Երևան
12 °C
Ապրիլի 29-ին Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը: Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Արթուր Գրիգորյանը: Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր դրական վերաբերմունքը հայտնեց Արմեն Սարգսյանին տնօրենի ԺՊ-ի պաշտոնում նշանակելու կապակցությամբ:
Գեղարվեստական ղեկավարի կարծիքով՝ մշակույթի նախարարությունը ճիշտ որոշում է կայացրել. «Պրպտող, աշխատող, նորմալ տղա է: Ես Արթուրին գիտեի որպես լրագրող: Ինչքանով, որ խոսել եմ հետը, զգացել եմ՝ գործից տեղյակ մարդ է: Ինձ թվում է՝ կստացվի իր մոտ»:
Արթուր Գրիգորյանը վստահեցնում է՝ նորանշանակ ԺՊ-ի եւ իր միակ հետաքրքրությունը պետք է լինի ամեն ինչ անելը, որպեսզի թատրոնը շահի եւ նորովի սկսի շնչել: Գեղարվեստական ղեկավարը հույս ունի, որ Արմեն Սարգսյանը կկարողանա վերջապես բարեփոխել թատրոնի անմխիթար վիճակն ու տեխնիկական մասը:
«2008 թվականից այս կողմ մեր թատրոնում ոչ մի տեխնիկական զարգացում չի եղել, արդեն երկու սերունդ է փոխվել, բայց մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Նորամուծություններ է պետք մտցնել, թատրոնի բեմն էլ շատ վատ վիճակի է: Դպրոցների մասով էլ պետք է առաջ գնանք, որպեսզի այստեղ սովորող երեխաներին բազային գիտելիքներ տանք, չսահմանափակվենք միայն ներսի ուսուցմամբ»,-ասաց Գրիգորյանը:
Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե թատրոնի ներսում կան արդո՞ք մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել տնօրենի մրցույթին մասնակցել: Վերջինս նշեց, որ նման անձինք չկան եւ որ ինքն էլ հարմար որեւէ թեկնածու չի տեսնում. «Չունեինք մենք այնպիսի մեկը, որը Արթուր Ասատրյանի հեռանալուց հետո կկարողանար ֆինանսական եւ մնացած հարցերով զբաղվել»:
Երգի պետական թատրոնի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանը հիվանդության պատճառով տեղափոխվել է ԱՄՆ։ Չնայած պաշտոնավարման ժամկետը արդեն լրանում էր, սական ինչպես գեղարվեստական ղեկավարն է նշում, Ասատրյանը կմնար տնօրենի պաշտոնում, եթե հիվանդությունը չլիներ:
Արմեն Սարգսյանը 10 տարուց ավելի պրոդյուսերական կենտրոն է ղեկավարել, միջոցառումներ կազմակերպել։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա վստահեցրել էր, որ ԺՊ լինելն իրեն չի խանգարի նախագծեր իրականացնել, սակայն դրանց մասին պաշտոնավարման առաջին օրով հրաժարվել է խոսել։ Երեկ առավոտյան մշակույթի նախարարությունից Երգի պետական թատրոնին են ներկայացրել տնօրենի նոր ԺՊ-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT