի հարցին, թե 5 օր որտեղ է եղելլ, վկան պատախանել է, որ այնքան էր վախեցել, որ 5 օր մնացել ու գիշերել է այդ այգում՝ տուն չի գնացել: Երբ գնացել է տուն, հայրն ասել է, թե կրակոցներից հարեւան Գեւորգը սպանվել է: Թե ինչ կրակոցներ են եղել, ովքեր են կրակել՝ չի իմացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT