Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով ժամանեց կառավարություն՝ պարզաբանելու աղբահանության երկրորդ օպերատորի վերաբերյալ հարցը:
Քաղաքապետն ասաց, որ աղբահանության հարցով սկզբնական շրջանում «Սանիթեք»-ի աշխատանքը նորմալ էր, սակայն սխալ աշխատանքը բերեց այն վիճակին, որն այսօր առկա է, իսկ սկզբնական շրջանում աշխատանքները նորմալ էին, քանի որ տեխնիկական խնդիրներ էլ չկային, մեքենաները լավ էին աշխատում, նոր էին․
«Մենք բազմիցս իրենց զգուշացրել ենք, որ այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, եթե մեկ կամ երկու մեքենա փչանում է, այդ վարչական շրջանում, որտեղ այդ մեքենան պետք է սպասարկի, խնդիր է առաջանում։ Մենք զգուշացրինք, որ պետք է լուծել այս հարցերը, իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք մրցույթի հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երեւան քաղաքը»,- ասաց Հայկ Մարությանը:
Նա նաեւ նշեց, որ 13 մլն դրամ տուգանել են ընկերությանը։
Վարչապետը հետաքրքրվեց՝ կրիտիկակա՞ն է վիճակը, ինչին ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց, որ կրիտիկական չէ․
«Կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, ես նկարել եմ, լուսանկարները նիստից հետո, եթե ուզեք, կուղարկեմ, կտեսնեք, դա կրիտիակականն է, հուսով ենք` չենք հասնի կրիտիկականին», - ասաց Մարությանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձեւով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեքը» պատշաճ կատարի իր աշխատանքները:
Փաշինյանն ասաց, որ 13 միլիոն դրամով տուգանելը ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետեւ նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք․
«Կասեն՝ էն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք», - ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդիրն առաջացել է այն ժամանկ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր, որովհետեւ, եթե ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ:
Ի վերջո ծավալուն քննարկումից հետո կառավարությունը ընդունեց որոշումը`աղբահանության հարցով բերել երկրորդ օպերատոր։ Վարչապետը քաղաքապետին հորդորեց՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ խնդիրը չսրվի եւ փորձ արվի առնվազն միջանկյալ լուծումներ տալ, իսկ քննարկումներին հետեւող ընկերություններին հեռակա կարգով ասաց՝ վատ չի լինի, որ իրենց աջակցությունն առաջարկեն քաղաքապետարանին։
Որոշումը միաձայն ընդունվեց․ կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով․ կգնվի 15 աղբատար մեքենա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT