Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը հենց սկզբում հայտարարեց, որ օրակարգից հանում է հաստիքացուցակի փոփոխության ու աշխատավարձերի բարձրացման մասին որոշման նախագիծը, որը մեծ հնչեղություն էր ստացել ու դժգոհությունների ալիք բարձրացրել։ Հետագայում, երբ հարցի շուրջ կլինի փոխըմբռնում ու փոխհամաձայնություն, նախագիծը կվերադարձվի օրակարգ։
Քաղաքապետն ասաց՝ գիտակցում է, որ «Իմ քայլը» խմբակցությունում դրա վերաբերյալ չկա լայն կոնսենսուս։ Այն չկա նաեւ հանրության շրջանում։ Իսկ դրանց առկայությունն իր համար կարեւոր է, հետեւաբար եթե անգամ այսօր նշված որոշումն ընդունվի առանց այդ կոնսենսուսի, դա իրեն չի գոհացնի։
Հայկ Մարությանը հիշեցրեց, որ բոլոր գերատեսչությունները, պետական մարմինները աշխատում են պարգեւավճարների համակարգով։ Աշխատավարձերը բավականին ցածր են եւ դրանք փոխհատուցվում են պարգեւավճարներով։ Քաղաքապետարանում ցանկացել են գնալ առավել ուղիղ ճանապարհով եւ այդ պարգեւավճարները միացնել աշխատավարձին, ինչն աշխատակիցներին առավել մեծ վստահություն կհաղորդի՝ կապված եկամուտների հետ ու խթան կդառնա առավել արդյունավետ աշխատելու համար։
«Գոյություն ունի հաստատված բյուջե, որտեղ կա հաստատված պարգեւավճարների չափ, եւ այս աշխատավաձերի բարձրացումը տեղավորվելու է այդ բյուջեի մեջ, ու հավելյալ գումարներ չեն նախատեսվելու»,- ընդգծեց Մարությանը։
Նախագծով առաջարկվում է բարձրացնել 1700 աշխատակցի աշխատավարձ։ Դա նշանակում է այդքան ընտանիք եւ մոտավորապես 7 000 մարդ առավել ապահովված է լինելու։
Աշխատավարձերի բարձրացումը կարեւորելով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը փաստեց, որ այդ դեպքում աշխատակիցները կմտածեն միայն իրենց աշխատանքի մասին, կկարողանան հիպոթեկ վերցնել՝ առանց մտահոգվելու՝ այս ամիս կլինի պարգեւավճար, թե չէ։ «Մենք կկարողանանք սկսել բարձր որակավորում ունեցող կադրերի հավաքագրումը»,- նաեւ կարեւորեց Հայկ Մարությանը։ Առայժմ, ըստ նրա, բարձրակարգ մասնագետները խուսափում են այդ աշխատանքից, որքան էլ նշվում է, որ աշխատավարձից բացի կլինի նաեւ պարգեւավճար։ Դա նրանց թվում է անհաստատ մի բան։
Մարությանը հայտարարեց, որ ի սկզբանե պահանջել է չբարձրացնել իր աշխատավարձը։ Հիշեցրեց, որ պարգեւավճար էլ մինչ այս չի ստացել ու չի ստանալու։ «16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ եւ բավականին ապահովված մարդ եմ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ինքն այսեղ է՝ միայն հեղափոխության արժեքներն ու սկզբունքները պաշտպանելու համար, իսկ աշխատավարձն իր համար հարյուրերորդական հարց է։
Բայց իրավաբանները, որոնք «էմոցիաներով չեն առաջնորդվում, այլ հավատում են միայն թղթին», քաղաքապետին իրավական հիմնավորումներ են ներկայացրել, որ առանց իր աշխատավարձը բարձրացնելու հնարավոր չի լինի դա անել ցածր օղակներում։ Ի վերջո որոշում է կայացվել քաղաքապետի աշխատավարձը 400 հազար դրամի փոխարեն նախատեսել 800 հազար, բայց նաեւ որոշվել է, որ լրացուցիչ այդ 400 հազարը Հայկ Մարությանը չի ստանա այլ կհատկացվի համայնքումանցկացվող որեւէ բարեգործական միջոցառման։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT