Երևան
12 °C
««Համաներման մասին»» օրենքի կատարման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը շարունակվում է: Դատախազությունն արձանագրել է խախտումներ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազական հսկողություն ու վերահսկողություն էր սահմանվել ՀՀ 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: Խնդիր էր դրվել դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի՝ ողջամիտ ժամկետներում եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:
Ի կատարումն այդ հրամանի՝ ՀՀ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում, դատախազների կողմից մանրակրկիտ ուսոմնասիրվում են մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով «Համաներման մասին» օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաեւ առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններում քննված՝ անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով՝ նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը: Ուսումնասիրվում է նաեւ համաներման կիրառման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի կայացրած որոշումների օրինականությունը:
Գործընթացի շրջանակներում ներկա պահի դրությամբ ՀՀ տարածքային դատախազությունների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության կողմից համապատասխան դատավարական փաստաղթղերի եւ որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ համաներման կիրարկումը հիմնականում համապատասխանել է օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին: Այդուհանդերձ, արձանագրվել են 19 անձի վերաբերյալ «Համաներման մասին» օրենքի սխալ կիրառման դեպքեր՝ (5-ը՝ ՀՀ Շիրակի մարզի, 3-ը՝ Լոռու մարզի, 1-ական՝ Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի, 3-ը՝ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների, 4-ը՝ ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության դատախազների կողմից), որոնց շտկման նպատակով ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ, մասնավորապես վերացվել են խախումներով կայացված համապատասխան դատավարական որոշումները:
Այս փուլում «Համաներման մասին» օրենքի կիրառման հիմնական խնդիրները կապված են եղել առավելապես նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործերով մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ կայացված որոշումների ոչ բավարար հիմնավորվածությամբ: Միայն մեկ դեպքում է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշում, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն:
Խախտումներում գերակշռել են այն դեպքերը, երբ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու կամ չիրականացվելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումները կայացվել են թերի կատարված նախաքննության պայմաններում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր միջոցները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, չեն ստուգվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ` կապված ինչպես օրինակ, հանցադեպի առկայությունն ապացուցված լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջությունն ապահովված լինելու, իսկ առավելապես՝ մեղադրյալի կողմից հնարավոր այլ հանցագործություն կատարված լինելու հետ:
Եղել նաեւ դեպքեր, երբ մեղադրյալի նկատմամբ «Համաներման մասին» օրենքը կիրառելիս անտեսվել է, որ մեղադրյալի կողմից երկու կամ ավելի նույնատիպ հանցանք կատարելու պայմաններում համաներման օրենքի դրույթները կիրառելի չեն, եթե մեղսագրվող արարքների համար նախատեսված՝ անազատության հետ կապված առավելագույն պատիժների հանրագումարը գերազանցում է օրենքով սահմանված տարիների թիվը:
Որոշ դեպքերում քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաներման ակտ կիրառելու համար հիմք հանդիսացող ոչ բոլոր անհրաժեշտ հանգամանքներն են ամբողջությամբ ստուգվել եւ ճիշտ գնահատվել՝ մասնավորապես կապված վերջին տասը տարվա ընթացքում մեղադրյալի ունեցած դատվածության, նրա նկատմամբ նախկինում համաներում կիրառված լինելու, պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության հետ: Մեկ դեպքում էլ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը կայացնելիս անուշադրության է մատնվել այն հանգամանքը, որ հանցագործությունն ավարտվել է «Համաներման մասին» օրենքով նախատեսված 2018թ. հոկտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածում:
Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործընթացը շարունակվում է, հատուկ ուշադրության առարկա է համաներման ենթակա անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը՝ հատկապես նրանց նկատմամբ համաներման ակտը միտումնավոր կամ որեւէ այլ պատճառով անհիմն, ապօրինի չկիրառելու հնարավոր դեպքերը բացառելու համար:
Դատախազության կողմից այս ոլորտում կատարվող աշխատանքի արդյունքների մասին պարբերաբար կտրվի պատշաճ տեղեկատվություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT