Երևան
12 °C
Ինչպես տեղեկացրել ենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» կուսակցություններն այսօր դիմեցին Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Գյումրիի ավագանու մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ԸԸՀ նախագահի որոշումը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայցը ներկայացվել է ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածնունդի» անունից, քանի որ իրենցից է մանդատ վերցվել՝ հօգուտ «Բալասանյան» դաշինքի:
«Մենք պահանջում ենք անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ 206 ա որոշումը: Այդ որոշումը վերաբերում է մանդատների բաշխման կարգին: 34 ԸԸՀ որոշումը հիմք է ծառայել խախտելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքը՝ ապօրինաբար քաղաքապետի նշանակում անել: Կրկնում եմ՝ նշանակում, որովհետեւ Սամվել Բալասանյանը չի ընտրվել, ինչպես պահանջում է օրենքը, այլ նշանակվել է»,- ընդգծեց Մարգարյանը:
Հիշեցնենք, որ թիվ 34 ԸԸՀ որոշման համաձայն՝ 17 մանդատ հատկացվեց «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 4 մանդատ՝ ԲՀԿ-ին եւ 4 մանդատ՝ «ԳԱԼԱ»-ին: Ստացվեց, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ նվիրվեց «Բալասանյան» դաշինքին, որովհետեւ ընտրությունների արդյունքներով «Բալասանյան» դաշինքին բաժին էր ընկնում 15 մանդատ:
Ի դեպ, «ԳԱԼԱ»-ն այս հայցի համահեղինակ չէ, բայց հնարավոր է միանա որպես երրորդ կողմ: Այդ մասին մեզ հայտնեց հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում «ԳԱԼԱ»-ի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Լեւոն Բարսեղյանը:
Խոսելով Վարչական դատարանից իր ունեցած սպասելիքների մասին՝ Գյումրու ավագանու անդամն ասաց, որ հազիվ թե Վարչական դատարանը կարողանա ողջամիտ դատողություններ անել.
«Հրամանը որ վերեւից տվել էին Տիգրան Մուկուչյանին (ԿԸՀ նախագահ-խմբ.) ու հրամանը, որ Մուկուչյանը տվել էր թիվ 34 ԸԸՀ նախագահին, դա պատահական չէր: Վերեւից էլ նույն հրամանը կլինի Վարչական դատարանին: Այնպես որ լուրջ սպասելիքներ չունեմ այդ դատարանից: Ավելի լուրջ է Սահմանադրական դատարան դիմումը, որը կլինի այս գործընթացին զուգահեռ կամ սրանից հետո: ՍԴ-ում ընտրությունների արդյունքներ չեն քննարկվելու, վիճարկվելու, ուղղակի կասկածի տակ է առնվելու օրենքի անորոշությունը եւ հակասականությունը: Այս դեպքում, եթե Սահմանադրական դատարանն ուղղակի չտեսավ այդ անորոշությունը՝ խայտառակ է լինելու: 141 հոդվածի 5-րդ մասը հնարավորություն է տալիս հանձնաժողովին՝ մանդատները բաշխել 560 տարբերակով: Ճշգրիտ հաշվել ենք՝ 560 տարբերակ կա մանդատները բաշխելու, իսկ Մուկուչյանն ու թիվ 34 հանձնաժողովն ընտրել են դրանցից մեկը՝ առանց հիմնավորելու, թե ինչու հենց այդ մեկը ընտրել կամ մյուսները համարել անօրինական: Սահմանադրական դատարանը պետք է կարողանա որակյալ որոշում կայացնել, հասկանա, որ այդ օրենքով հնարավոր չէ մանդատ բաշխել, որովհետեւ սխալ է գրված օրենքը, բազմաթիվ թերություններով»,- ընդգծեց Բարսեղյանը:
Վերջինս, սակայն, հեռու է այն մտքից, որ օրենքում հատուկ են մանեւրելու տեղեր թողնված:
«Չէ, չեմ կարծում հատուկ է արված: Պատճառը իրենց թափթփվածությունն է, խոզությունն է: Ձրիակեր օրենք մշակողներ եւ ձրիակեր օրենք ընդունողներ. պատճառը դա է, դիտավորություն չէ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ օրինակ բերելով նույն Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ կետը, որ քաղված է եվրոպական բանաձեւերից:
Բարսեղյանը վստահեցնում է, որ օրենքի այդ կետով մանդատները բաշխելու դեպքում ամեն ինչ կլիներ միանշանակ եւ առանց վեճի:
«Իսկ 5-րդ մասն ուղղակի ցեխ է սարքած, ինչ-որ մեկը նստել, բոնուսային համակարգ է նկարագրել, որոշել է՝ 40 տոկոս մանդատ ունեցողը պետք է դառնա մեծամասնություն: Արդյունքում ստացվում է այսպես. այդ ուժն ունի ընտրողների 34 տոկոսի քվեն կամ 15.000 ձայն եւ տիրապետում է գործադիր իշխանությանը՝ հակառակ նրա, որ ավագանի անցած մյուս բոլոր կուսակցությունները միասին ունեն 19.000 քվե: Այսինքն փոքրամասնությունը ստանում է գործադիր իշխանություն. փաստացի սա է բունուսային համակարգի անհեթեթությունը, դա ընդհանրապես պետք է վերանայվի, վերափոխվի, այլապես նույնը կարող է Երեւանում լինել, նույնիսկ կարող է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լինել»,- վստահեցրեց Բարսեղյանը:
Ավագանու անդամից հետաքրքրվեցինք նաեւ, թե ճի՞շտ է համարում ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը՝ հաշվի առնելով, որ առանց իրենց էլ Բալասանյանը երեկ հանգիստ նիստ արեց, որոշումներ կայացրեց.
«Բոյկոտը ոչ թե ինչ-որ մեկից նեղանալու, ինչ-որ մեկին նեղացնելու քաղաքականություն է, այլ ուղղակի կուսակցությունները որոշել են, որ անհնար է կեղծ մանդատներ ստացած մարդկանց հետ նստել-բան խոսել: «Բալասանյան» դաշինքի 17 մանդատներից երկուսը տրվել է օրենքի կամայական եւ կեղծ մեկնաբանության արդյունքում, ի՞նչ նստենք խոսենք: Եթե նիստին էլ գնանք, էլի նույն բանն է լինելու: Եթե մտածում եք՝ ելույթներով, խրատ տալով ինչ-որ բան կփոխվի՝ չի փոխվի, քի՞չ եմ խոսել նախորդ նիստերի ժամանակ: Իրավիճակը շատ կոնկրետ ուժով է փոխվում, ուժն էլ իրենց ձեռքում է, ուժը Սերժ Սարգսյանի Մուկուչյանը, Մուկուչյանի Էդուարդ Բաղրամյանը տվել է իրենց: «Բալասանյան դաշինքը» կարող է ասել՝ մենք կամավոր մեր մեկ մանդատից հրաժարվում ենք, եկեք 16:16 նստենք, նիստեր անենք: Դա էլ է ճանապարհ, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ մանդատների կեղծ բաշխում է տեղի ունեցել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT