Երևան
12 °C
Նախորդ տարի հայտարարվել էր թանգարաններում պահվող արվեստի առանձին գլուխգործոցները դպրոցներ տեղափոխելու եւ այնտեղ ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու, այդպիսով աշակերտներին բարձր արվեստին հաղորդակից դարձնելու, նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելու ծրագրի մասին: Այն, սակայն, հանդիպեց մշակութային որոշակի շրջանների դիմադրությանը եւ մինչեւ այժմ չի իրագործվել: Ընդդիմախոսները կարծում էին, որ պահպանման հատուկ պայմանների կարիք ունեցող այդ ստեղծագործությունները «ճամփորդությունից» կարող են վնասվել:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց, որ ծրագրից չեն հրաժարվել եւ այն կիրագորվի նոր ուսումնական տարում: Հավելեց, որ դպրոց տեղափոխվող արվեստի գործերի պատշաճ պահպանությունը նույնպես կապահովվի. համապատասխան ստանդարտները մշակվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց ծրագրի գաղափարը՝ չնայած ԿԳՄՍ նախարարի՝ բոլոր գաղտնիքները չբացելու առաջարկին:
«Պատկերացրեք մի ինչ-որ դպրոց, եւ հանկարծ պետավտոտեսչության ուղեկցությամբ պահախմբով դպրոց է մտնում շարասյուն: Ակնհայտ է, որ ինչ-որ կարեւոր բան է տեղի ունենում այդ դպրոցում: Շատ կարեւոր բան: Իջնում են թիկնապահները, տարածքը ուսումնասիրում են, տեսնում են, որ ամեն ինչ լավ է, մոտենում են, հատուկ ընթացակարգով բացում են ինկասացիայի մեքենայի դուռը եւ այդ մեքենայի միջից հանում են համապատասխան փաթեթ կամ արկղ (բնականաբար պատկերացնում եք, չէ, բոլոր երեխաները շշմած նայում են, թե այս ինչ է կատարվում մեր դպրոցում) եւ տանում են դպրոցի նախատեսված սենյակ, արարողակարգով երեխաներին հրավիրում են, ու բացվում է, օրինակ, հայտնի որեւէ նկարչի հայտնի մի կտավ: Հետո նաեւ մասնագետը բացատրում է, թե ինչով է նշանավոր այս կտավը, ինչու է գլուխգործոց եւ այլն»,- նկարագրեց Նիկոլ Փաշինյանը:
Այս ամենի ամենակարեւոր իմաստը, ըստ վարչապետի, արվեստի գլուխգործոցների բարձր արժեքը երեխաների համար ակնհայտ դարձնելն է: «Մեր իրականության մեջ երեխաները եւ բոլորը սովորել են, որ այսպիսի հատուկ ընթացակարգերով տեղաշարժվում են բարձրաստիճան պաշտոնյաները, օլիգարխները, մեծահարուստները: Այս մշակութային միջոցառումը պիտի ցույց տա եւ սերմանի մեր երեխաների մեջ հոգեւոր ու մշակութային արժեքների ծանրակշիռ լինելը, որ դրանք շատ ավելի մեծ արժեք ունեն, քան մերկանտիլ նյութական ինչ-որ բաներ»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT