Կներեք, ճկռալով աշխատում ենք. Հայկ Մարությանը՝ քաղաքապետարանում հաստիքները ավելացնելու անհրաժեշտության մասին

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդգրկված որոշման նախագծերից մեկով առաջարկվում էր փոփոխություններ կատարել քաղաքապետարանի կառուցվածքում եւ հաստիքացուցակում: Որոշ բաժիններ ու վարչություններ նախատեսվում է միավորել, մի շարք հաստիքներ կրճատել կամ ավելացնել:

Ավագանուն ներկայացված նախագծի համաձայն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում միավորվել են սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինները՝ հաշվի առնելով սպորտի եւ երիտասարդության ոլորտների փոխկապվածությունը: Միավորվել են նաեւ մշակույթի վարչությունն ու տուրիզմի բաժինը: «Վերջինս ներառվել է մշակույթի վարչության կազմում՝ հաշվի առնելով, որ իր գործառույթներով եւ տեսլականով սերտ շաղկապված է մշակույթի ոլորտի գործառույթների հետ, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման կարեւոր գրավականներից է մայրաքաղաքի մշակութային անցուդարձն ու պատմամշակութային ժառանգությունը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Քաղաքապետարանի զորահավաքային բաժինը, որը գործում էր քարտուղարության կազմում, առանձնացվել է քարտուղարությունից եւ դարձել առանձնացված բաժին: Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում առաջարկվել է առանձնացնել առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինը՝ ստեղծելով առեւտրի եւ սպասարկումների ու գովազդի բաժիններ:

Այս ամենի արդյունքում, ինչպես նշեցինք, ինչ-որ հաստիքային միավորներ կրճատվելու են, որոշները ավելացվելու: Հանրագումարում, սակայն, ստացվելու է աճ, քանի որ ներկայիս 2 հազար 30 միավոր հաստիքի փոխարեն դրանց թիվը կավելանա 102.5 միավորով՝ հասնելով 2 հազար 132.5-ի:

Առաջարկվող այս փոփոխությունները ընդդիմության սրտով չէին: «Լույս» խմբակցությունը նախագծի վերաբերյալ նախապես կարծիք էր հայտնել, որ հաստիքները պետք է ոչ թե ավելանան, այլ կրճատվեն շուրջ 130-ով: Այն, որ այս խմբակցությունը հաստիքացուցակն ուռճացված է համարում, բազմաթիվ անգամներ է շեշտել՝ հաճախ էլ մեջբերելով նախկին «Ելք» խմբակցության գործընկերներին:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ծավալները մեծացել են երեքից չորս անգամ: Նա նկատեց, որ եթե նախկինում, օրինակ շինթույլտվությունները ստացվում էին վերեւից ստացված զանգերի կամ գումարի միջոցով, ապա հիմա ամեն մի դիմում լրջորեն ուսումնասիրվում է: «Որոշվում էր, որ այս մարդը պետք է ստանա այս շինթույլտվությունը այս տեղում: Լավ տեղ է, վատ տեղ է, ճիշտ տեղ է, սխալ տեղ է, համապատասխատանում է նորմերին, չի համաատասխանում, դա ոչ մի կապ չուներ: Վարչությունում ոչ ոք չէր աշխատում դրա վրա, միանգամից շինթույլտվությունը տալիս էին»,- համեմատեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եթե դուք ասում եք՝ արդյոք պե՞տք է շատացնել տարբեր վարչություններում հաստիքները, այո, ես կարող եմ ասել՝ շատ է պետք: Բայց մենք մի կերպ, կներեք ճկռալով աշխատում ենք, որպեսզի չշատացնենք: Այո՛, ճարտարապետականում պետք է բարձրացնել, այո՛, իրավաբանական վարչությունում պետք է բարձրացնել, այո՛, անշարժ գույքի կառավարման վարչությունում պետք է բարձրացնել: Այո՛, այդ վարչության պետերը անընդհատ ինձ գալիս եւ զեկուցում են, որ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք: Ես ասում եմ՝ տղերք ջան, դիմացեք, խնդրում եմ ավել աշխատեք, խնդրում եմ ինտենսիվ, ավելի պրոդուկտիվ աշխատեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքներ, բայց այո՛, կարող է մի պահ գալ… Այո՛, օպտիմալացումը չի նշանակում միայն կրճատում: Մի վարչությունում կարող է բարձրանալ, մյուսում կրճատվել: Կամ ոչ մեկում չի կրճատվի, մեկում կբարձրանա: Եվ վեց ամիս կամ մեկ տարի անց նորից կգանք նիստի, կնվազեցենք»,- նկատեց Մարությանը:

Նա նաեւ ընդգծեց, որ այժմ չկա որեւէ դիմում, որը մշակվում է օրենքից դուրս կամ որեւէ անուն-ազգանունով է պայմանավորված: Եվ դա, նրա պնդմամբ, ավելի երկարատեւ աշխատանք է պահանջում:

Վերոնշյալ որոշման նախագիծն ընդունվեց 43 կողմ, 3 դեմ, 6 ձեռնպահ ձայներով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4480 դիտում

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան