Բանակցություններից առաջ Բաքուն կրկին սրում է լարվածությունը․ կարգավորման դինամիկան հրադադարի հաստատումից ի վեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թեև Փաշինյանն ու Ալիևն արդեն առիթ ունեցել են հանդիպել և ծանոթանալ միմյանց Մոսկվայում, ապա Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, իսկ այս տարվա հունվարին նաև Դավոսում, սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացերլ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների հաճախականությունը։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հիմնականում հանդիպում են կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, կա՛մ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդների միջնորդությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների հստակ ժամանակագրություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Որպես հատկապես 1990-ականների և 2000-ականների հանդիպումների ժամանակագրությունը կազմելու աղբյուր՝ կարող են օգտագործվել ԵԱՀԿ մամուլի հաղորդագրություններն ու հայտարարությունները, քանի որ ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտությունում միջնորդական առաքելություն է իրականացնում 1992 թվականից։ Ուշագրավ է, որ ԵԱՀԿ նման հայտարարություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի միջև կայացած ընդամենը մեկ հանդիպման մասին է նշվում, որը տեղի է ունեցել 1996 թվականին Լյուքսեմբուրգում։

Ըստ ԵԱՀԿ հայտարարությունների և մամուլի հաղորդագրությունների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այսպես, 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը հանդիպել են 6 անգամ, ընդ որում՝ ապրիլ և օգոստոսին ամիսներին նրանց միջև կայացել է երկուական հանդիպում։ Այս հանդիպումները տեղի են ունեցել Մոսկվայում, Վաշինգթոնում, Ժնևում, Յալթայում և Նախիջևանի սահմանամերձ Սարդարակ գյուղում։

2000 թվականին ևս Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 6 հանդիպում է տեղի ունեցել՝ Մոսկվայում, Դավոսում, Նյու Յորքում և Մինսկում։ 2001 թվականին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները մեկնարկել են տարվա սկզբից Փարիզում՝ հունվարին և մարտին, ապա շարունակվել ապրիլին Քի Վեսթում։ Եվս մեկ հանդիպում 2001 թվականին տեղի է ունեցել օգոստոսին Սոչիում։

Հարկ է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այս շրջանի հանդիպումների նման ինտենսիվությունը պայմանավորված էր հենց Քի Վեսթի բանակցություններով, և ԵԱՀԿ միջնորդական ջանքերի արդյունքում կայացած այս հանդիպումների նպատակը հենց քիվեսթյան բանակցություններում համաձայնության հասնելն էր։ Ինչպես գիտենք, դա տեղի չունեցավ, և հետագայում կողմերը հրաժարվեցին քիվեսթյան բանակցությունների սկզբունքներից, իսկ ՀՀ և Ադրբեջանի առաջին դեմքերի հանդիպումների հաճախակիությունը նվազեց՝ պայմանավորված նաև երկու երկրներում սպասվող նախագահական ընտրություններով:

2002 թվականին Քոչարյանն ու Հեյդար Ալիևը հանդիպել են ընդամենը մեկ անգամ, որից հետո բանակցությունները տեղի են ունեցել 2003-ին Քոչարյանի և Ադրբեջանի արդեն հաջորդ նախագահի՝ Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևի հետ։ 2004 թվականին Քոչարյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են երկու անգամ, 2006-ին՝ երեք անգամ։ Քոչարյան-Իլհամ Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2007 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում։

2008 թվականին Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին հաջորդում է Սերժ Սարգսյանը: Նրա և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ 2008-ի ընթացքում Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են նաև հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում, և նոյեմբերին՝ Մոսկվայում։ Ավելի ինտենսիվ բանակցություններ տեղի են ունեցել արդեն 2009 թվականի ընթացքում․ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Քիշնևում և Մյունխենում։ 2010 թվականին տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև երեք հանդիպում ևս՝ Սոչիում,  Սանկտ Պետերբուրգում և Աստանայում։

Ինչպես և Քի Վեսթի բանակցությունների դեպքում, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների շփումներն ինտենսիվացել էին կարևոր իրադարձության՝ Կազանում 2011-ին տեղի ունեցած բանակցություններից առաջ, երբ սպասվում էր, որ կողմերի միջև կարող է համաձայնագիր կնքվել։ 2011 թվականին, մինչև Կազանի բանակցությունները, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին նաև Սոչիում։

Կազանում, սակայն, որևէ համաձայնության գալ չի ստացվում, և ըստ այդմ, նվազում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ինտենսիվությունը։ Այսպես, Սարգսյանն ու Ալիևը 2012-ի ընթացքում հանդիպել են ընդամենը մեկ անգամ՝ Սոչիում, 2013-ին՝ Վիեննայում։ Որոշակի աշխուժություն է նկատվում 2014-ին, երբ երեք հանդիպում է տեղի ունենում օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, համապատասխանաբար, Սոչիում, Նյուփորթում և Փարիզում։ 2015 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել 2016-ի Ապրիլյան պատերազմից առաջ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը Բեռնում։

Ապրիլյան քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը երկու կարևոր հանդիպումներ են ունեցել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որոնց ընթացքում ձեռք են բերվել հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածություններ։ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին Ժնևում, որից հետո երկու երկրների միջև բանակցությունները, մեծ հաշվով, գտնվել են սառեցված վիճակում՝ պայմանավորված նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներով։

Ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակագրության վերաբերյալ համառոտ ակնարկը՝ կարող ենք արձանագրել, որ երկրների միջև բանակցությունները մինչ այս ակտիվացել և իրենց պիկին են հասել Քի Վեսթի և Կազանի բանակցություններից առաջ, որոնց արդյունքում, սակայն, հնարավոր չի եղել հասնել համաձայնության, և բանակցային գործընթացը սառեցվել է։

ՀՀ նոր իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի որդեգրած դիրքորոշումը՝ բանակցային սեղանին Արցախի վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ, կարող է որոշակի փոփոխություններ մտցնել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, սակայն մինչ այդ պետք է փաստել, որ Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության հավանականությունը քիչ է, և ինչպես նախկինում, այս դեպքում ևս պաշտոնական բանակցություններից առաջ Ադրբեջանը կրկին սրում է լարվածությունը հակամարտության շփման գծում և Հայաստանի սահմանին», - ասված է հոդվածում։

Տպել
11032 դիտում

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան