Երևան
12 °C
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մեջ ներառված «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը:
«Եթե այս տեմպերով շարունակվի 2020 թվականի հունվարին եւս 30 տոկոսի չափով կբարձրանա նրանց աշխատավարձը»,- այս մասին մեր զրույցում ասաց Աշոտ Մնացականյանը:
- Պարոն Մնացականյան, նշել եք, որ Հայավտոկայարան ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 30 տոկսով, ինչի՞ հաշվին հնարավոր եղավ բարձրացնել:
- Այդ միջոցները նախկինում էլ են եղել:
- Ո՞րն է եղել պատճառը, որ նախկինում չեն բարձրացվել աշխատավարձերը:
- Չեմ ուզում դրան անդրադառնալ: Ես նոր եմ նշանակվել ու այդ քայլերը սկսել ենք իրականացնել: Նույնիսկ 13-րդ աշխատավարձ ենք տվել, որը մինչեւ այդ չէր եղել շուրջ 15 տարի: Այդ միջոցները կան ու կլինեն նաեւ սրանից հետո: Սա ոչ միայն աշխատակիցների մոտիվացիային է նպաստելու, այլ նաեւ ընդհանուր ավտոկայաններում հնարավորությունները ավելացվելու են, որ տեսքը բարեկարգվի: Պլանավորվում է մինչեւ մայիս ամիս բարեկարգումներ կատարել, զուգարաններն են այնտեղ ոչ բարվոք վիճակում:
Մենք, ըստ էության, սպասարկում ենք ուղեւորափոխադրողներին: Այսինքն, մենք պետք է միջպետական, ներմարզային գծերի սպասարկում իրականացնենք, բայց, ըստ էության, մինչեւ այս այդ սպասարկումը, որպես այդպիսին, չի եղել: Հիմա մենք վերանորոգման աշխատանքներ ենք անելու, դրա միջոցներն էլ կան:
- Միջինում որքա՞ն աշխատավարձ են ստացել աշխատակիցները նախկինում եւ որքա՞ն աշխատավարձ են ստանալու հիմա:
- Միջինը մոտավորապես 150 հազար դրամ է եղել, հիմա կլինի 200 հազար դրամ: Ու հավելեմ նաեւ, որ եթե այս տեմպերով շարունակվի՝ 2020 թվականի հունվարին եւս 30 տոկոսի չափով կբարձրանա նրանց աշխատավարձը: Այսինքն, եթե այս տենդենցը պահպանվի, այսինքն, եկամուտները էլի հոսեն ընկերության բյուջե, հաստատ ամեն տարի ավելացման տեղ է լինելու: Որովհետեւ արդեն ներդրումների առաջարկներ կան հենց ավտոկայանների տարածքում:
- Քանի՞ աշխատակից կա ընկերությունում:
- Մոտ 140 աշխատակից կա: Հաստիքներ կան՝ ավելացել են, հաստիքներ կան՝ պակասել են, օպտիմալացման արդյունքում է եղել այդ ամենը, բայց ավելի շատ ավելացում է եղել, այնպես չի, թե կրճատում է եղել:
Մնացականյանը նաեւ նշեց, որ ընկերության ենթակայության տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոկայարանները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT