Ինքս էի դիմել Աննա Հակոբյանին, իմ խնդրանքին բոլորը հարգանքով եւ պատասխանատվությամբ մոտեցան. Վարոս Սաքոյան

«Երկրաշարժ եղավ, ու շենքերի փլատակների տակից աղավնիներ թռան երկինք, եւ նրանց հետ՝ փոքրիկի երգող հոգին»:

Այս տողերը տարիներ առաջ գրվել են գյումրեցի Լիլիթ Սաքոյանի հիշատակին: Աղջիկը զոհվել է 88-ի աղետի ժամանակ՝ ծնողներին թողնելով մեծ վիշտ ու իր ձեռագիր ստեղծագործությունները: Աղջկա ստեղծագործություններից շատ բան չի պահպանվել՝ ընդամենը 22-ը: «Ես չգիտեմ՝ ինչքան է ունեցել գրած: Մինչեւ 88-ը ես այդ բանաստեղծությունները տարել էի «Պիոներ» ամսագիր, որ տպագրեին: Հետո 88-ն ամեն ինչ խառնեց իրար: Լիլիթն 9 տարեկան էր 88-ի աղետի ժամանակ: Երբ սկսվեցին սումգայիթյան դեպքերը, փոքրիկը հրապարակում ձեռքս բռնած գոռում էր Ղարաբաղ, Ղարաբաղ: Էդ տարիներին աղջիկս ինչ տեսել ու լսել է, հանձնել է թղթին»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Լիլիթի հայրը՝ Վարոս Սաքոյանը:Աղետից 4 տարի անց իրեն վերագտած հայրը որոշում եւ դստեր ստեղծագործությունները փոքրիկ մի գրքույկի տեսքով տպագրում է: Առաջին գիրքը լույս է տեսնում 1992 թվականին: Նպատակը եկամուտ ստանալը չէր: «1992 թվականի հունիսի 18-ին, Շուշիի ազատագրման 40-րդ օրը, Գյումրիում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, եւ հասույթն ամբողջությամբ նվիրաբերվեց Շուշիի առաջին հայկական դպրոցի կառուցմանը: Ես հստակ որոշել էի, որ Լիլիթի գիրքը ոչ թե պետք է գրախանութում դրվի, վաճառվի, այլ ես դրանք հատիկ-հատիկ, սկզբում նվիրելու, հետո նոր վաճառելու եմ: Գումարն էլ միայն օգտագործվելու է բարեգործական նպատակներով»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Լիլիթի հայրը՝ Վարոս Սաքոյանը:

Երկրորդ անգամ «Անուրջներ»-ը հրատարակվել է 2008 թվականին՝ 88-ի աղետի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Հասույթը տրվել է մանկատներին եւ անապահով ընտանիքներին:

3-րդ հրատարակությունը 88-ի աղետի 30-րդ տարելիցի կապակցությամբ վերջերս եղավ: Այս գործում իր մեծ ներդրումն ունի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Գիրքը հրատարակվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: «Սա ինձ համար մեծ իրողություն է: Ես ինքս էի դիմում-նամակ գրել Աննա Հակոբյանին եւ անտեսված չմնացի: Անչափ բարի վերաբերմունքի արժանացա: Իմ խնդրանքին բոլորը հարգանքով եւ պատասխանատվությամբ մոտեցան: Մեկ ամիս հետո ինձ զանգեցին, ասացին՝ ամեն ինչ նորմալ է, կտպագրենք: «Անուրջներ»-ն այս անգամ եւս գրախանութներում գտնել հնարավոր չի լինի»:Աղջկա ստեղծագործությունների այս ժողովածուն եւս նախորդ երկուսի նման Վարոսը կվաճառի հատ-հատ, բայց միայն այն ժամանակ, երբ նվիրելը կավարտի: Գյումրու Վարդանանց հրապարակում ժպիտով մոտենում, հարցնում է՝ փոքրիկ դու կարդալ կարո՞ղ ես: Դրական պատասխանի դեպքում նվիրում է գիրքը: Այս անգամ հասույթը Վարոս Սաքոյանը կնվիրի դպրոցներից մեկին:

Ի դեպ, 2010 թվականին Գրողների միության «Ձնծաղիկ» մրցանակը վերանվանվել է Լիլիթ Սաքոյանի անվան «Ձնծաղիկ» մրցանակի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3460 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց